Sat, 19 July
28.1 C
Yerevan
USD: 383.74 RUB: 4.93 EUR: 450.05 GEL: 141.25 GBP: 521.81

ԶԵԱԲ–ը Հայաստանում ՓՄՁ ոլորտի մոտ 80 նախագիծ է ֆինանսավորել. Իգնատով

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի. /ԱՌԿԱ/. Զարգացման եվրասիական բանկը Հայաստանի տեղական բանկերի միջոցով մոտ 80 նախագիծ է ֆինանսավորել փոքր և միջին բիզնեսի ոլորտում, հայտնեց ԶԵԱԲ–ի երևանյան ներկայացուցչության տնօրեն Սերգեյ Իգնատովը։

«Այդ նախագծերն ընդգրկում են գրեթե բոլոր ճյուղերը, ներառյալ` արդյունաբերությունը և գյուղատնտեսությունը, դրանց միջին արժեքը կազմում է մոտ 1 մլն դոլար»,– ասաց նա «ԱՌԿԱ» գործակալությանը։

Իգնատովը նշեց, որ ԶԵԱԲ–ի հիմնական պահանջը տնտեսությունը զարգացնելն է, տվյալ դեպքում, Հայաստանի և բանկի մյուս անդամ պետությունների տնտեսությունը։ «Զարգացում ասելով` հասկանում ենք, որ յուրաքանչյուր ներդրած դոլար բազմապատկական էֆեկտ է ունենում Հայաստանի տնտեսությունում` ավելացնելով նրա մրցունակությունը, բարձրացնելով երկրի կապիտալացումը և դրա ՀՆԱ–ն, ինչը մեզ համար կարևոր ցուցանիշ է»,– ասաց բանկիրը։

Իգնատովը նշեց, որ Հայաստանում ԶԵԱԲ–ի ընթացիկ ներդրումային պորտֆելը ներկայում կազմում է 79 մլն դոլար, իսկ ԶԵԱԲ–ի կուտակած ներդրումային պորտֆելի ծավալը հանրապետությունում` 109 մլն դոլար։

Նա հայտնեց նաև, որ ԶԵԱԲ–ի պորտֆելի մոտ 52 տոկոսը փոքր և միջին բիզնեսում կենտրոնացված է Հայաստանում, և որ Հայաստանը ՓՄՁ ոլորտում բանկի կողմից ֆինանսավորված նախագծերի թվով առաջատար է։

Զարգացման եվրասիական բանկը միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որը հիմնվել է Ռուսաստանի և Ղազախստանի կողմից 2006 թվականի հունվարին` անդամ–պետությունների շուկայական տնտեսության զարգացմանն օժանդակելու, դրանց կայուն տնտեսական աճին և փոխադարձ առևտրատնտեսական կապերի ընդլայնմանն աջակցելու նպատակով։

ԶԵԱԲ–ի կանոնադրական կապիտալը գերազանցում է 1,5 մլրդ ԱՄՆ դոլարը։ Բանկի մասնակից պետություններն են Հայաստանի Հանրապետությունը, Բելառուսի Հանրապետությունը, Ղազախստանի Հանրապետությունը, Ղրղըզստանի Հանրապետությունը, Ռուսաստանի Դաշնությունը և Տաջիկստանի Հանրապետությունը։-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

«Moody’s» վարկանիշային գործակալությունն անփոփոխ է թողել Հայաստանի սուվերեն վարկանիշը` կայուն հեռանկարով

«Moody’s» վարկանիշային գործակալությունը ՀՀ հերթական սուվերեն վարկանիշի շնորհման շրջանակներում անփոփոխ է թողել ընթացիկ վարկանիշը` «Ba3» և հեռանկարը` կայուն

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ԵՆԲ–ի հետ 50 մլն եվրոյի համաձայնագրին՝ Սյունիքի ենթակառուցվածքային զարգացման նպատակով

Ընդհանուր առմամբ, ծրագիրը բաժանված է երկու մասի՝ 25 միլիոն եվրո նախատեսվում է տրամադրել Սյունիքի մարզի մոտավորապես 55 բնակավայրերի ջրամատակարարման համակարգի բարելավմանը, մնացած 25 միլիոն եվրոն՝ կրթական և առողջապահական բաղադրիչների համար

«Ուզում ենք, որ «ներդրող» բառը Հայաստանում նշանակի ոչ թե էլիտարություն, այլ նորմա»․ Freedom Broker Armenia

«ԱՌԿԱ» գործակալությունը զրուցել է Freedom Broker Armenia–ի տնօրեն Հովակ Հովակիմյանի հետ ներդրումային մտածողության փոխակերպման, ընկերության ռազմավարության և վստահության՝ որպես տնտեսական արժեքի մասին

Ավելի քան 23.5 մլրդ դրամ ծավալով  AMX-ը աճուրդներ է անցկացրել պետական ​​պարտատոմսերի լրացուցիչ տեղաբաշխման և հետգնման համար

Հուլիսի 9-ին Հայաստանի ֆոնդային բորսան (AMX) անցկացրեց 23,5 մլրդ դրամի ծավալով  պետական պարտատոմսերի լրացուցիչ տեղաբաշխման և հետգնման աճուրդներ

Հայաստանի ամենաշահութաբեր բանկերի վարկանիշը 2024թ․–ի արդյունքում

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է Հայաստանի ամենաշահութաբեր առևտրային բանկերի վարկանիշը՝ 2024 թվականի արդյունքներով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img