«Անելիք Բանկ» ՓԲԸ վարչության նախագահ է նշանակվել Ներսես Կարամանուկյանը

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Երեքշաբթի «Անելիք Բանկ» ՓԲԸ Բաժնետերերի ժողովի և Խորհրդի նիստի ժամանակ բանկի վարչության նախագահ է նշանակվել Ներսես Կարամանուկյանը` դադարեցնելով իր անդամակցությունը բանկի Խորհրդին:

«Անելիք բանկի 100 տոկոս բաժնետոմսերը պատկանում են լիբանանյան Կրեդիտ բանկին, որը լիբանանյան բանկային շուկայում դինամիկ զարգացող բանկերից է և վերջին տարիներին երկու անգամ անընդմեջ արժանանացել է «Լավագույն ֆինանսական աճ» և «Ամենաարագ աճ» մրցանակներին. ձեռքբերումներ, որոնք արդյունք են բանկի որդեգրած ճիշտ ռազմավարության, դրա իրագործմանն ուղղված քրտնաջան, թիմային աշխատանքի և, իհարկե, բանկի նկատմամբ հաճախորդների շարունակ ավելացող վստահության: Աշխատելով Անելիք բանկի խորհրդի կազմում և լավատեղյակ լինելով Բանկի աշխատանքի սկզբունքներին` կարծում եմ համատեղ ուժերով մեզ կհաջողվի Կրեդիտ բանկի աշխատանքային ձեռքբերումները գրանցել նաև Անելիք բանկում»,- ասել է Կարամանուկյանը։

Ներսես Կարամանուկյանը երկար տարիներ աշխատել է Մայր Աթոռ սրբ. Էջմիածնի Ֆինանսատնտեսական գործերի կառավարիչ, այնուհետև` Միջազգային Ֆինանսական Կորպորացիայի հայաստանյան գրասենյակի ղեկավար։

2009-2011թ.թ. եղել է Արդշինինվեսբանկի վարչության նախագահը: 2011 թվականից աշխատել է Բրիտանական “Lydian International” ընկերության կովկասյան տարածաշրջանային տնօրեն, իսկ մինչև Անելիք բանկում աշխատելու հրավեր ստանալը Ասիական Զարգացման Բանկում աշխատել է ՀՀ տնտեսության մասնավոր հատվածի հարցերով խորհրդական:

«Անելիք Բանկ» ՓԲԸ Խորհուրդը սեպտեմբերի 2–ին ընդունել է բանկի Վարչության նախագահ Սամվել Ճզմաչյանի դիմումն աշխատանքից ազատվելու վերաբերյալ` Հայաստանի բանկերի միության նախագահ ընտրվելու կապակցությամբ։

«Անելիք Բանկ» ՓԲԸ–ն ստեղծվել է 1990 թվականի հուլիսի 9–ին, գրանցվել է 1991 թվականի հոկտեմբերի 1–ին, իսկ 1996 թվականի հոկտեմբերին բանկը ստացել է ՀՀ ԿԲ թիվ 9 գլխավոր արտոնագիր։ Բանկի 100 տոկոս բաժնետերը լիբանանյան CreditBank–ն է։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

«Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում (ՎԻԴԵՈ)

Դեռ 7 տարի առաջ «Դիլի Թաունի» կոնցեպտը զուտ գաղափար էր, իսկ այսօր այն Հայաստանի համար վերածվել է եզակի համալիրի՝ «քաղաք՝ քաղաքի ներսում»

ԿԲ-ն շրջանառության մեջ է դնում Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ

2026 թ.-ի նոյեմբերի 3-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակ» արծաթե հուշադրամը, հայտնում են ԿԲ-ից։

Հայաստանի բրոքերային շուկան մինչև 2030թ․–ը․ «ԱՌԿԱ» գործակալությունը ներկայացրել է հետազոտություն

Հետազոտությունը հիմնված է շուկայի հինգ խոշոր մասնակիցների հետ 2026 թ․–ի գարնանն անցկացված խորը փորձագիտական հարցազրույցների վրա

ԿԲ–ն իրականացնում է արժութային ինտերվենցիաներ շուկայում ցնցումները կանխելու համար․ Գալստան

Հայաստանի Կենտրոնական բանկն օտարերկրյա կապիտալի զգալի ներհոսքի պայմաններում պարբերաբար իրականացնում է արժութային ինտերվենցիաներ՝ արժութային շուկայում լուրջ ցնցումները կանխելու համար, հայտարարել է ԿԲ նախագահը

Սևակ Միքայելյանն ընտրվել է Հայաստանի Կենտրոնական բանկի խորհրդի անդամ

ՀՀ Ազգային ժողովը Սևակ Միքայելյանին ընտրել է ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img