Հայաստանում ապահովագրավճարների գումարը II եռամսյակում նվազել է 0,6%-ով՝ կազմելով 11,3 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ապահովագրավճարների գումարը 2013թ.-ի երկրորդ եռամսյակում, նախորդ եռամսյակի համեմատ, նվազել է 0,6 տոկոսով՝ կազմելով շուրջ 11,3 մլրդ դրամ, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունից:

ԱՎԾ տվյալների համաձայն` անձնական ապահովագրության գծով վճարումների ծավալը կազմել է 7,4  մլրդ դրամ, ԱՊՊԱ–ի գծով` 2.3 մլրդ դրամ, գույքային ապահովագրման գծով՝ շուրջ 1.1 մլրդ դրամ, պատասխանատվության ապահովագրության գծով՝ 130,9 մլն դրամ, ապահովագրության այլ տեսակների համար վճարումների ծավալը կազմել է 268.2 մլն դրամ:

Ապահովագրական հատուցումների ծավալը կազմել է 4.7 մլրդ դրամ` նախորդ եռամսյակի համեմատ նվազելով 3.5 տոկոսով։

Ապահովագրական հատուցումների ծավալը ԱՊՊԱ–ի գծով կազմել է 2.3 մլրդ դրամ, անձնական ապահովագրման գծով` 1.9 մլրդ դրամ, գույքի ապահովագրման գծով` 376,9 մլրդ դրամ, պատասխանատվության ապահովագրման գծով` 31.3 մլրդ դրամ, այլ ապահովագրությունների հատուցման ծավալը կազմել է 10,2 մլրդ դրամ։

Գործող պայմանագրերով ապահովագրական գումարները կազմել են 8.2 մլրդ դրամ (աճը` 3 տոկոս)։

Գործող պայմանագրերի թիվը երկրորդ եռամսյակում կազմել է 571 հազար։

2013թ.-ի հունիսի 30-ի դրությամբ Հայաստանում գործում է յոթ ապահովագրական ընկերություն (1$-ը` 406,76 դրամ):  -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img