Fri, 20 February
5.1 C
Yerevan
USD: 376.94 RUB: 4.92 EUR: 444.34 GEL: 140.85 GBP: 508.34

ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է «Ուսանողական վարկի» տրամադրման մեկնարկի մասին

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է նպատակային ֆինանսավորման պետական ծրագրի շրջանակներում «Ուսանողական վարկի» տրամադրման մեկնարկի մասին, որը կֆինանսավորվի «Բնակարան երիտասարդներին» Վերաֆինանսովորում իրականացնող վարկային կազմակերպություն ՓԲԸ կողմից, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից։

Տվյալ ծրագրի շրջանակներում 16 տարին լրացած բուհերի ուսանողները կարող են վարկ ստանալ ցածր տոկոսադրույքով և մարման երկար ժամկետով: Վարկային միջոցները կարող են օգտագործվել ՀՀ-ում բուհերում ուսման վարձը վճարելու նպատակով:

Ըստ ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ` Յուրի Գուսևի` Բանկի կողմից երիտասարդության զարգացման ծրագրի աջակցման մեթոդներից մեկն է հանդիսանում բարձրագույն կրթություն ստանալու համար լրացուցիչ հնարավորությունների ապահովումը:

«Ունենալով անհրաժեշտ ռեսուրսներ, փորձ և օգնելու ցանկություն` մենք պատրաստակամությամբ արձագանքեցինք ՀՀ Կառավաության կանչին և մասնակցեցինք ուսանողների ուսման ֆինանսավորմանը նպատակաուղղված պետության նպատակային ծրագրին»,– ասել է նա։

«Բանակարան երիտասարդներին» ՎՎԿ ՓԲԸ Գործադիր տնօրեն` Տիգրան Միրզոյանն իր հերթին նշել է, որ այս ծրագիրն էլ ավելի հասանելի է դարձնում ուսանողական վարկերի մեխանիզմը, ուսանողներին տալիս է բարձրագույն կրթություն ստանալու մեծ հնարավորություն, ավելի արդյունավետ է դարձնում բուհերի կողմից ծառայությունների տրամադրումը, ինչպես նաև նշանակալիորեն նվազեցնում է կրթություն ստանալու ճանապարհին սոցիալական պատճառով առաջացած խոչընդոտները։

Ս.թ. ապրիլ ամսից սկսած Ուսանողական վարկ ստանալու համար կարելի է դիմել ՀՀ ողջ տարածքում գործող ՎՏԲ-Հայաստան Բանկի ցանկացած մասնաճյուղ (66 մասնաճյուղ ՀՀ-ում):

Այսուհետ երկրի ավելի քան 60 բուհերի ուսանողներ կարող են օգտվել տվյալ հնարավորությունից և ստանալ վարկ ՎՏԲ-Հայաստան Բանկում, ուսման ընթացքում վճարելով միայն վարկի տոկոսները, իսկ հիմնական պարտքի մարման մասին կարող են հոգալ արդեն լինելով դիպլոմավորված մասնագետներ, այսինքն բարձրագույն կրթությունը հավաստող դիպլոմը ստանալուց հետո:

Բացի այդ, «գերազանց» առաջադիմություն ցուցաբերող ուսանողները կարող են ակնկալել վարկի արտոնյալ տոկոսադրույք:
Վարկերը տրամադրվում են տարեկան 12% տոկոսադրույքով,  որից միայն 10% վճարում է ուսանող-վարկառուն («գերազանց» առաջադիմության դեպքում 9%), այսինքն` պետությունը կսուբսիդավորի 2%-ի չափով (գերազանց ուսանողների համար` 3%)։

Վարկի առավելագույն գումարը կազմում է  1 800 000 ՀՀ դրամ ողջ ուսման ժամանակաշրջանի համար (1 ուսումնական տարվա համար 450 000 ՀՀ դրամից ոչ ավել); վարկի առավելագույն ժամկետը`10 տարի։ Վարկերը տրամադրվում են առանց վարկային հայտի դիտարկման, տրամադրման և հաշվի սպասրակման միջնորդավճարի:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ-ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկայում բանկն ունի մասնաճյուղային ամենամեծ ցանցը հանրապետությունում՝ 67 մասնաճյուղ։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀԲՄ ղեկավարն առանձնացրել է վարկավորման ամենառիսկային ոլորտները

Հայաստանի բանկերի միության ղեկավար Դանիել Ազատյանն այսօր կայացած ասուլիսի ժամանակ անդրադարձել է վարկավորման գերտաքացման ռիսկին և առանձնացրել երկու ոլորտ

Հայաստանում բանկային խարդախությունների դեպքերի թիվը նվազել է, սակայն փոխվել են դրանց մեթոդները. ՀԲՄ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) նախագահ Դանիել...

2026 թ.-ի մարտի 13-ին Երևանում  տեղի կունենա Capital Markets Armenia IV համաժողովը

Երևանի «Մարիոթ» հյուրանոցում կկայանա Capital Markets Armenia IV համաժողովը՝ ամենամյա միջազգային գիտաժողով՝ նվիրված Հայաստանի Հանրապետության կապիտալի շուկայի զարգացմանը և միջազգային ֆինանսական համակարգին նրա ինտեգրմանը

«ԹԻՄ ՀՈԼԴԻՆԳ» ՓԲԸ-ի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում

Հայաստանում բազմաճյուղ գործունեություն ծավալող ընկերություններից մեկը՝ «Թիմ Հոլդինգ» ՓԲԸ-ն, այսօր պաշտոնապես մուտք է գործում կապիտալի շուկա՝ ցուցակելով պարտատոմսեր Հայաստանի ֆոնդային բորսայում

Կառավարությունը կսահմանի չհարկվող եկամուտների ցանկը

Մենք պատրաստվում ենք բերել ևս մեկ նախագիծ, որով կսահմանվեն այն չհարկվող եկամուտների ցանկերը, որոնք ենթակա չեն հայտարարագրման

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img