Թոմաս Լյուբեկ. Հայաստանում IFC–ի ընթացիկ պորտֆելը կազմում է 146,5 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանում IFC–ի ընթացիկ պորտֆելը կազմում է 146,5 մլն դոլար` ֆինանսական շուկաներում, անշարժ գույքի և հանքարդյունաբերության հատվածներում արված ներդրումները, «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում ասել է IFC–ի Հարավային Կովկասի հարցերով տարածաշրջանային ղեկավար Թոմաս Լյուբեկը։

«IFC–ն աջակցում է մասնավոր հատվածի գործունեության զարգացմանը, ինչը նպաստում է աշխատատեղերի ստեղծմանն ու Հայաստանի տնտեսության աճին», – նշեց նա։

Նրա խոսքերով` նախորդ ֆինանսական տարվա ընթացքում, որն ավարտվել է 2013 թ.–ի հունիսի 30–ին, IFC–ն Հայաստանում ներդրել է մոտ 33 մլն դոլար։ Հայաստանում մեր ֆինանսական գործընկերներին աջակցության ծրագրերից բացի մենք իրականացրել ենք նաև առաջին ներդրումն ագրոարդյունաբերական հատվածում` տրամադրելով վարկ Եվրոթերմ ընկերությանն աջակցելու համար, որն արտադրում է Նոյան մրգային հյութերը և պահածոներ

«Նախագծի իրականացումն օգուտ կբերի գյուղական համայնքներին աշխատեղերի ստեղծման շնորհիվ, կհանգեցնի արտահանման ավելացմանն ու գյուղատնտեսության զարգացմանը։ IFC–ն Եվրոթերմ ընկերությանը տրամադրում է նաև խորհրդատվական ծառայություններ` աջակցելով միջազգային չափանիշների հիման վրա սննդամթերքի անվտանգության վերահսկման համակարգի ներդրման հարցերում», – հայտնեց Լյուբեկը։

IFC–ն նաև կառավարման ընթացակարգերի պարզեցման, սննդամթերքի անվտանգության պրակտիկայի ներդրման, կայուն էներգետիկայի հատվածի ֆինանսավորման նախագծերի պարզեցմանը, ինչպես նաև կորպորատիվ կառավարման գծով ցուցումներ է տրամադրում։

IFC–ի տարածաշրջանային ղեկավարը նշեց նաև, որ ընթացիկ ֆինանսական տարին, որը սկսվել է 2013 թվականի հուլիսին և կշարունակվի մինչև 2014 թվականի հունիսը, առանձնանում է կարևոր իրադարձություններով։

Մասնավորապես, 2013 թվականի հուլիսին IFC–ն իր առաջին համաձայնագիրն է ստորագրել Հայաստանում` ազգային արժույթով «Ֆինկա» վարկային կազմակերպությանը 4 մլն դոլարին համարժեք ՀՀ դրամ վարկ տրամադրելու մասին` միկրո և փոքր վարկային կազմակերպությունների օժանդակության շրջանակներում։ Իսկ 2013 թվականին IFC–ն, առաջինը ոչ ռեզիդենտներից, Հայաստանում իրականացրել է դրամային պարտատոմսերի թողարկում` Հայաստանի կապիտալի շուկայի ամրապնդման և մասնավոր հատվածի վարկավորման բարձրացման նպատակով։ Նույն ամսում Կորպորացիան հայկական Յունիբանկին, BSTDB–ի (Առևտրի և զարգացման սևծովյան բանկ) հետ համատեղ, հատկացրել է 5 միլիոն դոլար` փոքր և միջին բիզնեսի երկարատև վարկավորման համար։

IFC-ն ՀԲ խմբի անդամ է, զարգացման խոշորագույն գլոբալ ինստիտուտ, որը նպատակաուղղված է զարգացող երկրներում մասնավոր հատվածի զարգացմանը։ Հայաստանն IFC անդամ է 1995 թվականից։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

5% կանխավճար՝ էլեկտրամոբիլ ձեռք բերելու համար (ՎԻԴԵՈ)

Հայաստանի լիզինգային շուկայի բացարձակ առաջատար Ակբա Լիզինգը TOON EXPO 2026-ի շրջանակում իր գործընկեր ROEL Automotive Group-ի հետ համատեղ ներկայացնում է էլեկտրամոբիլներ ձեռք բերելու հատուկ առաջարկ

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img