Ֆինանսական միամսյակների անցկացումը կնպաստի Հայաստանում խնայողությունների մշակույթի ձևավորմանը. ՀԲՄ ղեկավար

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ֆինանսական միամսյակների անցկացումը կնպաստի Հայաստանում խնայողությունների մշակույթի ձևավորմանը, կարծում է Հայաստանի բանկերի միության նախագահ Սամվել Ճզմաչյանը։

Հոկտեմբերի 1-31–ը Հայաստանում անցկացվում է «Իմ Ֆինանսների  միամսյակ» ծրագիրը, որի նախաձեռնողներն են Հայաստանի Կենտրոնական բանկը, USAID «Ֆինանսներ տնտեսական զարգացման համար» ծրագիրը, Ֆինանսական հաշտարարի գրասենյակը, Դեպոզիտների երաշխավորման հիմնադրամը, Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն, Հայաստանի բանկերի միությունը, Ապահովագրական շուկայի մասնակիցների ասոցիացիան, NASDAQ OMX Armenia–ն, KfW գերմանական բանկը, Գերմանիայի միջազգային խնայբանկերի միջազգային փոխգործակցության հիմնադրամը (SBFIC)։

«Հայաստանի համար նմանատիպ միջոցառումների անցկացումը շատ կարևոր է, քանի որ մեր ժողովուրդը դեռ չի սովորել խնայել միջոցները։ Կարծում եմ, որ նման նախաձեռնությունները հետագայում էլ կնպաստեն մեր մտածողության փոփոխմանը»,– հայտնեց Ճզմաչյանն «ԱՌԿԱ» գործակալությանը միամսյակի շրջանակում կայացած եզրափակիչ միջոցառման ընթացքում։

Եզրափակիչ միջոցառումն անցնում է հինգշաբթի մայրաքաղաքի Հյուսիսային պողոտայում, որտեղ ավելի քան 20 ֆինանսական կազմակերպությունների տաղավարներ են տեղադրված, որոնցից յուրաքանչյուրը ներկայացնում է իր արտադրանքը։ Այցելուներին նաև հնարավորություն է ընձեռվում մասնակցել տարբեր մրցույթների, գրել սեփական ցանկությունները թղթերի վրա` դրանք փակցնելով սիմվոլիկ «Ցանկությունների ծառին»։

Ճզմաչյանը միաժամանակ գոհունակությամբ նշեց, որ Հայաստանի ֆինանսական կառույցները, մասնավորապես, բանկերը չափազանց ակտիվություն են դրսևորել միամսյակի ընթացքում` լայն զանգվածներին ներկայացնելով իրենց ֆինանսական պրոդուկտները։

Հայաստանի Կենտրոնական բանկի սպառողների շահերի պաշտպանության բաժնի պետ Արմենուհի Մկրտչյանն իր հերթին լրագրողներին ասաց, որ եզրափակիչ միջոցառումը նվիրված է հոկտեմբերի 31–ին նշվող Խնայողությունների միջազգային օրվան։

«Այդ միջոցառման հիմնական նպատակը մարդկանց անձնական խնայողությունների կառավարման առավել արդյունավետ և դրանցից առավել շահ ունենալու մեթոդներին ծանոթացնելն է»,– ասաց նա։

Մկրտչյանը միաժամանակ ներկայացրեց Կենտրոնական բանկերի հարցումները, որոնց համաձայն` բնակչության մեծ մասը, անկախ եկամուտների քանակից, տնտեսում է անձնական միջոցները, սակայն նախընտրում է պահել փողերը «բարձի տակ», մինչդեռ, դնելով դրանք բանկում, կարելի է դրանցից լրացուցիչ շահույթ ունենալ։

Նա հայտնեց նաև, որ միամսյակի շրջանակներում մայրաքաղաքում և հանրապետության մարզերում կազմակերպվել է միջոցառումների լայն շրջանակ, այդ թվում` էքսկուրսիաներ, «բաց դռների» օրեր ֆինանսական ինստիտուտներում, թեմատիկ մրցույթներ, տեղեկատվական երեկոներ, դասախոսություններ և գործնական պարապմունքներ համալսարաններում, ինչպես նաև ցուցահանդեսներ և խաղեր։

Մկրտչյանի խոսքով` հետագայում ֆինանսական միամսյակը ծրագրվում է ամենամյա դարձնել։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img