Հայկական դրամը 0,9 տոկոսով արժեզրկվել է 2013 թ.–ի առաջին կիսամյակի ընթացքում

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին շուկայական փոխարժեքը 2013 թ.–ի առաջին կիսամյակում, 2012 թ.–ի նույն ժամանակաշրջանի համեմատ, արժեզրկվել է 0,9 տոկոսով` կազմելով 412,2 դրամ, նշվում է ՀՀ ԿԲ  «2013 թ.–ի առաջին կիսամյակի ֆինանսական կայունության հաշվետվությունում»։

«Հայաստանի ներքին արժույթի շուկայում առաջին կիսամյակի ընթացքում հիմնականում նկատվել է դրամի արժեզրկում», – նշվում է հաշվետվության մեջ։

Միաժամանակ եվրոյի և ռուսական ռուբլու նկատմամբ դրամի միջին շուկայական փոխարժեքը հաշվետու ժամանակաշրջանում արժեզրկվել է համապատասխանաբար 3,9 և 2,4 տոկոսով` կազմելով 541,4 դրամ և 13,3 դրամ։

Միաժամանակ ՀՀ դրամի անվանական արդյունավետ փոխարժեքը առաջին կիսամյակում, 2012 թ.–ի նույն ժամանակաշրջանի համեմատ, արժեզրկվել է 3,3 տոկոսով, իսկ դրամի իրական արդյունավետ փոխարժեքը` 3,7 տոկոսով։

Ըստ ԿԲ–ի հաշվետվության` բանկային համակարգի արտարժույթի առուվաճառքից օգուտը 2013 թ.–ի առաջին կիսամյակում կազմել է 6.8 մլրդ դրամ։ ($1 – 405,42 դրամ)–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Յունիբանկն առաջարկում է դոլարային պարտատոմսեր՝ տարեկան 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ

Յունիբանկը վաղաժամկետ ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը

Պատմություն մարդկանց, նպատակների ու վստահության մասին. 30 տարվա ճանապարհ (ՎԻԴԵՈ)

Տարիներ անց, Ակբան բացի գյուղատնտեսությունից, սկսեց ֆինանսավորել տնտեսության տարբեր ոլորտներ՝ նպաստելով Հայաստանի զարգացմանը

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (սեպտեմբերի 28–ից հոկտեմբերի 4)

Շաբաթվա ֆինանսական օրակարգը միավորել է ԱՄՀ-ի հետ բարեփոխումների քննարկումը, ՀՀ ԿԲ վերահսկողական միջոցառումները և բյուջետային ֆինանսավորման նախապատրաստումը

Յունիբանկը թողարկել է տարեկան 13,2% արժեկտրոնային եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր

Յունիբանկը հայտարարում է ՀՀ դրամով անժամկետ պարտատոմսերի նոր թողարկման մասին։ Թողարկման ծավալը կազմում է 3 միլիարդ ՀՀ դրամ, որը նախատեսվում է տեղաբաշխել մինչև 2026 թվականի դեկտեմբերի 4-ը։

Հայկական դրամի նկատմամբ դոլարի և ռուբլու փոխարժեքները բարձրացել են, մինչդեռ եվրոն նվազել է. ԿԲ

2026 թվականի հոկտեմբերի 7-ին  ՀՀ արտարժույթի շուկայում  ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ հոկտեմբերի 6-ի համեմատ, աճել է 0.18 կետով՝ կազմելով 362.32 դրամ։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img