ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է նոր ծառայություն` «Երեկոյան դրամարկղ»

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկն իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցներին առաջարկում է նոր ծառայություն` «Երեկոյան դրամարկղ», որը ենթադրում է կանխիկ դրամական միջոցների ընդունում և վերահաշվարկ, ինչպես նաև վերահաշվարկված միջոցները հաճախորդի՝ բանկում բացված բանկային հաշվին մուտքագրում մինչև ժամը 21.30-ն, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից։

Հաճախորդի կանխիկ դրամական միջոցները ընդունվում են ՎՏԲ-Հայաստան Բանկի գլխամասային գրասենյակում աշխատանքային օրերին ժամը 16:30-21:30, շաբաթ օրերին` 09:00-21:30:

«Հաճախորդի հարմարավետության, ինչպես նաև դրամական միջոցների անվտանգ տեղափոխման համար բանկը տրամադրում է նաև ինկասացիոն ծառայություն»,- նշված է հաղորդագրության մեջ։

Նոր ծառայության առավելությունն այն է, որ հաճախորդը ապահով պահպանում է իր դրամական միջոցները, անհրաժեշտություն չունի լրացուցիչ պահախցիկ պահելու, ստանում է բանկային ծառայություններից ոչ աշխատանքային ժամերին (16:30-21:30) օգտվելու հնարավորություն:

Ինչպես նշեց «ՎՏԲ Հայաստան Բանկ» ՓԲԸ գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահ Յուրի Գուսևը, ՎՏԲ-Հայաստան Բանկի նոր ծառայությունը թույլ է տալիս ընդլայնել պրոդուկտային շարքը` ստեղծելով որակապես նոր պրոդուկտ:

«Ծառայությունը օգնի Հաճախորդներին տնտեսել գումարի հանձնման վրա ծախսվող ժամանակը, ինչպես նաև կապահովի բացարձակ գաղտնիություն և կանխիկի ապահով պահպանում»,- ասաց նա:

«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն միջազգային ֆինանսական ՎՏԲ խմբի անդամ դարձավ 2004թ. ապրիլին։ Ներկայում «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է «ՎՏԲ բանկ» ԲԲԸ-ն: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվում: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ (23–ը`Երևանում և 44–ը` հանրապետության մարզերում)։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի կորպորատիվ պարտատոմսերի շուկան հինգ տարում կարող է կրկնապատկվել. CUBE Invest-ի ղեկավար

«ԱՌԿԱ» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում Cube Invest ներդրումային ընկերության տնօրինության նախագահ, գլխավոր տնօրեն Միքայել Մարգարյանը խոսել է Հայաստանի կորպորատիվ պարտատոմսերի շուկայի հեռանկարների, այս գործիքի նկատմամբ բիզնեսի և ներդրողների հետաքրքրության, ռիսկերի և զսպող գործոնների մասին

Հայաստանի երկու բանկ III եռամսյակում ապահովել են բանկային հատվածի ակտիվների և վարկային ներդրումների աճի կեսը

Հայաստանի բանկերի համախառն ակտիվները III եռամսյակում ավելացել են 625.78 մլրդ դրամով կամ 4.52%-ով՝ սեպտեմբերի 30-ի դրությամբ հասնելով 14.46 տրլն դրամի

Ակբա բանկը հրապարակել է Կայուն զարգացման առաջին հաշվետվությունը (ՎԻԴԵՈ)

Կայուն զարգացման հաշվետվության ներկայացմամբ Ակբան ընդգծում է իր հանձնառությունը բնապահպանական, սոցիալական և կառավարման սկզբունքներին, թափանցիկությանը և պատասխանատու բիզնեսի վարմանը

Եվրոն հայկական դրամի նկատմամբ նվազել է, մինչդեռ դոլարն ու ռուբլին աննշան աճ են գրանցել.  ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թ.-ի հոկտեմբերի 20-ին   ՀՀ արտարժույթի շուկայում  ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ, հոկտեմբերի 19-ի համեմատ, աճել է 0.08 կետով՝ կազմելով 361.49 դրամ

Հայաստանի բանկերի կապիտալը հունվար–սեպտեմբերին աճել է՝ հասնելով մինչև 2,32 տրլն դրամի

Հայաստանի բանկերի ընդհանուր կապիտալը 2026 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել է 2.32 տրլն դրամ: III եռամսյակում այն ավելացել է 4.03%-ով, իսկ տարվա ընթացքում՝ 14.21%-ով, նշվում է «ԱՌԿԱ» գործակալության օպերատիվ տեղեկագրում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img