ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ քարտապանները մասնակցել են նվեր-քարտերի և Nissan Micra ավտոմեքենայի խաղարկության առաջին փուլին

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի. /ԱՌԿԱ/.  ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ քարտապանները մասնակցել են 100,000 դրամ արժողությամբ 100 նվեր-քարտերի և Nissan Micra ավտոմեքենայի խաղարկության առաջին փուլին, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Nissan Micra ավտոմեքենայի և 100,000 դրամ արժողությամբ 100 նվեր-քարտերի խաղարկությանը մասնակցել են ArCa, Visa, MasterCard և American Express վճարային համակարգերի բոլոր այն քարտապանները, ովքեր 2013թ. նոյեմբերի 1-ից մինչև 2013թ. դեկտեմբերի 31-ը կատարել են նվազագույնը 100,000 ՀՀ դրամի կամ համարժեք արտարժույթի վճարային գործարքներ իրենց քարտերից որևէ մեկով Հայաստանում կամ դրա սահմաններից դուրս։

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ աշխատակիցները խաղարկությանը չեն մասնակցում։

Խաղարկության 1-ին փուլն անցկացվեց հունվարի 29-ին Բանկի «Նոր Նորք» մասնաճյուղում, որի ընթացքում հայտնի դարձան 100,000 դրամ արժողությամբ նվեր-քարտերի 100 հաղթողների անունները:

Իսկ վերոնշյալ 100 հաղթողների միջև փետրվարի 8-ին ժամը 14:00-ին Բանկի «Արմենիա» մասնաճյուղում կխաղարկվի Nissan Micra ավտոմեքենան:

Հաղորդագրությունում նշվում է, որ հաղթող քարտապանների անունները և նրանց քարտերի վերջին չորս թվերը կարելի է գտնել www.cards.acba.am և www.acba.am կայքերում:

Խաղարկությունը իրականացվեց online ռեժիմում վերոնշյալ կայքերում։

Հաղթողներին պատահական սկզբունքով ընտրեցին Բանկի «Նոր Նորք» մասնաճյուղ այցելած հաճախորդները` ընդհանուր արկղից հանելով 5-ական հաղթող քարտապանի անուն:

Mango, Celio, Basic House, Mothercare, Mary, Samsung, Aray, Technolife, Violet և Inori խանութ-սրահների նվեր-քարտերից որևէ մեկը` ըստ հաղթող  քարտապանների ընտրության կտրամադրվեն փետրվարի 8-ին ավտոմեքենայի խաղարկության հանդիսավոր արարողության ժամանակ: Մեքենայի խաղարկությանը կմասնակցեն միայն ներկա գտնվող քարտապանները կամ նրանց կողմից նախապես լիազորված անձինք:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ ստեղծվել է 1995թ.–ի Եվրամիության «TACIS» ծրագրի շրջանակներում: 2006թ. սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ բանկային խումբը դարձավ բանկի ամենախոշոր փայատերը` իրականացնելով նշանակալից ֆինանսական ներդրում բանկի կապիտալում: Բանկն իր ֆինանսական կայունության և հուսալիության շնորհիվ ձեռք է բերել մեծ հեղինակություն և վստահություն ինչպես Հայաստանում, այնպես էլ միջազգային ֆինանսական ասպարեզում:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img