Sun, 6 July
19.1 C
Yerevan
USD: 384.26 RUB: 4.88 EUR: 452.58 GEL: 141.37 GBP: 524.44

Եվրագոտում գործազրկության մակարդակը 2013թ.–ի ապրիլին մեծացել է և կազմել 12,2%

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի. /ԱՌԿԱ/. Եվրոյի շրջանառության գոտում (ներառում է 17 երկիր) գործազրկության մակարդակը 2013թ.–ի ապրիլին, մարտի համեմատ,  ավելացել է  և կազմել 12,2 տոկոս։ РБК–ն հայտնում է, որ այս տվյալը հրապարակված է Eurostat եվրոպական վիճակագրական գործակալության զեկույցում։ Վերլուծաբանները ցուցանիշի  12,2 տոկոսանոց աճ էին կանխատեսում։

Միաժամանակ 2013թ.–ի մարտին գործազրկությունը գտնվում էր 12,1 տոկոսի մակարդակում։

Եվրամիության 27 անդամ–պետություններում գործազրկության մակարդակը 2013թ.–ի ապրիլին, հաշվի առնելով սեզոնային տատանումները, կազմել է 11 տոկոս` անփոփոխ մնալով 2013թ.–ի մարտի ցուցանիշի համեմատ։

2013թ.–ի ապրիլին եվրագոտում գործազրկության առավել ցածր ցուցանիշներ են գրանցվել Ավստրիայում (4,9%), Գերմանիայում (5,4%), Լյուքսեմբուրգում (5,6%), իսկ առավել բարձր` Հունաստանում (27,0%), Իսպանիայում (26,8%) և Պորտուգալիայում  (17,8%)։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի ամենաշահութաբեր բանկերի վարկանիշը 2024թ․–ի արդյունքում

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է Հայաստանի ամենաշահութաբեր առևտրային բանկերի վարկանիշը՝ 2024 թվականի արդյունքներով

Բավրա

Standard & Poor’s-ը բարձրացրել է Հայաստանի սուվերեն վարկանիշը «BB-» նախկին «B+»-ի փոխարեն, հեռանկարը՝ կայուն

«Մենք նաև վերանայել ենք Հայաստանի տրանսֆերտի և փոխարկելիության գնահատականը՝ «BB-»-ից «BB»-ի»,- ասվում է զեկույցում

«Moody’s» վարկանիշային գործակալությունն անփոփոխ է թողել Հայաստանի սուվերեն վարկանիշը` կայուն հեռանկարով

«Moody’s» վարկանիշային գործակալությունը ՀՀ հերթական սուվերեն վարկանիշի շնորհման շրջանակներում անփոփոխ է թողել ընթացիկ վարկանիշը` «Ba3» և հեռանկարը` կայուն

Խիզախների ժամանակն է․ DimensionInvestments–ի ներդրումային ծառայությունների տնօրենը՝ Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման հեռանկարների մասին (ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ)

Dimension Investments ընկերության ներդրումային ծառայությունների տնօրեն Արմեն Հովհաննիսյանը «ԱՌԿԱ» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է զարգացման խոչընդոտների, աճի արագացման գործիքների, ինչպես նաև վենչուրային կապիտալի հեռանկարների մասին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img