Հայկական տնտեսության գլխավոր խնդիրը շուկայի ապամենաշնորհացումն է. Սանդոյան

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայկական տնտեսության ամենագլխավոր խնդիրը մոնոպոլիզացված լինելն է, երբ գրավված են ու զբաղված շուկայի բոլոր ապրանքային հատվածները, կարծում է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի էկոնոմիկայի և բիզնեսի ինստիտուտի տնօրեն, ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախկին նախարար Էդվարդ Սանդոյանը։

«Այդ պատճառով թիվ մեկ խնդիրը շուկայի ապամենաշնորհացումն է»,– «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում ասաց նա։

Ըստ նրա, պետք է բոլոր մեթոդներով քանդել մենաշնորհները` հարկային, հակամենաշնորհային կարգավորման, պաշտոնատար անձանց եկամուտների–ծախսերի հայտարարագրման մեխանիզմներով, ինչպես նաև միկրո և փոքր բիզնեսի զարգացումը խթանող բոլոր համալիր միջոցներով։

«Սակայն քանի դեռ մոնոպոլիանները գոյություն ունեն և տիրում են բոլոր շուկաներում, փոքր բիզնեսը չի կարող զարգանալ։  Դա փաստ է։ Ահա, թե որտեղ է ծուղակը. մենք այնպիսի տնտեսական ծուղակի մեջ ենք մեզ հասցրել, որից դուրս գալ հնարավոր է միայն վիրաբուժական միջամտության միջոցով»,– կարծում է փորձագետը։

Ըստ նրա, քաղաքական ինստիտուտների արդյունավետությունը կարող է հանգեցնել ապամենաշնորհացման լուծմանը և շուկայի մրցակցության բարձրացմանը։ «Գոյություն ունի նաև վարչարարական մեխանիզմ`ավտորիտար, ինչպես Լու Կուան Յուի հետ կապված դեպքը։ Գոյություն ունի նաև երրորդ ելքը, երբ գլոբալիզացման և համաշխարհային գործընթացներում Հայաստանի տնտեսության առավել շատ ներգրավվածության պայմաններում (մասնավորապես ինտեգրացիոն) կարող է ամրապնդվել օտարերկրյա ներդրումների հոսքը և նոր արտասահմանյան բիզնեսի մուտքը, որը կարող է հաղթել տեղի գործարարներին, մասնավորապես առավել արդյունավետ մենեջմենթի հաշվին»,– հայտնեց ՀՌՀ  էկոնոմիկայի և բիզնեսի ինստիտուտի տնօրենը` ցավով նշելով, որ մենաշնորհային տնտեսությունը հետաքրքիր չէ նույնիսկ արտաքին ներդրողներին։

«Գալու, մասնակցելու և հաղթելու համար նրանք պետք է նախ շահագրգռված լինեն»,– ասաց Սանդոյանը։ –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ինչպես են Idram-ն ու IDBank-ը խթանում հավասար հնարավորությունները կանանց և տղամարդկանց համար

Կանանց միամսյակը ևս մեկ առիթ է խոսելու մեր հասարակությունում և բիզնեսում կանանց դերի, նրանց նկատմամբ վերաբերմունքի, առաջնորդության և հասարակության յուրաքանչյուր անդամի հավասար հնարավորությունների մասին

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը

PCAF-ը ֆինանսական հաստատությունների համաշխարհային համագործակցություն է, որի նպատակն է ներդնել միանման մոտեցումներ վարկերի և ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները բացահայտելու համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img