Հայաստանում ԱՊՊԱ-ի փոխհատուցումների ծավալը 4 ամիսների ընթացքում գերազանցել է 3,6 մլրդ դրամը` ավելանալով 32%–ով

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ապահովագրական ընկերությունները 2013 թվականի հունվար–ապրիլ ամիսներին ԱՊՊԱ-ի 18330  փոխհատուցում են վճարել, որոնց ընդհանուր գումարը կազմում է շուրջ 3 648,7 մլն դրամ` հունվար–մարտ ամիսների համեմատ ավելանալով 32 տոկոսով, տեղեկանում ենք Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի կայքից:

«Հայաստանում 2013թ.–ի հունվար–ապրիլ ամիսների տվյալներով` ապահովագրվել է ավելի քան 371,4 հազար տրանսպորտային միջոց (ապրիլին գրանցվել է 0,96% աճ),, փոխհատուցման վճարի հայտերի թիվը կազմել է ավելի քան 18 180 հազար (31,7%),, միաժամանակ   150  դեպքի հայտեր չեն բավարարվել»,– նշվում է կայքում։

Բացի այդ, այժմ վճարման գործընթացում է գտնվում 137,52 մլն դոլար ընդհանուր գումարի փոխհատուցում (ապրիլին գրանցվել է  7,5% անկում) ։

Ապահովագրավճարների ծավալը 2013 թվականի չորս ամիսների ընթացքում  կազմել է շուրջ 8,2 մլրդ դրամ` ապրիլին ավելանալով 11,7 տոկոսով։

Այսօր Հայաստանի ապահովագրական շուկայում գործում է յոթ ընկերություն:

Ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրման ինստիտուտը Հայաստանում գործում է 2011 թ.-ի հունվարի 1-ից:

2006 թ.-ի հունվարի 1-ից հանրապետության ապահովագրական շուկան վերահսկում է ՀՀ ԿԲ-ն, որի կազմում գործում է միասնական ֆինանսական վերահսկողության համակարգը  ($1-416,84 դրամ է)։—0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի վարկային կազմակերպությունների ներդրումային պորտֆելը III եռամսյակի արդյունքներով կազմել է 99,70 մլրդ դրամ

2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն ներդրումային պորտֆելը կազմել է 99,70 մլրդ դրամ։

acbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայություն

Ակբա բանկը գործարկել է acbaSplit ծառայությունը, որը թույլ է տալիս կատարել մինչև 5 միլիոն ՀՀ դրամի գնումներ, իսկ վճարումն իրականացնել մասերով։

Հայաստանը Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կապիտալում կներդնի լրացուցիչ 8.2 մլն եվրո

Հայաստանը լրացուցիչ 8.2 մլն եվրոյով կմասնակցի Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կանոնադրական կապիտալի համալրմանը

IDBank-ը` ՀԲՄ մարզային համաժողովում. ճամփորդական լուծումներից մինչև բիզնես հնարավորություններ (ՎԻԴԵՈ)

IDBank-ը մասնակցել է Հայաստանի բանկերի միության հերթական մարզային համաժողովին, որն այս անգամ անցկացվել է Գյումրիում

Հայաստանը դեկտեմբերին, հնարավոր է, ԱՄՀ–ից ստանա հասանելիություն 25 մլն դոլարի նկատմամբ՝ SBA–ի ծրագրով և մինչև 262 մլն դոլարի նկատմամբ՝ RSF նոր ծրագրով

Համաձայնագիրը ենթակա է հաստատման ԱՄՀ Գործադիր խորհրդի կողմից, որը նախատեսված է 2026 թվականի դեկտեմբերին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img