ԱՄՀ–ն հունիսին կհրապարակի Հայաստանի մակրոտնտեսական նոր կանխատեսումները

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի. /ԱՌԿԱ/. Արժույթի միջազգային հիմնադրամը Հայաստանի հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների նոր կանխատեսումները կհրապարակի հունիսին, հայտնեց Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Գիերմո Տոլոսան։

«Երկու–երեք շաբաթների ընթացքում մենք կհրապարակենք նոր զեկույցը և կներկայացնենք այն ԱՄՀ Տնօրենների խորհրդում, որը կգումարվի ֆինանսավորման ծրագրի ավարտի առիթով։ Զեկույցը կպարունակի հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների կանխատեսումները»,– ասաց նա` պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին։

Տոլոսան միաժամանակ չնշեց կոնկրետ ցուցանիշներ, որոնք կներկայացվեն պատրաստվող զեկույցում` նշելով, որ «վերջին հրապարակումն ուժի մեջ է»։

Ինչպես նշվում է ԱՄՀ-ի զեկույցի ապրիլյան տարբերակում, հիմնադրամի գնահատականներով Հայաստանում 2013 թվականին ՀՆԱ-ն կկազմի 4.5 տոկոս, իսկ 2014 թվականին` 4.1 տոկոս: Զեկույցի համաձայն, սպառողական գների ցուցիչը Հայաստանում 2013 թվականին կաճի 4.2 տոկոսով, իսկ 2014 թվականին` 4 տոկոսով, ընթացիկ հաշվեկշռի բացասական սալդոն 2013 թվականին կկազմի ՀՆԱ-ի 9.6 տոկոսը, իսկ 2014 թվականին` 8.2 տոկոսը, գործազրկության մակարդակը 2013 թվականին կնվազի մինչև 18,5%, իսկ 2014 թվականին` 18%:

Տոլոսան ընդգծեց, որ լավատեսորեն է տրամադրված Հայաստանի նկատմամբ, սակայն այս ընթացքում լավատեսությունը բավարար չէ, և պետք է «փոխել» անցկացվող տնտեսական քաղաքականության «արագությունը»։

«Ներկայում Հայաստանն ընթանում է արմատական փոփոխությունների ճանապարհով, և հենց դրանով է բացատրվում այն, թե ինչու ենք մենք այսօր խորհուրդ տալիս փոխել արագությւոնը։ Դա չի նշանակում, որ մենք կարծում ենք, թե առաջընթաց չկա։ Եկել է ժամանակը, որ իշխանությունների ներկայացուցիչները կենտրոնանան այդ հարցի վրա, հատկապես հիմա, երբ Հայաստանի քաղաքական ասպարեզի հիմնական իրադարձությունները հետևում են մնացել»,– ասաց Տոլոսան։

Մշտական ներկայացուցչի խոսքով, ԱՄՀ–ն կարծում է, որ երկիրն արդեն դուրս է եկել ցածր եկամուտներով պետությունների շարքից, և երկրի նկատմամբ վերաբերմունքը փոխվել է։ Հայաստանն անցնում է նոր փուլ, և ընկալվում է որպես նոր ձևավորվող շուկա, որում «դրույքներն աճում են և ակնկալիքները` մեծանում»։ «Հայաստանն այսուհետ գնում է կայունացման և վերականգնման գործընթացներից դեպի նոր չուսումնասիրված ոլորտներ, ընդ որում` իրավիճակը երկրում փոխվում է միանգամից մի քանի ճակատներով»,– նշեց Տոլոսան։

Հայաստանի 2013 թվականի պետբյուջեում նախատեսված է ՀՆԱ աճի ցուցանիշի 6.2 տոկոս աճ, իսկ գնաճը` 4% (±1,5%): Համաձայն կոնսենսուս-կանխատեսման, որում ներառված են ԱՄՀ-ի, ՀԲ-ի, ՎԶԵԲ-ի գնահատականները, Հայաստանում ՀՆԱ-ն 2013 թվականին կկազմի 4.6 տոկոս:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Էմիտենտների տեղեկատվության կանոնավոր բացահայտումը Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման առանցքային պայմաններից է․ Էկոնոմիկայի նախարարություն

Կապիտալի շուկայի հետագա խորացման առանցքային պայմաններից մեկը Էկոնոմիկայի նախարարությունում համարում են տեղեկատվության կանոնավոր և համադրելի բացահայտումը, առանց որի անհնար է վստահության ձևավորումը, ռիսկերի ճիշտ գնահատումը և կապիտալի շուկայի գործիքների նկատմամբ հետաքրքրության բարձրացումը

Ռուսաստանը կսահմանափակի կանխիկ դրամի և ոսկու արտահանումը ԵԱՏՄ երկրներ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով սահմանափակումներ են մտցվում ԵԱՏՄ անդամ պետություններ կանխիկ ռուբլու արտահանման համար

5% կանխավճար՝ էլեկտրամոբիլ ձեռք բերելու համար (ՎԻԴԵՈ)

Հայաստանի լիզինգային շուկայի բացարձակ առաջատար Ակբա Լիզինգը TOON EXPO 2026-ի շրջանակում իր գործընկեր ROEL Automotive Group-ի հետ համատեղ ներկայացնում է էլեկտրամոբիլներ ձեռք բերելու հատուկ առաջարկ

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար(ՎԻԴԵՈ)

Ակբա բանկն ու Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն ընդհանուր 45 միլիոն ԱՄՆ դոլար են ուղղել Firebird ընկերությանը՝ արհեստական բանականության գործարանի և տվյալների կենտրոնի ստեղծման համար

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img