Visa միջազգային վճարային համակարգը «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ հետ համատեղ անցկացնում է հատուկ ակցիա

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Visa միջազգային վճարային համակարգը «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ հետ համատեղ անցկացնում են հատուկ ակցիա, որի հաղթողները կմեկնեն Բրազիլիա` 2014 Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն, դրա համար անհրաժեշտ է մասնակցել հունվարի 2-ից մինչև փետրվարի 2-ը Դուբայում (ՄԱԷ) կայանալիք «Գնումների փառատոնին» և վճարել ցանկացած գնում Առէկսիմբանկի Visa քարտով:

«2014 թվականի մարտին տեղի կունենա գլխավոր մրցանակի` 2014 Ֆուտբոլի աշխարհի առաջնության երկու անձի համար նախատեսված երեք ուղեգրերից մեկի խաղարկությունը»,– նշվում է հաղորդագրության մեջ։

Առէկսիմբանկը Միացյալ  Արաբական Էմիրություններ (ՄԱԷ) մեկնողներին հնարավորություն է ընձեռում ձեռք բերել HABIB BANK LTD-ի կողմից «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ անունով թողարկված ՄԱԷ դիրհամով (AED) բանկային չեկեր: Չեկատերը չեկի գումարը կարող է կանխիկացնել HABIB BANK LTD-ի բոլոր մասնաճյուղերում առանց որևէ լրացուցիչ միջնորդավճարի վճարման` ներկայացնելով միայն չեկը և անձը հաստատող փաստաթուղթը:

«Առէկսիմբանկ–Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ն հիմնվել է 1998 թվականին ձեռնարկատիրության ու Ռուսաստանի և Հայաստանի միջև ֆինանսական հոսքերի սպասարկման համար։ 2007 թվականին Բանկը «Գազպրոմբանկ» ԲԲԸ խոշորագույն ռուսական բանկի դուստր կառույց է։ Բանկը հաջողությամբ անցել է ISO 9001: 2008 միջազգային պահանջների համապատասխանության հավաստագրումը։ Բանկն ունի 16 մասնաճյուղ, այդ թվում` ինը` Հայաստանի մարզերում և յոթը` Երևանում։  -0- –

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի վարկային կազմակերպությունների ներդրումային պորտֆելը III եռամսյակի արդյունքներով կազմել է 99,70 մլրդ դրամ

2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն ներդրումային պորտֆելը կազմել է 99,70 մլրդ դրամ։

Ակբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգը

Ակբա բանկն անցում է կատարում սեփական վճարային պրոցեսինգի համակարգին՝ տրամադրվող ծառայությունների որակի բարձրացման, ինչպես նաև հաճախորդներին ավելի նորարարական լուծումներ և ծառայություններ առաջարկելու նպատակով

Rate.Trading․ Խոշոր գործարքներ՝ փոխարժեքի ռիսկերի թվային կառավարմամբ (ՎԻԴԵՈ)

Անշարժ գույքի ձեռքբերումը հաճախ ուղեկցվում է բազմաթիվ կազմակերպչական հարցերով

Եվրոյի  փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ շարունակել է նվազել, մինչդեռ դոլարը բարձրացել է.  ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում  2026 թվականի նոյեմբերի 12-ին ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ 2026 թվականի նոյեմբերի 11-ի համեմատ, աճել է 0.03 դրամով՝ հասնելով 360.51 դրամի։

Եվրոյի և դոլարի փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ աճել են, ռուբլու փոխարժեքը նվազել է. ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում  2026 թվականի նոյեմբերի 9-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ, 2026 թ.-ի նոյեմբերի 6-ի համեմատ, աճել է 0.09 կետով՝ հասնելով 360.34 դրամի։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img