Հայաստանի ֆինանսական հաշտարարի գրասենյակ 5 տարվա ընթացքում ավելի քան 5,3 հազար բողոք է ստացվել, քաղաքացիներին փոխհատուցվել է 420 մլն դրամ

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի. /ԱՌԿԱ/. 2009 թ.–ի հունվարից մինչև օրս Հայաստանի ֆինանսական հաշտարարի գրասենյակ է ստացվել 5276 բողոք, քաղաքացիներին փոխհատուցվել է շուրջ 420 մլն դրամ, հինգշաբթի մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է Հայաստանի ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանը։

«Այդ բողոքներից 1546–ն ընդունվել են ուսումնասիրության, որոնցից 68 տոկոսին  դրական լուծում է տրվել` հօգուտ սպառողների, ինչը թույլ է տվել փոխհատուցել մոտ 420 մլն դրամ», – ասել է Սարգսյանն` ավելացնելով, որ ևս 140 բողոք գտնվում է ուսումնասիրության փուլում, և դրանց հարցում ակնկալվում է դրական լուծում` հօգուտ սպառողների։

Միաժամանակ նա նշել է ֆինանսական հաշտարարի գրասենյակ ստացվող բողոքների աճի էական դինամիկայի մասին, որոնց թիվը 2009 թ.–ին կազմել է 378, իսկ 2013 թ.–ին հասել է 2003 բողոքի։

Նրա խոսքերով` աճել է նաև փոխհատուցումների ծավալը, որը 2013 թ.–ին գերազանցել է 175,8 մլն դրամը` 2009 թ.–ին գրանցված 26 մլն դրամի դիմաց։

Սարգսյանը նաև տեղեկացրել է, որ 2009 թ.–ի հունվարից մինչ օրս ֆինանսական հաշտարարի գրասենյակը ուսումնասիրել է 974 բողոք ապահովագրական ընկերությունների դեմ, 447 բողոք` բանկերի դեմ, 62 բողոք` գրավատների դեմ, 21 բողոք` վարկային կազմակերպությունների դեմ, 15 բողոք` ավտոապահովագրողների բյուրոյի դեմ և երկու բողոք` դրամական փոխանցումներ իրականացնող կազմակերպությունների դեմ։

Միաժամանակ միայն 2013 թ.–ին ուսումնասիրվել է ապահովագրական ընկերությունների դեմ ներկայացված 591 բողոք, 208 բողոք` բանկերի դեմ։

«Եթե 2009 թ.–ին ֆինանսական հաշտարարի գործառույթների և գործունեության մասին տեղեկացված է եղել քաղաքացիների միայն 12 տոկոսը, ապա այսօր իրականացվող ակտիվ աշխատանքի շնորհիվ, որն ուղղված է նաև բնակչության իրազեկվածության բարձրացմանը, այդ քաղաքացիների թիվը աճել է` հասնելով 90 տոկոսի», – ասել է Սարգսյանը։

Ֆինանսական հաշտարարը նաև ընդգծել է, որ կառույցի գործունեության ողջ ընթացքում տարբեր ֆինանսական կառույցների կողմից ճնշման որևէ դեպք չի գրանցվել, քանի որ բոլոր վեճերը լուծվում են կողմերի հաշտեցման միջոցով։

Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակն ԱՊՀ երկրների շարքում առաջինը ստեղծվել է Հայաստանում և սկսել է գործել 2009 թվականի հունվարի 24–ից։ 2009 թ.–ին գրասենյակը հաճախորդներին փոխհատուցել է մոտ 26 մլն դրամ։

Կառույցի գործունեությունն ուղղված է Հայաստանի բանկային համակարգի հաճախորդների իրավունքների և շահերի պաշտպանությանը, նրանց պահանջների արդյունավետ և անվճար դիտարկմանը և բնակչության վստահության բարձրացմանը հանրապետության ֆինանսական համակարգի նկատմամբ։ ($1 – 409,03 դրամ)–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

Ինչպես են Idram-ն ու IDBank-ը խթանում հավասար հնարավորությունները կանանց և տղամարդկանց համար

Կանանց միամսյակը ևս մեկ առիթ է խոսելու մեր հասարակությունում և բիզնեսում կանանց դերի, նրանց նկատմամբ վերաբերմունքի, առաջնորդության և հասարակության յուրաքանչյուր անդամի հավասար հնարավորությունների մասին

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար(ՎԻԴԵՈ)

Ակբա բանկն ու Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն ընդհանուր 45 միլիոն ԱՄՆ դոլար են ուղղել Firebird ընկերությանը՝ արհեստական բանականության գործարանի և տվյալների կենտրոնի ստեղծման համար

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img