Հայտնի են դարձել ACBA Sհopping Zone ծրագրի հերթական խաղարկության հաղթողների անունները

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հուլիսի 12-ին ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի «Արմենիա» մասնաճյուղում կայացավ ACBA Sհopping Zone ծրագրի շրջանակներում նախատեսված հերթական խաղարկությունը:

Ինչպես տեղեկացնում են բանկի մամուլի ծառայությունից, խաղարկությանը, ինչպես և նախապես հայտարարվել էր, մասնակցում էին Բանկի Visa, MasterCard և ArCa տեսակի քարտերի այն քարտապաններն, ովքեր ապրիլի 1-ից մինչև հունիսի 30-ը ներառյալ Հայաստանի տարածքում կատարել են նվազագույնը 1000 ՀՀ դրամի 50 և ավելի վճարային գործարքներ: Արդյունքում  5 քարտապաններ շահեցին iPhone 5 բջջային հեռախոսներ, իսկ ևս 5-ը` iPad 4 թաբլեթներ:

Ինչպես նշել է բանկի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Նիկոլայ Հովհաննիսյանը «Մեր և ձեր Բանկը հավատարիմ մնալով իր սկզբունքներին` ստեղծեց ArCa, Visa և MasterCard քարտերի քարտապանների համար ՙACBA SHOPPING ZONE» հատուկ առաջարկների և շահումների ծրագիրը: Այն կոչված է մշտապես խրախուսելու մեր քարտապաններին բազմաթիվ առևտրի և սպասարկման կետերից հատուկ առաջարկներով, ինչպես նաև պարբերաբար անցկացվող խաղարկություններով»:

Հաղթող քարտապանների անուններն են` Քաջիկ Հակոբյան, Դավիթ Հովակիմյան, Վաղարշակ Աբգարյան, Ռուզան Ափոյան, Արտակ Հովհաննիսյան, Անահիտ Վարդանանց, Ժան-Քրիստոֆ Ժակ Ֆրանսուա Գայրանդ, Կարեն Մանուկյան, Վարդան Աստվածատրյան, Սուսաննա Վաթինյան:

ACBA Shopping Zone-ը հատուկ առաջարկների և շահումների մի տիրույթ է, որտեղ մշտապես ներկայացվում են տարբեր առևտրի և սպասարկման կետերի կողմից տրամադրվող զեղչեր, հատուկ առաջարկներ, հատուկ գներ, նոր ծառայություններ և այս ամենը հատուկ պայմաններով միայն ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի ArCa, Visa և MasterCard քարտեր քարտապանների համար:

ACBA Sհopping Zone ծրագրի շրջանակներում մշտապես հայտարարվում են տարատեսակ ակցիաներ և խաղարկություններ, որոնց մասին կարելի է տեղեկանալ www.cards.acba.am կայքում:

«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն ստեղծվել է 1996թ.-ին: Հիմնական բաժնետերերի թվում են ֆրանսիական Credit Agricole S.A-ն՝ 15,56% մասնաբաժնով, SACAM International ԲԸ-ն՝ 12.44%-ով, ինչպես նաև Հայաստանի 10 մարզերի գյուղացիական փոխօգնության միությունները, այդ թվում՝ Արմավիրի մարզը՝ 14,08%-ով և Արարատի մարզը՝ 12,28%-ով:–0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

Եվրոյի փոխարժեքն աճել է, դոլարն ու ռուբլին նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն ավելացել է 0․35 կետով և կազմել 437․78 դրամ, ռուբլին նվազել է 0․0266 կետով և կազմել 4․6619 դրամ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար(ՎԻԴԵՈ)

Ակբա բանկն ու Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն ընդհանուր 45 միլիոն ԱՄՆ դոլար են ուղղել Firebird ընկերությանը՝ արհեստական բանականության գործարանի և տվյալների կենտրոնի ստեղծման համար

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img