Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը մասնակցել է Խնայողությունների համաշխարհային օրվա տոնակատարությանը

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն մասնակցեց Խնայողությունների միջազգային օրվան նվիրված տոնակատարություններին, հայտնում են բանկի մամուլի ծառայությունից։

«Մեր մասնակցության հիմնական նպատակն է միջոցների խնայողության խթանումը, ինչպես նաև տարբեր պետական ու մասնավոր ընկերությունների ուշադրությունը հրավիրել բնակչության շրջանում ֆինանսական գրագիտության բարձրացմանը», – նշեց իր ելույթում Մարքեթինգի և գովազդի բաժնի պետ Ալեքսանդր Հակոբյանը:

Խնայողությունների համաշխարհային օրը Հայաստանում նշվել է հոկտեմբերի 31–ին` «Իմ ֆինանսական միամսյակը» ծրագրի շրջանակում։ Երևանի Հյուսիսային պողոտայում տեղադրվել էին ավելի քան 20 ֆինանսական կազմակերպությունների տաղավարներ, որտեղ ներկայացվել էր նրանց արտադրանքը։ Այցելուներին նաև հնարավորություն էր ընձեռվել մասնակցել տարբեր մրցույթների, իրենց ցանկությունները գրել թղթի վրա` փակցնելով դրանք խորհրդանշական «Ցանկությունների ծառին»։

«Մեր բանկը մեծ ուրախությամբ մասնակցեց տվյալ ցուցահանդեսին և հուսով ենք, որ նման միջոցառումները կօգնեն մեր քաղաքացիներին գիտակցել իրենց խնայողությունները ճիշտ կառավարելու անհրաժեշտությունը»,– ավելացրել է Հակոբյանը։

«Առէկսիմբանկ – Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1998թ. և 2007 թվականից Բանկը հանդիսանում է ռուսաստանյան խոշորագույն բանկերից մեկի` «Գազպրոմբանկ» (ԲԲԸ) դուստր ձեռնարկությունը: 2010 թվականին «Առէկսիմբանկ–Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ն հաջողությամբ անցել է ISO 9001-ը։ – 0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար(ՎԻԴԵՈ)

Ակբա բանկն ու Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն ընդհանուր 45 միլիոն ԱՄՆ դոլար են ուղղել Firebird ընկերությանը՝ արհեստական բանականության գործարանի և տվյալների կենտրոնի ստեղծման համար

Եվրոյի ու ռուբլու փոխարժեքը նվազել է, դոլարը շարունակում է աճել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 1․63 կետով և կազմել 436․15 դրամ, ռուբլին նվազել է 0․0817 կետով և կազմել 4․5802 դրամ

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img