Հայաստանում ոսկու գինը նվազել է

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունը ներկայացրել է ընթացիկ շաբաթվա թանկարժեք մետաղի գները։

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության կապի բաժնից, հաշվետու ժամանակահատվածում սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման և բացթողնման հետևյալ գները` արտահայտված ՀՀ դրամով` ոսկի` գնման գին` 16883.99 (-265.21), բացթողնման գին` 18352.16 (-288.28), արծաթ` գնման գին` 265.87 (-9.98), բացթողնման գին` 288.99 (-10.85),  պլատին` գնման գին` 18040.26 (-324.37), բացթողնման գին` 19608.98 (-352.57), պալադիում`  գնման  գին` 9158.96 (-76.69), բացթողնման գին`  9955.39 (-83.36):-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի պետական պարտքը 2018թ․–ից աճել է 1,7 անգամ, ոչ թե երկու անգամ, ինչպես պնդում է ընդդիմությունը․ Փաշինյան

Նրա խոսքով՝ ներկայիս պետական պարտքի մի մասը կապված է ենթակառուցվածքային նախագծերի իրականացման, մասնավորապես՝ «Հյուսիս — Հարավ» ավտոմայրուղու շինարարության հետ

ՀՀ ֆինանսների նախարարությունը հետևում է վարկերի և ավանդների տոկոսադրույքների միջև տարբերության ընդլայնմանը

Հայաստանի ֆինանսների նախարարությունը հետևում է բանկերի կողմից ներգրավվող միջոցների և տրամադրվող վարկերի տոկոսադրույքների միջև տարբերության աճին, չորեքշաբթի  Ազգային ժողովում հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Հայաստանի պետական պարտքը 2027թ․–ին կանխատեսվում է ՀՆԱ–ի 47,2%–ի մակարդակում․ ԿԲ նախագահ

Հայաստանի պետական պարտքը 2027 թվականին, կանխատեսման համաձայն, 2026 թվականի սպասվող ցուցանիշի համեմատ կավելանա մոտավորապես 0,7 տոկոսային կետով և կկազմի ՀՆԱ-ի 47,2%-ը

Wilco Wealth Management-ը՝ WealthBriefing MENA Awards 2026-ի մրցանակակիր

Wilco Wealth Management-ը հաղթող է ճանաչվել WealthBriefing MENA Awards 2026 մրցանակաբաշխության անվանակարգերից մեկում։ Մրցանակը շնորհվել է ընտանեկան կառավարման (family governance), իրավահաջորդության և ժառանգների կրթության թեմաները Հայաստանում օրակարգ բերելու ուղղությամբ ընկերության ջանքերի համար։

ՀՀ-ում ժամանակավորապես դադարեցվել է ԿԲ բանկային հաշիվների ռեեստրի աշխատանքը. մի շարք ծառայություններ անհասանելի են

Նոյեմբերի 18-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի տեղեկատվական համակարգերի հետ կապված որոշ աշխատանքների կատարման արդյունքում հասանելի չի լինի Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքը, փոխանցում է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img