Հայաստանը չի վաճառի պետական պահուստի թանկարժեք մետաղները. նախարար

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանը չի վաճառի Պետական պահուստի թանկարժեք մետաղներն ու թանկարժեք քարերը, հինգշաբթի ՀՀ կառավարության նիստի ընթացքում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը։

Նա նշեց, որ այսօրվա որոշմամբ ՀՀ կառավարությունը փոփոխություններ է մտցնում թանկարժեք մետաղներին և քարերին վերաբերող միջոցառումների 2012–2013 թթ. ծրագրի մեջ, ըստ որոնց` թանկարժեք մետաղներն ու թանկարժեք քարերը չեն վաճառվի։

Նախարարն ընդգծեց, որ կառավարության այս որոշման օրինագծի մասին տեղեկատվությունը հայտնվեց մամուլի ուշադրության կենտրոնում, որը համարեց, որ կառավարությունը վաճառում է թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական պահուստի թանկարժեք իրերը։

«Սակայն որոշման էությունը հակառակն է` չվաճառել այդ թանկարժեք առարկաները, քանի որ գները միջազգային շուկայում նվազում են։ Փաստորեն, այս որոշմամբ մենք ֆիքսում ենք, որ չենք վաճառում պետական պահուստի թանկարժեք մետաղներն ու քարերը», – ասաց Սարգսյանը։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ ֆինանսների նախարարությունը հետևում է վարկերի և ավանդների տոկոսադրույքների միջև տարբերության ընդլայնմանը

Հայաստանի ֆինանսների նախարարությունը հետևում է բանկերի կողմից ներգրավվող միջոցների և տրամադրվող վարկերի տոկոսադրույքների միջև տարբերության աճին, չորեքշաբթի  Ազգային ժողովում հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

CUBE Invest-ը ներգրավել է 5 մլրդ դրամ․ որքա՞ն կարելի է վաստակել պարտատոմսերով, և ի՞նչ ռիսկեր պետք է հաշվի առնել

Ինչպե՞ս է հաշվարկվում եկամտաբերությունը, ինչի՞ն է ընկերությունը նախատեսում ուղղել ներգրավված միջոցները և ի՞նչ ռիսկեր պետք է հաշվի առնել․ այս հարցերին է անդրադարձել CUBE Invest-ի գլխավոր տնօրեն Միքայել Մարգարյանն «ԱՌԿԱ» գործակալության հետ զրույցում

Հայաստանի պետական պարտքը 2027թ․–ին կանխատեսվում է ՀՆԱ–ի 47,2%–ի մակարդակում․ ԿԲ նախագահ

Հայաստանի պետական պարտքը 2027 թվականին, կանխատեսման համաձայն, 2026 թվականի սպասվող ցուցանիշի համեմատ կավելանա մոտավորապես 0,7 տոկոսային կետով և կկազմի ՀՆԱ-ի 47,2%-ը

Հայաստանի համայնքները քարտեզագրվում են նորարարական լուծումներով (ՎԻԴԵՈ)

HYPHEN4 ԼԱԲ կրթական և հետազոտական հասարակական կազմակերպությունը, երիտասարդների և ուսանողների ներգրավմամբ, նորարարական լուծումներով քարտեզագրում և տեսանելի է դարձնում Հայաստանի տարբեր վայրերի շենքերն ու հանրային տարածքները՝ ներկայացնելով այն ամենը, ինչը նույնիսկ արբանյակային պատկերով հնարավոր չէ նկատել։

Ավելի քան 578 հազ. թոշակառու հետվճար է ստանում․ ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարությունն արձագանքել է վճարումների ուշացումների մասին տեղեկություններին

Հայաստանում անկանխիկ գործարքների դիմաց հետվճարի  ծրագրից օգտվող կենսաթոշակառուների թիվը հասել է 578 331-ի՝ 2026 թ.-ի հունվարի համեմատ աճելով 39%-ով։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img