ՎՏԲ–Հայաստան բանկի թիմը մասնակցել է Մոսկվայում կայացած ՎՏԲ Խմբի VIII Սպարտակիադային

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ–Հայաստան բանկի թիմը մասնակցել է սեպտեմբերի 14–ին Մոսկվայի «Լուժնիկի» սպորտային համալիրում կայացած ՎՏԲ Խմբի VIII Սպարտակիադային, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին բանկի մամուլի ծառայությունից։

Մրցումներին մասնակցեց մոտ 30 թիմի 1100 մարզիկ ՎՏԲ Խմբի 14 երկրների 15 ընկերություններից` Ռուսաստանից, Ավստրիայից, Հայաստանից, Բելառուսից, Վիետնամից, Գերմանիայից, Վրաստանից, Ադրբեջանից, Հնդկաստանից, Ղազախստանից, Չինաստանից, Սերբիայից, Ուկրաինայից ու Ֆրանսիայից:

Մրցումներն անցկացվեցին հետևյալ սպորտաձևերում` մինիֆուտբոլ, վոլեյբոլ, ստրիթբոլ, թեթև աթլետիկա, ծանրագնդային սպորտ, դարթս, շախմատ, մինիգոլֆ, բոուլինգ, փեինթբոլ, քարթինգ, չերլիդինգ:

Տեղեկատվության համաձայն` ՎՏԲ-Հայաստան Բանկի թիմը մասնակցեց մինիֆուտբոլի, թեթև աթլետիկայի, շախմատի և վոլեյբոլի մրցամարտերին:

Շախմատի ասպարեզում ուժերը չափեցին ՎՏԲ Խմբի ընկերությունների 27 ներկայացուցիչներ, որտեղ խիստ մրցակցության պայմաններում 3-րդ տեղը զբաղեցրեց ՎՏԲ-Հայաստան Բանկի ներկայացուցիչ Արսեն Նաղդալյանը:

Մարզիկների և թիմերի պարգևատրման արարողությանը մասնակցեցին պրոֆեսիոնալ մարզիկներ ՎՏԲ Բանկի հովանավորչական շրջանակից` Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ, Մոսկվայի «Դինամո» ֆուտբոլային ակումբի դարպասապահ Ռոման Բերեզովսկին, Ռուսաստանի սպորտային գիմնաստիկայի հավաքականի ավագ Կսենիա Աֆանասևան, «Մետաքսե ուղի 2013» ավտոմրցաշարի հաղթող Դմիտրի Սավոստինը, Մոսկվայի «Դինամոյի» ֆուտբոլիստ Յուրի Ժիրկովը, Մոսկվայի «Դինամո» հոկեյի ակումբի անդամներ Կոնստանտին Կասյանչուկն ու Ռոման Դերլյուկը:

ՎՏԲ Բանկի նախագահ-Վարչության նախագահ Անդրեյ Կոստինը իր ողջույնի խոսքում ընդգծեց Սպարտակիադայի միջազգային կարգավիճակը և ծրագրի բազմազանության ավելացումը։

«Սպարտակիադան գերազանց տրամադրություն է, հաղթանակների ուրախություն, լավ ֆիզիկական պատրաստվածության դրսևորում: Բայց առաջին հերթին դա բացառիկ մթնոլորտ է, որը ՎՏԲ Խմբի ընկերությունների աշխատակիցներին հնարավորություն է տալիս զգալ իրենց ամբողջականությունը ոչ միայն աշխատավայրում», – նշել է նա։

«Սպարտակիադան միայն սպորտային արդյունքներ չեն, ոչ միայն մրցումներ են, թե ով է ավելի արագ, լավ կամ ուժեղ: Մարդիկ տեսնում են, որ մեր բանկը գործում է գրեթե ամբողջ աշխարհում, և երբ մենք հավաքվում ենք իրար հետ, առաջանում է միասնականության ու մեծ սպորտային տոնի զարմանալի զգացողություն», – ընդգծել է ՎՏԲ Բանկի նախագահ-Վարչության նախագահի տեղակալ Վասիլի Տիտովը։

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն  ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Բիբլոս Բանկ Արմենիան մեկնարկել է նոր արշավ  հատուկ Mastercard World քարտապանների համար

Բիբլոս Բանկ Արմենիան հայտարարել է հատուկ Բանկի Mastercard World քարտապանների համար կազմակերպված արշավի մեկնարկի մասին

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

Մինչև 25% idcoin IDBank-իպրեմիումքարտերովավիատոմսերգնելիս

IDBank-ը մեկնարկում է «All Airlines» արշավը, որի շրջանակում 2026 թվականի ապրիլի 8-ից մինչև հունիսի 30-ը ներառյալ Visa Platinum, Travel, Visa Signature, Visa Infinite և Visa Infinite Special Edition քարտապանները ավիատոմս գնելու դեպքում կարող են ստանալ մինչև 25% idcoin

Արտաքին շոկերը դեռևս թույլ են անդրադառնում Հայաստանի վրա, բայց ներդրողների զգուշավորությունը կաճի․ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում «Սիրիուս Կապիտալ» ընկերության բաժնետոմսերի վերլուծության բաժնի ղեկավար Աննա Ղազարյանն անդրադարձել է այն հարցին, թե ինչ կառուցվածքային տեղաշարժեր են այսօր որոշում գլոբալ շուկաների վարքագիծը, ինչպես են այդ գործընթացներն անդրադառնում Հայաստանի վրա և ինչ սպասել կապիտալի շուկայից II եռամսյակում

ԱԺ հանձնաժողովը հավանություն է տվել ԿԲ նախագահի պաշտոնում Մարտին Գալստյանի թեկնածությունը

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի․/ԱՌԿԱ/․ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական...

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img