Հայաստանում ԱՊՊԱ–ի ներդրումը ՃՏՊ–ների թվի եռակի աճի է հանգեցրել. սոցիոլոգ

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանում 2011 թվականից ներդրված ԱՊՊԱ ինստիտուտը հանգեցրել է երկրում ճանապարհատրանսպորտային պատահարների թվի եռակի աճի, կարծում է «Սոցիոմետր» սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը։

«Եթե մինչև ԱՊՊԱ–ի ներդրումը ՃՏՊ–ների հետևանքով գրանցված մահերի թիվը երկրում հասնում էր 500–ի, իսկ մարմնական լուրջ վնասվածքներ ստանում էր մոտ 1500 մարդ, ապա ԱՊՊԱ–ի ներդրումից հետո այդ ցուցանիշները գործնականորեն եռապատկվել են»,– հինգշաբթի մամուլի ասուլիսի ընթացքում ասաց սոցիոլոգը։

Ըստ նրա, քաղաքացիները կուտակային ապահովագրության ներդրումից հետո ավելի անփութորեն են սկսել վերաբերվել ճանապարհային երթևեկությանը։

«Այսօր մարդիկ վստահ են, որ ՃՏՊ–ի դեպքում ապահովագրական ընկերությունն անպայման կփոխհատուցի պատճառած վնասը, այդ իսկ պատճառով անփույթ են ճանապարհային երթևեկության կանոնների պահպանմանը»,– ասաց Ադիբեկյանը։

Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի վերջին տվյալներով, հանրապետության ապահովագրական ընկերությունները 2013 թվականի հունվար–նոյեմբերին ԱՊՊԱ–ի գծով մոտ 9 496.9 մլն դրամի 48 809 փոխհատուցում են վճարել, տվյալ ցուցանիշն ավելացել է 15.3 տոկոսով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Հայաստանում 11 ամիսների ընթացքում ապահովագրվել է ավելի քան 399.14 հազար տրանսպորտային միջոց (աճը` 5,2%)։

Սոցիոլոգն ընդգծեց ԱՊՊԱ համակարգում որոշակի բարեփոխումների անհրաժեշտությունը։

«Կարծում եմ, որ օրինապահ վարորդները պետք է խրախուսվեն, մասնավորապես, ՃՏՊ–ներից խուսափելու նպատակով կանոնների պահպանման համար այդ քաղաքացիներին պետք է որոշակի արտոնություններ տրվեն։ Հակառակ դեպքում ԱՊՊԱ–ի ինստիտուտը միայն վնաս է բերում օգուտի փոխարեն»,– կարծում է Ադիբեկյանը։

Հայաստանում 2013թ.–ի հունվարի 1–ից մեկնարկել է «բոնուս–մալուս» համակարգի ներմուծման գործընթացը, որը փոխում է ԱՊՊԱ–ի ապահովագրական մրցանակի չափը` կախված վարորդների ապահովագրական պատմությունից և էապես անդրադառնում է ապահովագրական դեպքերի թվի նվազման վրա։ 2013թ.–ի հունվարի 1–ից երկրում գործարկվել է ապահովագրական մրցանակի (բոնուսի) չափի նվազեցման միջոցով բարեխիղճ վարորդների խրախուսման համակարգը։ Իսկ մեկ կամ ավելի ՃՏՊ–ների համար պատասխանատու ապահովագրողներին 2014թ.–ի հունվարի 1–ից տհաճ անակնկալ է սպասվում` ԱՊՊԱ–ի ապահովագրական մրցանակի չափի ավելացման տեսքով (մալուս)։

Ավտոքաղաքացիական պատասխանատվության ապահովագրման ինստիտուտը Հայաստանում գործում է 2011 թվականի հունվարի մեկից։ Ապահովագրական շուկայի վերահսկողությունը 2006 թվականի հունվարի 1–ից իրականացնում է Կենտրոնական բանկը, որի կազմում գործում է միասնական ֆինանսական վերահսկման համակարգը։ ($1-405,95 դրամ) -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ինչպես են Idram-ն ու IDBank-ը խթանում հավասար հնարավորությունները կանանց և տղամարդկանց համար

Կանանց միամսյակը ևս մեկ առիթ է խոսելու մեր հասարակությունում և բիզնեսում կանանց դերի, նրանց նկատմամբ վերաբերմունքի, առաջնորդության և հասարակության յուրաքանչյուր անդամի հավասար հնարավորությունների մասին

Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար(ՎԻԴԵՈ)

Ակբա բանկն ու Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն ընդհանուր 45 միլիոն ԱՄՆ դոլար են ուղղել Firebird ընկերությանը՝ արհեստական բանականության գործարանի և տվյալների կենտրոնի ստեղծման համար

5% կանխավճար՝ էլեկտրամոբիլ ձեռք բերելու համար (ՎԻԴԵՈ)

Հայաստանի լիզինգային շուկայի բացարձակ առաջատար Ակբա Լիզինգը TOON EXPO 2026-ի շրջանակում իր գործընկեր ROEL Automotive Group-ի հետ համատեղ ներկայացնում է էլեկտրամոբիլներ ձեռք բերելու հատուկ առաջարկ

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img