ՎՏԲ–Հայաստան Բանկը Երևանում վերագործարկել է վերանորոգված «Թիվ 2» մասնաճյուղը

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Նոյեմբերի 22-ին տեղի է ունեցել ՎՏԲ-Հայաստան Բանկի` ժամանակակից լուծումներով և հաճախորդների հարմարավետ սպասարկման նպատակով վերանորոգված «Թիվ 2» մասնաճյուղի բացման հանդիսավոր արարողությունը, որը գտնվում է Երևանի Արաբկիր վարչական շրջանում։

ՎՏԲ–Հայաստան Բանկի «Թիվ 2» մասնաճյուղը գտնվում է Կոմիտասի 41/74 հասցեում:
«Թիվ 2» մասնաճյուղի բացման արարողությանը մասնակցել են ՎՏԲ-Հայաստան Բանկի ղեկավարությունը` ի դեմս Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսևի, Բանկի դեպարտամենտների տնօրեններն ու վարչության պետերը, Բանկի հաճախորդներ, Երևանի քաղաքային վարչության ներկայացուցիչները, ինչպես նաև այլ պաշտոնատար անձինք:

Ըստ Գուսևի`Բանկն ավարտում է իր մասնաճյուղային ցանցի վերանորոգման ծրագիրը։
«Այս երկու տարվա ընթացքում մենք վերանորոգել ու բարեկարգել ենք Բանկի գրեթե բոլոր մասնաճյուղերը, և հաճախորդները կարող են օգտվել բոլոր բանկային ծառայություններից Հայաստանի ցանկացած կետում և ստանալ բարձր չափանիշներին համապատասխան սպասարկում:

Մասնաճյուղային ցանցի ռեֆորմատի ավարտից հետո մենք նախատեսում ենք ավելացնել ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերի թիվը Երևանում ու շրջաններում»,– ասել է նա։

«Թիվ 2»–ը ՎՏԲ–Հայաստան Բանկի 57–րդ վերանորոգված և նորացված մասնաճյուղն է դարձել։
Աղասյանն իր հերթին շնորհավորել է ներկաներին` Բանկային աշխատողի օրվա և հայկական դրամի 20–ամյակի կապակցությամբ։

ԿԲ խորհրդի անդամն ընդգծել է, որ ՎՏԲ–Հայաստան Բանկն այսօրվա դրությամբ հանրապետության խոշորագույն բանկերից մեկն է իր ակտիվներով և պարտավորություններով։

Մասնաճյուղում բացի վերանորոգման աշխատանքներից իրականացվել է նաև միջոցառումների մի ամբողջ փաթեթ, որոնք ուղղված են հաճախորդների սպասարկման գործընթացների օպտիմալացմանը, աշխատավայրերի և սպասարկման գոտիների ամբողջական տեխնիկական վերազինմանը և արդիականացմանը, ինչպես նաև սրահի ներքին հարդարման համապատասխանեցում ՎՏԲ խմբի կորպորատիվ ոճին ու բրենդին:

Բոլոր վերանորոգված մասնաճյուղերում տեղադրված է հերթերի կառավարման համակարգ, հաճախորդների սպասարկման առանձին գոտիներն առանձնացված են ըստ ծառայության և պրոդուկտի, ստեղծված են նաև հաճախորդների անհատական սպասարկման առանձին գոտիներ:

«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ–ն  ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ–ի  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:–0– –

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

Ռուսաստանը կսահմանափակի կանխիկ դրամի և ոսկու արտահանումը ԵԱՏՄ երկրներ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով սահմանափակումներ են մտցվում ԵԱՏՄ անդամ պետություններ կանխիկ ռուբլու արտահանման համար

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img