Sat, 1 February
-4.9 C
Yerevan
USD: 397.35 RUB: 4.04 EUR: 412.25 GEL: 139.06 GBP: 493.31
spot_img

Հայկական բանկերի տասնյակն ըստ բանկոմատների թվի

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի. /ԱՌԿԱ/. «ԱՌԿԱ» գործակալությունը ներկայացնում է  հայկական բանկերի թոփ–տասնյակն ըստ բանկոմատների թվի 2013 թ.–ի 1–ին եռամսյակում։

Հարկ է նշել, որ Հայաստանում գործող 21 բանկերից երկուսը բանկոմատներ չունեն։ Մնացած 19 բանկերը մարտի վերջի դրությամբ ունեցել են 1193 գործող բանկոմատ, որոնցից 665–ը` մայրաքաղաքում, 403–ը` մարզերում, 57–ը` Լեռնային Ղարաբաղում։

Հայաստանի Կենտրոնական բանկի տվյալների համաձայն, բանկոմատների միջոցով հայկական և արտասահմանյան բանկերի կողմից թողարկված վճարային քարտերով գործարքների համախառն ծավալը 2013 թվականի մարտի 31–ի դրությամբ կազմել է 72493 մլն դրամ, իսկ գործարքների ընդհանուր թիվը կազմել է 1463308։

«ԱՌԿԱ» գործակալության կազմած վարկանիշի համաձայն, ըստ բանկոմատների թվի` բանկերի թոփ–տասնյակում ընդգրկվել են ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ, ՎՏԲ– Հայաստան Բանկը, Հայբիզնեսբանկը, Ամերիաբանկը, Արդշինինվեստբանկը, Յունիբանկը, Հայխնայբանկը, Առէկսիմբանկ–Գազպրոբմանկի խումբը, Կոնվերս բանկը, Արարատբանկը։

Այս տասը բանկերին ընդհանուր առմամբ բաժին է ընկնում 959 բանկոմատ, դրանցից 563–ը` Երևանում, 372–ը` երկրի մարզերում և 24–ը` Արցախում։

«ԱՌԿԱ»–ի վարկանիշի առաջատարն ըստ բանկոմատների թվի դարձել է ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ, որի բանկոմատների թիվը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 167։ Միաժամանակ 83 բանկոմատը գտնվում է Երևանում, 84–ը` մարզերում։ Արցախում բանկը բանկոմատներ չունի։

Վարկանիշի երկրորդ հորիզոնականում է ՎՏԲ–Հայաստան Բանկը, որը Հայաստանի տարածքում ունի 112 բանկոմատ` 55–ը` մայրաքաղաքում, 55–ը` մարզերում և երկուսը` ԼՂՀ–ում։

Երրորդ տեղում է Հայբիզնեսբանկը` 105 բանկոմատով։ Մայրաքաղաքում բանկն ունի 50 բանկոմատ, 44 բանկոմատ տեղադրված է մարզերում և 11–ը` ԼՂՀ–ում։

Վարկանիշի չորրորդ տեղում Ամերիաբանկն է, որն ունի 93 բանկոմատ, դրանցից 71–ը` Երևանում, 18–ը` մարզերում և 4–ը` ԼՂՀ–ում։

Վարկանիշի հինգերորդ հորիզոնականում է Արդշինինվեստբանկը, որի 90 բանկոմատներից 45–ը մայրաքաղաքում են, 43–ը` մարզերում և երկուսը` Լեռնային Ղարաբաղում։

Վեցերորդ տողում է Յունիբանկը 85 բանկոմատներով` 48–ը` Երևանում, 35–ը` մարզերում և 2–ը` Արցախում։

Յոթերորդ հորիզոնականում Հայխնայբանկն է։ Բանկի բանկոմատների ընդհանուր թիվը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 80, որոնցից 58–ը` մայրաքաղաքում, 22–ը` մարզերում, ԼՂՀ–ում բանկոմատներ չունի։

«ԱՌԿԱ»–ի վարկանիշի ութերորդ հորիզոնականը զբաղեցնում է Առէկսիմբանկ–Գազպրոմբանկի խումբը։ Բանկն ունի 79 բանկոմատ, դրանցից 54–ը` մայրաքաղաքում են, 25–ը` մարզերում։ ԼՂՀ–ում բանկը բանկոմատներ չունի։

Իններորդ տեղը զբաղեցնում է Կոնվերս բանկը, որն ունի 77 բանկոմատ` Երևանում` 49–ը, մարզերում` 26, ԼՂՀ–ում` 2 բանկոմատ։

Տասնյակը եզրափակում է Արարատբանկը, որն ունի 71 բանկոմատ։ Երևանում գործում է 50–ը, մարզերում` 20–ը, ԼՂՀ–ում` մեկ բանկոմատ։

2013 թվականի առաջին եռամսյակում թոփ–տասնյակի վարկանիշի համար աղբյուր են հանդիսացել բանկերի պաշտոնական կայքերի տվյալները։ -0-

 

    Բանկո-մատնե-րի քանակը ք. Երևան Մարզեր ԼՂՀ
1. ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ 167 83 84
2. ՎՏԲ-Հայաստան բանկ 112 55 55 2
3. Հայբիզնեսբանկ 105 40 44 11
4. Ամերիաբանկ 93 71 18 4
5. Արդշինինվեստբանկ 90 45 43 2
6. Յունիբանկ 85 48 35 2
7. Հայէկոնոմբանկ 80 58 22
8. Առէկսիմբանկ–Գազպրոմբանկի խումբ 79 54 25
9. Կոնվերսբանկ 77 49 26 2
10. Արարատբանկ 71 50 20 1
  Ընդամենը 959 563 372 24
  21 բանկերի բանկոմատների քանակը 1193 665 403 57

 

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Տնտեսությունն աշխատում է՝ առաջ անցնելով պաշտոնական կանխատեսումներից

Հայաստանի տնտեսության դանդաղ, սակայն հստակ վերականգնման վերաբերյալ պաշտոնական կանխատեսումները սկսում են հաստատվել:

Հայաստանում 2025–2026թթ․–ին գնաճը կկազմի միջինը 3,3%․ Fitch

2024 թվականին գնաճը կազմել է ՀՆԱ-ի միջինը 0,3%-ը՝ մասամբ պայմանավորված բազային էֆեկտներով, պարենային ապրանքների գներով և հիմնական գնաճի զրոյական աճով

ՀՀ–ում ՎԶԵԲ–ի ներդրումները 2024թ․–ին կազմել են աննախադեպ 396մլն եվրո

2024 թվականին Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Հայաստանում իրականացրել է 396 միլիոն եվրոյի ներդրում 19 նախագծերի շրջանակներում

Հայաստանի ամենաշահութաբեր բանկերի վարկանիշը 2024թ․–ի արդյունքում

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է Հայաստանի ամենաշահութաբեր առևտրային բանկերի վարկանիշը՝ 2024 թվականի արդյունքներով

Հայաստանում վերաֆինանսավորման տոկոսադրույքի հետագա նվազեցման հնարավորությունները սահմանափակ են․ Fitch

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցման ցիկլը Հայաստանում շարունակվում է 2023 թվականի հունիսից։ Կենտրոնական բանկը 13 անգամ անընդմեջ իջեցրել է այդ ցուցանիշը՝ 10,5%-ից մինչև ներկայիս 7%

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img