Wed, 1 October
16.1 C
Yerevan
USD: 382.52 RUB: 4.64 EUR: 449.38 GEL: 140.57 GBP: 514.03

ՎԶԵԲ բանկային կրթության ծրագրի արդյունքում ավելի քան 1.5 մլն դոլարի 5,7 հազար բանկային հաշիվներ են բացվել

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի. /ԱՌԿԱ/. Ավելի քան 5.722 հաճախորդներ 1.5 մլն ԱՄՆ դոլարի չափով բանկային հաշիվ են բացել Հայաստանի այն 5 բանկերից մեկում, որոնք մասնակցում են ֆինանսական կրթության ծրագրին, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղրոդեցին ՎԶԵԲ–ի մամուլի ծառայությունից։

Ֆինանսական կրթության ծրագիրը  Հայաստանում նախաձեռնել է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը (ՎԶԵԲ) 2012թ. դեկտեմբերին։ՎԶԵԲ-ի կողմից նախաձեռնված ֆինանսական կրթության ծրագիրը նպաստում է դրամական փոխանցումներ ստացողների շրջանում վստահության բարձրացմանը` խթանելով նոր բանկային հաշիվների բացումը:

2012թ.-ին ծրագիրն իրականացնող գործակալությունը` Դիվելոփինգ Մարքեթ Ասոսիեյթսը` Հայաստանի առևտրային բանկերի, այդ թվում Յունիբանկի, Կոնվերս Բանկի, ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկի, ՎՏԲ-ի և Հայէկոնոմբանկի հետ համագործակցությամբ հատկորոշել է այն մասնաճյուղերը, որոնցում իրականացվում են ամենամեծ թվով դրամական փոխանցումները:

ԴՄԱ-ն ուսուցանել է 20 ֆինանսական խորհրդատուների, որոնք աշխատում են դրամական փոխանցումներ ամենաշատն ստացող բանկային մասնաճյուղերում: Ծրագրի իրականացման առաջին 4 և կես ամիսների ընթացքում ավելի քան 12.800 մարդու տրամադրվել է անհատական կարիքներից բխող ֆինանսական խորհրդատվություն։

«Կարծում եմ, որ այս ծրագիրը ոչ միայն մարդկանց շրջանում ցանկություն է առաջացնում խնայողություններ անել. Նրանք նաև սկսում են հասկանալ, թե ինչպես խնայել», – ասում է Երևանում Յունիբանկի ֆինանսական խորհրդատու Արմեն Իսահակյանը:

Հայաստանում իրականացվող ծրագիրը վերջինն է ֆինանսական կրթության նմանատիպ ծրագրերի շարքում, որը ՎԶԵԲ-ը հաջողությամբ իրականացրել է իր գործունեության երկրներից մի քանիսում:

«Ծրագրերը, որոնք ֆինանսավորվում են Բանկի բազմաթիվ դրամաշնորհատուների ներդրումների արդյունքում ձևավորված Վաղ անցումային երկրների հիմնադրամի կողմից, նպատակ ունեն ամրապնդելու դրամական փոխանցումներ ստացողների ֆինանսական ներառումը այնպիսի երկրներում, որտեղ բնակչության մեծ մասը ֆինանսական կախվածություն ունի արտասահմանից տուն ուղարկված գումարներից, իսկ ֆինանսական կրթվածության և դեպի ֆորմալ ֆինանսական հատված խնայողությունների հոսքի մակարդակը ցածր է»,–ասված է հաղորդագրության մեջ։

Ինչպես նշում են ՎԶԵԲ–ից` հղում անելով Համաշխարհային բանկի տվյալներին, Հայաստանում դրամական փոխանցումները 2010թ.կազմում էին ազգային համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 23 տոկոսը, իսկ 2010թ.-ի ընթացքում ստացված փոխանցումները գնահատվել են 824 միլիոն ԱՄՆ դոլարի չափով : Դրամական փոխանցումների համակարգերով, օրինակ` Վեստերն Յունիոնով, Յունիսթրիմով և Անելիքով ուղարկված գումարները ուղարկողի ընտանիքի անդամները կամ ընկերները, որոնք հաճախ չեն ունենում հաշիվ, ստանում են բանկերի մասնաճյուղերից: Ըստ Համաշխարհային բանկի Գլոբալ ֆինանսական ներառման տվյալների շտեմարանի 2012թ. տվյալների 15 տարեկանից բարձր անձանց միայն 17 տոկոսն էր, որ հաշիվ ուներ Հայաստանի ֆինանսական հաստատությունում, իսկ նրանցից միայն 1 տոկոսն էր, որ իր խնայողությունները բանկում էր պահում։

«Ֆինանսական ներառման և գրագիտության ցածր մակարդակը թույլ չի տալիս անհատներին արդյունավետ կերպով կառավարել իրենց ֆինանսական միջոցները և պլանավորել ապագան: Այն նաև խանգարում է ֆինանսական հաստատությունների հզորացմանը, ֆինանսական ոլորտի զարգացմանը և տնտեսական աճին»։

Հարցման արդյունքները ցույց են տալիս, որ խնայողություններ ունեցողների 50 տոկոսը նախընտրում էին իրենց խնայողությունները պահել տանը: Ֆինանսական կրթության ծրագիրն օգնում է մոբիլիզացնել այս գումարները` հանելով դրանք «դոշակի տակից» և բերելով դրանք ֆորմալ ֆինանսական հաստատություններ, որպեսզի վերջիններս, իրենց հերթին, կարողանան օգտագործել այս գումարները արդյունավետորեն և նպատակայնորեն և ուղղեն դրանք զարգացման նպատակների: –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի ամենաշահութաբեր բանկերի վարկանիշը՝ 2025 թ.-ի երկրորդ եռամսյակի արդյունքում

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է Հայաստանի ամենաշահութաբեր առևտրային բանկերի վարկանիշային աղյուսակը՝ հիմնվելով 2025 թվականի երկրորդ եռամսյակի արդյունքների վրա

Բավրա

Հայաստանի ռիսկի հավելավճաըն Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի նախաստորագրումից հետո նվազել է 15–20 բազային կետով․ ԿԲ նախագահ

Նա նշել է, որ դրական միտումն արդեն իսկ ակնհայտ է գործընկերների, միջազգային կազմակերպությունների և ֆինանսական խմբերի հետ շփումներում. մարդիկ լավատեսորեն են ընդունում այն ինչ, տեղի է ունեցել օգոստոսի 8-ին

ԿԲ նախագահը համաձայն չէ այն քննադատության հետ, որ բանկերը շատ քիչ են ֆինանսավորում տնտեսությունը

Բանկերօ և ֆինանսական համակարգի մոտ, ընդհանուր առմամբ, կուտակվել են բավականին մեծ վարկային պորտֆել, այդ թվում՝ բիզնեսում, հայտարարել է ԿԲ նախագահը

Բացառիկ պայմաններ՝ նոր ավտոմեքենա ձեռք բերելու համար

Մինչև սեպտեմբերի 28-ը ներառյալ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա Armenian Auto Show-ն, որի շրջանակում Ակբա Լիզինգի ֆինանսավորմամբ հնարավոր կլինի բացառիկ պայմաններով ձեռք բերել JAC, Li AUTO, Tank, Poer և Aito տրանսպորտային միջոցները, որոնց պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում Roel Automotive Group-ն է

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img