ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է առաջնային և երկրորդային շուկայից ավտոմեքենաների ձեռքբերման վարկեր անշարժ գույքի գրավադրմամբ

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է համալրել իր ավտովարկերի ընտրանին և ներկայացնում է նոր բացառիկ վարկատեսակ` «Ավտովարկավորում  անշարժ գույքի գրավադրմամբ», տեղեկացնում է Բանկի մամուլի ծառայությունը։

«Այժմ  նոր կամ օգտագործված ավտոմեքենա ձեռք բերելը դարձել է ավելի հեշտ, քանի որ վարկը տրամադրվում է առանց հաճախորդի վճարունակության վերլուծության իրականացման: Բացի այդ մինչև 5,5 մլն ՀՀ դրամ (ներառյալ) վարկի գումարի դեպքում կանխավճարի իրականացում հաճախորդից չի պահանջվում»,– նշվում է հաղորդագրության մեջ։

Վարկավորման հիմնական պայմանները`նվազագույն կանխավճար`0% մինչև 5,5 մլն ՀՀ դրամ (ներառյալ) վարկի գումարի դեպքում, 10%` 5,5 մլն ՀՀ դրամ վարկի գումարը գերազանցելու դեպքում, վարկի արժույթը` ՀՀ դրամ, տարեկան տոկոսադրույք` 17%։

Վարկի ժամկետ` 1 – 7 տարի` առաջնային շուկայից ավտոմեքենայի ձեռքբերման դեպքում (կախված ավտոմեքենայի արտադրման երկրից), 1 – 5 տարի` երկրորդային շուկայից ավտոմեքենայի ձեռքբերման դեպքում (կախված ավտոմեքենայի արտադրման երկրից)։

Վարկի առավելագույն գումար` մինչև 10 մլն ՀՀ դրամ (կախված ավտոմեքենայի արտադրման երկրից)։

Ըստ «ՎՏԲ- Հայաստան Բանկ»  ՓԲԸ Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յու. Գուսևի` ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է բարելավել ավտովարկավորման պայմանները, նախևառաջ հեշտացնելով վարկառուների հանդեպ պահանջները։

«Բանկն իր հաճախորդներին տալիս է հնարավորություն` ստանալու ավտոմեքենայի ձեռքբերման վարկ` միայն աշխատանքի փաստը հաստատելով և առանց հաճախորդի վճարունակության վերլուծության: Անշարժ գույքի գրավադրմամբ ավտովարկավորումը ՀՀ մանրածախ վարկավորման շուկայում մեծ պահանջարկ վայելող վարկատեսակ է, որի շնորհիվ քաղաքացիները կարող են առանց խոչընդոտների ձեռք բերել նոր և օգտագործված ավտոմեքենաներ: Մեր առաջարկը առավել արդիական է` հաշվի առնելով հաճախորդների` կանխավճարի հետ կապված դժվարությունները: Հենց այդ նախապայմանի բացակայությունը վկայում է Բանկի`իր հաճախորդների հանդեպ ունեցած հոգատար վերաբերմունքի մասին: Բանկը համագործակցում է երկրում գործող գրեթե բոլոր ավտոսրահների հետ, ինչը իր հերթին ապահովում է ավտոմեքենաների լայն ընտրություն»,– ասել է Գուսևը։

Մանրամասն տեղեկատվություն հնարավոր է ստանալ Բանկի բոլոր մասնաճյուղերում, www.vtb.am կայքում կամ Բանկի միասնական տեղեկատվական ծառայության 87–87 հեռախոսահամարով։

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ  ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ հանդիսանում է ‚ՎՏԲ-Հայաստան Բանկե ՓԲԸ  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը; Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

«Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում (ՎԻԴԵՈ)

Դեռ 7 տարի առաջ «Դիլի Թաունի» կոնցեպտը զուտ գաղափար էր, իսկ այսօր այն Հայաստանի համար վերածվել է եզակի համալիրի՝ «քաղաք՝ քաղաքի ներսում»

Հայաստանի բրոքերային շուկան մինչև 2030թ․–ը․ «ԱՌԿԱ» գործակալությունը ներկայացրել է հետազոտություն

Հետազոտությունը հիմնված է շուկայի հինգ խոշոր մասնակիցների հետ 2026 թ․–ի գարնանն անցկացված խորը փորձագիտական հարցազրույցների վրա

Սևակ Միքայելյանն ընտրվել է Հայաստանի Կենտրոնական բանկի խորհրդի անդամ

ՀՀ Ազգային ժողովը Սևակ Միքայելյանին ընտրել է ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ։

ՀՀ փոխվարչապետը և ԱԶԲ փոխնախագահը քննարկել են մասնավոր կապիտալի ներգրավման և ենթակառուցվածքների զարգացման հարցերը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Վեմփի Սապուտրայի գլխավորած պատվիրակության հետ  քննարկել է ՀՀ կառավարության առաջնահերթությունները, «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, պետության բնապահպանական օրակարգը, մասնավոր կապիտալի ներգրավման և պետություն-մասնավոր գործընկերության ընդլայնման հնարավորությունները։

ԿԲ-ն շրջանառության մեջ է դնում Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ

2026 թ.-ի նոյեմբերի 3-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակ» արծաթե հուշադրամը, հայտնում են ԿԲ-ից։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img