Մետաղի շուկա. ոսկին նախկինի պես հակված է չափավոր նվազման

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Նոյեմբերի 18–22–ն ընկած ժամանակահատվածում ոսկին նվազեց համաշխարհային խոշորագույն տնտեսության մեջ խթանման ծրագրի կրճատման մեկնարկի վերաբերյալ շուկայում ներդրողների մտահոգության ուժեղացմանը զուգահեռ։ Հիմնական իրադարձությունը, որը լրջորեն ազդել է ակտիվի դիրքերի վրա, ԱՄՆ ՊԴՀ–ի Բաց շուկաների հարցերով կոմիտեի վերջին նիստի արձանագրությունների հրապարակումն է։ Քանի որ այդ արձանագրությունները էական փոփոխություն չմտցրեցին ամերիկյան կարգավորիչի դրամային քաղաքականության հեռանկարների վերաբերյալ շուկայի մասնակիցների պատկերացումներում։

Միաժամանակ արձանագրությունները ցույց տվեցին, որ Կոմիտեի անդամները քննարկել են գործողության սցենարն այն ժամանակ, երբ խթանման միջոցների շարունակությունը կսկսի ռիսկեր պարունակել, որոնք կգերազանցեն խթանման շարունակությունից ստացված պոտենցիալ շահույթը։
Ոսկու գնանշման վրա լրացուցիչ ճնշում գործադրեցին Նյու Յորքի ՊԴՀ–ի նախագահ Ուիլյամ Դադլիի և Ֆիլադելֆիայի ՊԴՀ–ի ներկայացուցիչ Չարլզ Պլոսերի վերջին արտահայտությունները։ Նրանք ընդգծել են, որ ամերիկյան տնտեսությունը կայուն թափ է հավաքում, և ժամանակի ընթացքում կպահանջվի դրամավարկային քաղաքականության ոչ ավանդական միջոցների կրճատում։

Արդյունքում, նախորդ շաբաթ դեղին մետաղի արժեքը նվազել է 3,48 տոկոսով` տրոյական ունցիայի դիմաց հասնելով 1243,43 ԱՄՆ դոլարի։

Առաջիկա շաբաթ ոսկու գնանշումն, ամենայն հավանականությամբ, կգտնվի ճնշման տակ, քանի որ ԱՄՆ ՊԴՀ–ի մանրամասն արձանագրություններն ամբողջովին ցրեցին խթանման միջոցների կասեցման վերաբերյալ կասկածներն ու զրկեցին այդ ակտիվը ներդրումային աջակցության զգալի մասից։ Բացի այդ, թույլ գնային ռիսկերը, ինչպես նաև մակրոտնտեսական ֆոնի լավացումը ևս նվազեցնում են այս ակտիվի նկատմամբ կարճաժամկետ պահանջարկը` որպես գնաճի ռիսկերի հեջավորման (անգլ.`  hedge – ապահովագրություն, երաշխիք) և թղթադրամի թուլացման գործիք։ Մետաղի շուկայում մասնագիտացած ֆոնդերից միջոցների շարունակվող արտահոսքը նախկինի պես դրական բան չի հաղորդում։ Առաջին հինգ առևտրային նստաշրջանների ընթացքում աջակցության մակարդակ կարող է լինել տրոյական ունցիայի դիմաց 1208,0 ԱՄՆ դոլարը։

Այս շաբաթ այնքան շատ մակրոտնտեսական վիճակագրություն չկա, որն ի վիճակի կլինի փոխել ոսկու շուկայում տիրող ուժերի հավասարակշռությունը։ ԱՄՆ–ի վերաբերյալ կհրապարակվեն անշարժ գույքի շուկայի տվյալներն ու երկարաժամկետ օգտագործման ապրանքների պատվերների ծավալի փոփոխության վերաբերյալ հոկտեմբերյան տվյալները, ինչպես նաև սպառողական վստահության ցուցիչն ու Chicago PMI–ի գործարար ակտիվության նոյեմբերյան ցուցիչը։ Եվրոպական նորություններից հարկավոր է նշել Գերմանիայի սպառողական գների ցուցիչի վերաբերյալ նոյեմբերյան նախնական տվյալների հրապարակումը, ինչպես նաև եվրագոտու զբաղվածության շուկայի հոկտեմբերյան թվերը։

ԱՄՆ–ի, ինչպես նաև եվրագոտու հարցում նորությունների ֆոնը չափավոր դրական է։ Սակայն այն ցուցանիշները, որոնց նկատմամբ ոսկու շուկան առավել զգայուն է, օրինակ` երկարաժամկետ օգտագործման ապրանքների պատվերների ծավալն ու գործազրկության առաջնային հայտերի քանակը, այս շաբաթ կանխատեսվում են առանց լավացման, ինչը կարող է վերականգնել ոսկու գնանշումը։ Առաջիկա շաբաթ ոսկու համար դիմակայության շեմ կարող է լինել տրոյական ունցիայի դիմաց 1273,0 ԱՄՆ դոլարը։ Սակայն եթե կանխատեսումներին հակառակ այդ տվյալներն ուժեղ լինեն, ապա կարող են ուժեղանալ նաև խթանման միջոցների վաղաժամ կասեցման վերաբերյալ ներդրողների մտահոգությունները, իսկ ոսկու գնանշումը կարող է նվազել։

Միքայել Վերդյան, FOREX CLUB–ի վերլուծաբան

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի երկու բանկ III եռամսյակում ապահովել են բանկային հատվածի ակտիվների և վարկային ներդրումների աճի կեսը

Հայաստանի բանկերի համախառն ակտիվները III եռամսյակում ավելացել են 625.78 մլրդ դրամով կամ 4.52%-ով՝ սեպտեմբերի 30-ի դրությամբ հասնելով 14.46 տրլն դրամի

Ակբա բանկը հրապարակել է Կայուն զարգացման առաջին հաշվետվությունը (ՎԻԴԵՈ)

Կայուն զարգացման հաշվետվության ներկայացմամբ Ակբան ընդգծում է իր հանձնառությունը բնապահպանական, սոցիալական և կառավարման սկզբունքներին, թափանցիկությանը և պատասխանատու բիզնեսի վարմանը

Յունիբանկը Agents for Impact GmbH-ի կողմից ստացել է կենսակայունության համապատասխանության վարկանիշ

Agents for Impact GmbH ընկերությունը (Ֆրանկֆուրտ, Գերմանիա) Յունիբանկին շնորհել է Կենսակայունության համապատասխանության B++ վարկանիշ։ Գնահատումն իրականացվել է Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) և բնապահպանական, սոցիալական ու կառավարման չափանիշների (ESG) հիման վրա։

Եվրոն հայկական դրամի նկատմամբ նվազել է, մինչդեռ դոլարն ու ռուբլին աննշան աճ են գրանցել.  ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թ.-ի հոկտեմբերի 20-ին   ՀՀ արտարժույթի շուկայում  ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ, հոկտեմբերի 19-ի համեմատ, աճել է 0.08 կետով՝ կազմելով 361.49 դրամ

«Ռենշին»-ի 5 մլրդ դրամ պարտատոմսերն ամբողջությամբ տեղաբաշխվել են հաշված օրերի ընթացքում

«Ռենշին» քաղաքաշինական-ներդրումային ընկերության կողմից թողարկված 5 մլրդ դրամ ծավալով պարտատոմսերի հերթական սերիայի տեղաբաշխումը հաջողությամբ ավարտվել է

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img