Իդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի․ /ԱՌԿԱ/․ «Բարի գործերի քաղաք» խորագրով էր Իդրամ ընկերությունն այս տարի կազմակերպել իր ամենամյա թիմային միջոցառումը, որն առանձնանում էր իր յուրահատուկ նպատակով։

Հանուն բնության, առողջական խնդիրներ ունեցող փոքրիկների, մանկատան երեխաների և տարեցների, հանուն հավասար հնարավորությունների և անպաշտպան կենդանիների․ Իդրամի համար առաջնահերթություն են այս 6 ուղղությունները։ Հենց այդ պատճառով էլ թիմային միջոցառման նպատակն էր աջակցել այս ուղղություններով իրականացվող ծրագրերին։

Ընկերության հարյուրավոր աշխատակիցներ բաժանվել էին թիմերի։ Թիմերը, կատարելով ֆիզիկական և մտավոր տարբեր առաջադրանքներ ու լուծելով բազմաթիվ խնդիրներ, հավաքում էին միավորներ՝ idcoin-ների տեսքով, ապա դրանք բաշխում 6 ուղղությունների արկղերում։

Միջոցառման ավարտին թիմերի հավաքած ամբողջ idcoin-երը ընկերությունը որոշակի փոխարժեքով կվերածի հայկական դրամի և կուղղի նշված 6 ուղղություններով ծրագրերի իրականացմանը։

«Շատ կարևոր է, երբ ամբողջ թիմն իրեն զգում է ընկերության որդեգրած քաղաքականության, ռազմավարության մի մասը։ Մեր թիմում ունենք բարի ավանդույթ․ տարվա ընթացքում մի քանի անգամ ընկերության ամբողջ թիմը ներգրավվում է սոցիալական պատասխանատվության ուղղությամբ իրականացվող նախագծերում։ Այս անգամ էլ մեր թիմային միջոցառումը կառուցեցինք ամբողջությամբ մեր առաջնահերթություն հանդիսացող վեց կարևոր ԿՍՊ ուղղությունների շուրջ», – ասաց Իդրամ ընկերության ՄՌԿ ստորաբաժանման ղեկավար Աստղիկ Զիլֆիմյանը։

Դե ինչ, «Բարի գործերի քաղաքի» հիմքն արդեն դրված է․ մեկ թիմ, մեկ օր և հարյուրավոր իդրամցիներ, որոնց ջանքերի շնորհիվ վեց տարբեր ԿՍՊ ուղղություններով նախատեսված ծրագրերը շուտով կդառնան իրականություն։

ԻԴՐԱՄ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար (ՎԻԴԵՈ)

COP17-ի շրջանակում Ակբա բանկը մասնակցել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախաձեռնությամբ կայացած պանելային քննարկմանը

ՊԵԿ-ը զգուշացրել է Ռուսաստանից Հայաստան և մի շարք այլ երկրներ կանխիկ ռուբլու արտահանման արգելքի մասին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հիշեցրել է Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան և մի շարք այլ պետություններ ռուսական կանխիկ ռուբլու արտահանման սահմանափակումների մասին

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը պարտադիր չէ, որ հանգեցնի վարկերի թանկացմանը. ՀՀ ԿԲ նախագահը բացատրել է՝ ինչու

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը պարտադիր չէ, որ ենթադրի բանկերի կողմից տրամադրվող վարկերի թանկացում, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Հայաստանում առաջին ընկերությունը ստացել է կրիպտոծառայությունների մատուցման լիցենզիա․ ՀՀ ԿԲ

Հայաստանում առաջին ընկերությունը ստացել է կրիպտոծառայությունների մատուցման լիցենզիա։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img