Հայաստանի Բանկերը 2013թ.–ին 5,6%–անոց գնաճ են կանխատեսում. ԿԲ հարցում

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկերը տարեկան կտրվածքով 5,6 տոկոսանոց գնաճ են կանխատեսում, ինչը համընկնում է նախորդ կանխատեսման արդյունքների հետ։ Այդ մասին ասվում է 2013թ.–ի չորրորդ եռամսյակում դրամավարկային քաղաքականության ծրագրի 2013թ.–ի երրորդ եռամսյակում դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման մասին հաշվետվության հիման վրա գնաճի մասին կարգավորիչի հաշվետվության մեջ։

«Ընթացիկ հարցման արդյունքում ֆինանսական համակարգի գնաճային սպասումները կայուն են եղել, չնայած նրան, որ երրորդ եռամսյակում շարունակվել է գնաճային միջավայրի ընդլայնումը և 12–ամսյա գնաճի բարձր մակարդակ է գրանցվել»,– նշվում է հաշվետվության մեջ։

Երրորդ եռամսյակում 12–ամսյա գնաճը կազմել է 8,2 տոկոս։

Վարկային կազմակերպությունների գնաճային սպասումները հաշվետու ժամանակահատվածում փոքր–ինչ մեղմացել են։ Այսպես, վարկային կազմակերպությունների (ՎԿ) ընթացիկ հարցման արդյունքներով գնաճը 2013թ.–ին Հայաստանում կկազմի 4 տոկոս` ՎԿ անցյալ հարցման մեջ նշված 4,8 տոկոսի դիմաց։

Բացի այդ, տնային տնտեսություններն ընթացիկ տարում գնաճը կանխատեսում են 5,2 տոկոս մակարդակում` նախորդ հարցման 4,7 տոկոսի դիմաց։

ԿԲ հարցման արդյունքներով, ֆինանսական համակարգում շուկայական տոկոսադրույքները կայուն մակարդակում պահպանելու մասին սպասումները տարեկան կտրվածքով նույնն են մնացել։

Միաժամանակ ներգրավված ավանդների և դրամով տեղաբաշխված վարկերի տոկոսադրույքների ոչ մեծ աճ է ակնկալվում։

ՀՀ ԿԲ–ն 2013թ.–ի արդյունքներով 12–ամսյա գնաճի նվազում է կանխատեսում մինչև 6,5–7 տոկոսի չափով։ Ըստ 2013 թ.–ի պետբյուջեի, ինչպես նաև 2014 թ.–ի պետբյուջեի օրինագծի` Հայաստանում գնաճը սպասվում է 4 տոկոսի սահմանում  (±1,5%)։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ակբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգը

Ակբա բանկն անցում է կատարում սեփական վճարային պրոցեսինգի համակարգին՝ տրամադրվող ծառայությունների որակի բարձրացման, ինչպես նաև հաճախորդներին ավելի նորարարական լուծումներ և ծառայություններ առաջարկելու նպատակով

Հիփոթեքային վարկի հատուկ առաջարկներ․ IDBank-ը՝ Toon Expo. Invest 2026-ում

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Նոյեմբերի 13-15-ը կայանալիք Toon Expo.Invest 2026...

acbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայություն

Ակբա բանկը գործարկել է acbaSplit ծառայությունը, որը թույլ է տալիս կատարել մինչև 5 միլիոն ՀՀ դրամի գնումներ, իսկ վճարումն իրականացնել մասերով։

Հայաստանը Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կապիտալում կներդնի լրացուցիչ 8.2 մլն եվրո

Հայաստանը լրացուցիչ 8.2 մլն եվրոյով կմասնակցի Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կանոնադրական կապիտալի համալրմանը

Հայաստանի վարկային կազմակերպությունների ակտիվները գերազանցել են 915,92 մլրդ դրամը՝ տարեսկզբից աճելով 6,36%-ով

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն ակտիվները 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել են 915,92 մլրդ դրամ՝ III եռամսյակում աճելով 1,19%-ով, իսկ տարեսկզբի համեմատ՝ 6,36%-ով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img