Fri, 20 February
2.1 C
Yerevan
USD: 376.94 RUB: 4.92 EUR: 444.34 GEL: 140.85 GBP: 508.34

Հայաստան. արժույթի շուկայի մեկ շաբաթվա` մայիսի 29–ից հունիսի 1–ի տեսություն

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի. /ԱՌԿԱ/. Նախորդ շաբաթ NASDAQ OMX Armenia բորսայում ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը աճեց 0,70%–ով` կազմելով 417,48 դրամ։ Առուվաճառքի ծավալը շաբաթվա ընթացքում կազմեց 16,92 ԱՄՆ դոլար, ինչը 7,84 տոկոսով ավել է նախորդ շաբաթվա ցուցանիշից։

Կանխիկ դոլարի վաճառքի միջին փոխարժեքը բարձրացավ 0,14 տոկոսով և կիրակի` հունիսի 2–ին, կազմեց 418,71 դրամ։ Ամերիկյան արժույթի նման վարքագիծը նախևառաջ պայմանավորված է բիզնեսի և բնակչության կողմից արտարժույթի պահպանվող պահանջարկով, ինչպես նաև շուկայի չափավոր արժեզրկման տրամադրություններով։ FOREX  միջազգային արժութային շուկայում ամերիկյան արժույթի ուժեղ դիրքերը նույնպես ուժեղացնում են տվյալ ակտիվի գրավչությունը։

Առաջիկա շաբաթվա ընթացքում ԱՄՆ դոլարը բոլոր հիմքերն ունի բարձրացումը շարունակելու համար` կողքային տրենդի առևտրի շրջանակներում։ NASDAQ OMX Armenia բորսայում ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքի դիմադրության մակարդակ կարող է դառնալ 420,0 դրամ նշանակումը։ Սակայն շաբաթվա ավարտին մոտ հայկական արժույթը կրկին կկարողանա փոքր–ինչ վերականգնվել` հաշվի առնելով, որ շուկայի որոշ մասնակիցներ հավանաբար իրենց դիրքերը կկենտրոնացնեն դիմադրության առանցքային մակարդակին մոտ։ Դրան կարող է նպաստել նաև ՀՀ ԿԲ–ն` արժութային շուկայի միջամտությունների օգնությամբ։

Միաժամանակ ամերիկյան արժույթի նվազմանը կնպաստի բնակչության և բիզնեսի կողմից ամերիկյան արժույթի գնումների նվազող ծավալը։ Իսկապես, ՀՀ ԿԲ մամուլի ծառայության տեսության համաձայն, ներբանկային արժութային շուկայում առևտրային բանկերի կողմից արտարժույթի զուտ վաճառքը նախորդ շաբաթ կազմել է 7,465 մլն ԱՄՆ դոլար, ինչը 46,0 տոկոսով պակաս է նախորդ շաբաթվա ցուցանիշից։

Ըստ մեր գնահատականների` Հայաստանում կանխիկ դոլարի վաճառքի միջին փոխարժեքը առաջիկա շաբաթվա ընթացքում հավանաբար կգտնվի 415,0 – 421,0 դրամի սահմաններում։

Նախորդ շաբաթ Հայաստանում եվրոյի արժեքը որոշվեց FOREX համաշխարհային արժութային շուկայում տեղի ուենցած իրադարձություններով, որտեղ EUR/USD զույգը բարձրացավ 0,49 տոկոսով` հասնելով 1,2995–ի, ինչպես նաև ամերիկյան արժույթի նկատմամբ հայկական դրամի դինամիկայով։

Շաբաթվա սկզբին տեղի ունեցած անհավասար առուվաճառքներից հետո միասնական եվրոպական արժույթը բարձրացավ`սպասվածից ավելի թույլ ԱՄՆ–ից ստացված մակրոտվյալների ֆոնին։ Իսկապես, վերանայված տվյալների համաձայն, ԱՄՆ ՀՆԱ–ն առաջին եռամսյակում աճեց 2,4 տոկոսով, այն ժամանակ, երբ նախորդ ամիս տեղեկացվում էր 2,5 տոկոսանոց աճի մասին։ Բացի այդ, օվկիանոսի մյուս կողմից սպասվածից ավելի թույլ գտնվող զբաղվածության շուկայի տվյալները  նույնպես լավատեսություն ավելացրեցին` թուլացնելով քանական խթանման ծրագրի շարունակման վերաբերյալ ներդրողների մտավախությունները։ Այդ իրադարձությունների ֆոնին Հայաստանում կանխիկ եվրոյի վաճառքի միջին փոխարժեքը նախորդ շաբաթ բարձրացավ 0,49 տոկոսով` հասնելով 546,75 դրամի։

Հայաստանում կանխիկ ռուսական ռուբլու վաճառքի միջին փոխարժեքը նախորդ շաբաթ նվազեց 1,26 տոկոսով` կազմելով 13,29 դրամ։ Ինչը պայմանավորված էր FOREX միջազգային արժութային շուկայում ԱՄՆ դոլարի նկատմամբ ռուսական ռուբլու արժեքի նվազումով` հաշվի առնելով նավթի գների անմխիթար դինամիկան։

Միքայել Վերդյան, FOREX CLUB վերլուծաբան, հատուկ «ԱՌԿԱ» գործակալության համար

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Բանկային համակարգը կայուն է, բավականին կապիտալիզացված, սպասվում է դրական ազդեցություն TRIPP–ի շրջանակում․ ՀԲՄ ղեկավար

2.2 տրիլիոն դրամ միայն բանկերի սեփական կապիտալն է կազմում, և իրացվելիության ցուցանիշները նույնպես գտնվում են բարձր մակարդակի վրա, հայտնել է ՀԲՄ ղեկավարը

ՎՏԲ-Հայաստան Բանկը վերաբացել է Աշտարակ քաղաքի մասնաճյուղը

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Աշտարակ քաղաքում վերաբացվեց ՎՏԲ-Հայաստան Բանկի վերանորոգված...

ԵԱԶԲ–ն գնահատել է 2026թ․–ին Հայաստանի ՀՆԱ–ի աճի գործոնները․ մակրոտնտեսական ակնարկ

Հայաստանի ՀՆԱ-ն, ԵԱԶԲ-ի կանխատեսումներով, 2026 թվականին կաճի 5,3%-ով

Եվրոյի փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ նվազել է 2.54 կետով, դոլարի և ռուբլու փոխարժեքները նույնպես նվազել են

2026 թվականի փետրվարի 19-ին  Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ փետրվարի 18-ի համեմատ նվազել է 0.74 կետով՝ կազմելով 376.94 դրամ

«ԹԻՄ ՀՈԼԴԻՆԳ» ՓԲԸ-ի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում

Հայաստանում բազմաճյուղ գործունեություն ծավալող ընկերություններից մեկը՝ «Թիմ Հոլդինգ» ՓԲԸ-ն, այսօր պաշտոնապես մուտք է գործում կապիտալի շուկա՝ ցուցակելով պարտատոմսեր Հայաստանի ֆոնդային բորսայում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img