Նախորդ շաբաթ NASDAQ OMX Արմենիայում ԱՄՆ դոլարով իրականացված գործարքների ծավալը կազմել 12,5 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի. /ԱՌԿԱ/. NASDAQ OMX Արմենիա բորսայում 2014 թ.–ի հունվարի 20–24–ն ընկած ժամանակահատվածում ԱՄՆ դոլարով իրականացված առուվաճառքի գործարքների համախառն ծավալը կազմել է մոտ 12,5 մլն դոլար` հունվարի 13–17-ն ընկած ժամանակահատվածում գրանցված 24,4 մլն դոլարի համեմատ, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից։

Միաժամանակ հաշվետու ժամանակահատվածում արժութային առուվաճառքն իրականացվել է մեկ դոլարի դիմաց 407,82 դրամ փոխարժեքով, բորսայում եվրոյով և ռուբլով գործարքներ չեն իրականացվել։

NASDAQ ОМХ Արմենիան (մինչև 2009թ. հունվարի 27-ը` «Հայաստանի Ֆոնդային Բորսա») հիմնադրվել է 2001թ.–ին՝ 21 բրոքերական (դիլերական) ընկերությունների կամավոր միավորման բազայի հիման վրա՝ որպես ինքնակարգավորվող կազմակերպություն: 2007թ.–ի նոյեմբերին ֆոնդային բորսան վերակազմավորվեց բաց բաժնետիրական ընկերության: 2008թ.–ի հունվարի 7-ից NASDAQ ОМХ ընկերությունը՝ ստեղծված ամերիկյան NASDAQ բորսայի և սկանդինավյան OMX բորսային օպերատորի միավորմամբ, NASDAQ ОМХ Արմենիա ֆոնդային բորսայի 100 % բաժնետոմսերի սեփականատերն է:

2005թ.-ի նոյեմբերի 7-ին NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսային ՀՀ Կենտրոնական բանկի կողմից արժույթի առուվաճառքի աճուրդների կազմակերպման լիցենզիա էր տրամադրվել, իսկ արժութային հարթակում առուվաճառքը պաշտոնապես մեկնարկեց 2005թ.-ի նոյեմբերի 15-ին  ($1-ը` 406,25 դրամ)։ –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ռուսաստանը կխստացնի ԵԱՏՄ երկրներ կանխիկ ռուբլու և ոսկու դուրսբերման սահմանափակումները

ՌԴ նախագահի հրամանագիրը, որն ապրիլի 1-ից սահմանափակումներ է մտցրել Ռուսաստանից Եվրասիական տնտեսական միության երկրներ կանխիկ ռուբլու և ոսկու արտահանման վրա, շուտով կխստացվի, քանի որ դա պահանջում է պրակտիկան

IDBank-ն ու Idram –ը զարգացնում են երեխաների ֆինանսական գրագիտությունը

IDBank-ն ու Idram–ը գործարկել են երեխաների ֆինանսական գրագիտությանը նվիրված կրթական նախաձեռնություններ

ՀՀ-ն առաջարկել է ՎԶԵԲ-ին ընդլայնել ՓՄՁ-ների աջակցությունը՝ արտահանման դիվերսիֆիկացման նպատակով

Սեպտեմբերի 24-ին տեղի ունեցած հանդիպմանը ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և ՎԶԵԲ-ի Թուրքիայի և Կովկասի հարցերով գործադիր տնօրեն Էլիզաբետտա Ֆալչետտիի գլխավորած պատվիրակությունը պայմանավորվել են առաջ մղել համագործակցության օրակարգը։

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (սեպտեմբերի 21–27)

Հայաստանի ֆինանսական օրակարգն այս շաբաթ ձևավորվել է կարգավորող համագործակցության զարգացման, արտարժութային գործառնությունների թվայնացման և կապիտալի շուկայի գործիքների ընդլայնման շուրջ:

Իդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր (ՎԻԴԵՈ)

«Բարի գործերի քաղաք» խորագրով էր Իդրամ ընկերությունն այս տարի կազմակերպել իր ամենամյա թիմային միջոցառումը, որն առանձնանում էր իր յուրահատուկ նպատակով։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img