Չինական CIC կորպորացիան պարտատոմսերը փոխարկել է «Ուրալկալիի» 12.5% բաժնետոմսերի

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Չինական Chengdong Investment Corporation (CIC, China Investment Corporation–ի դուստր կառույց) պարտատոմսերը փոխարկել է քլորային կալիումի համաշխարհային արտադրող «Ուրակալի» ԲԲԸ–ի 12.5 տոկոս բաժնետոմսերի, հայտնում է Փրայմը` ներկայացնելով ընկերության հաղորդագրությունը։

CIC–ի օգտին պարտատոմսերը 2012 թվականի նոյեմբերին տեղաբաշխվել էր Wadge Holdings Limited ընկերության կողմից, որի շահառուներ են հանդիսանում «Ուրալկալիի» հիմնական բաժնետերերը, հայտնում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` հղում անելով ՌԻԱ Նովոստիին։-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (նոյեմբերի 9–15)

Անցած շաբաթ Հայաստանի ֆինանսական օրակարգի ուշադրության կենտրոնում էին Արժույթի միջազգային հիմնադրամի  կողմից դրամավարկային քաղաքականության գնահատումը, միջազգային ֆինանսական կառույցների հետ համագործակցության զարգացումը և վարկային կազմակերպությունների եռամսյակային ցուցանիշների հրապարակումը։

ՀՀ ֆինանսների նախարարությունը հետևում է վարկերի և ավանդների տոկոսադրույքների միջև տարբերության ընդլայնմանը

Հայաստանի ֆինանսների նախարարությունը հետևում է բանկերի կողմից ներգրավվող միջոցների և տրամադրվող վարկերի տոկոսադրույքների միջև տարբերության աճին, չորեքշաբթի  Ազգային ժողովում հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Ռուսական բանկերի նկատմամբ կիրառված պատժամիջոցները լուրջ խնդիրներ են ստեղծում Հայաստանի բանկային համակարգի համար․ ԿԲ նախագահ

Ռուսական բանկերի նկատմամբ ԱՄՆ-ի և Եվրամիության պատժամիջոցները լուրջ խնդիրներ են ստեղծում հայկական բանկերի և ռուսական ֆինանսական կազմակերպությունների փոխգործակցության համար, հայտարարել է ԿԲ նախագահը

Հայաստանի պետական պարտքը 2027թ․–ին կանխատեսվում է ՀՆԱ–ի 47,2%–ի մակարդակում․ ԿԲ նախագահ

Հայաստանի պետական պարտքը 2027 թվականին, կանխատեսման համաձայն, 2026 թվականի սպասվող ցուցանիշի համեմատ կավելանա մոտավորապես 0,7 տոկոսային կետով և կկազմի ՀՆԱ-ի 47,2%-ը

Visa-ն, Mastercard-ը և American Express-ը դարձել են OpenAI-ի նոր վճարային ծառայության գործընկերները

Visa, Mastercard և American Express միջազգային վճարային համակարգերը մասնակցել են ChatGPT Wallet-ի՝ OpenAI-ի նոր ծառայության մշակմանը, որը թույլ է տալիս ԱԲ գործակալներին օգտատերերի անունից գնումներ կատարել՝ առանց նրանց բանկային քարտերի իրական տվյալներին հասանելիություն ունենալու

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img