Արդշինինվեստբանկն առաջին անգամ ներգրավել է 18 միլիոն ԱՄՆ դոլարի սինդիկացված վարկի պայմանագիր

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի. /ԱՌԿԱ/.  Արդշինինվեստբանկի Citibank-ի հետ նախապատրաստել և ստորագրել է 18 միլիոն ԱՄՆ դոլարի սինդիկացված վարկի պայմանագիր:

Ինչպես չորեքշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից, գործարքի միջոցները կօգտագործվեն բանկի առևտրային նպատակների համար: Մեկ տարի ժամկետով, առանց ապահովվածության տրամադրվող այս վարկի մարումը նախատեսված է պայմանագրային ժամկետի վերջում:

Հաղորդագրության համաձայն, Citibank–ը հանդես է եկել որպես տվյալ սինդիկացված վարկային պայմանագրի համակարգող, բուքրաներ և լիազոր առաջատար կազմակերպիչ։

«Այս գործարքը հայկական ֆինանսական կառույցի հետ կնքված առաջին սինդիկացված վարկն է միջբանկային վարկային շուկայում, որն իրականացվել է առանց բազմակողմ զարգացման գործակալության աջակցության… Արդշինինվեստբանկի դեբյուտային սինդիկացված վարկը կնքվել է հավելյալ բաժանորդագրությամբ` մեծ հետաքրքրություն առաջացնելով ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային բանկերի մոտ»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Որպես գործարքի կազմակերպիչներ հանդես են եկել` «Զենիթ» բանկ ԲԲԸ–ն, «Ֆեդերեյթեդ Ինվեստորս» ամերիկյան ֆոնդը, «Լոնդոն ֆորֆեյթինգ» ՍՊ ընկերությունը և «ՎՏԲ բանկ (Գերմանիա)» ԲԸ–ն։ Միաժամանակ, որպես համատեղ առաջատար կազմակերպիչներ հանդես են եկել «Ատլանտիկ Ֆորֆեյթինգ» ԲԸ–ն և «Պրոմսվյազբանկ» ԲԲԸ–ն։

«Արդշինինվեստբանկ» ՓԲԸ–ն ՀՀ ԿԲ–ի կողմից բանկային գործունեություն իրականացնելու թիվ 83 արտոնագիր է ստացել 2003 թվականի փետրվարի 27–ին։ Արդշինինվեսբանկն ունի 49 մասնաճյուղ ՀՀ-ում, 6 մասնաճյուղ` ԼՂՀ-ում և ներկայացուցչություն Փարիզում:

2013թ.–ի 4-րդ եռամսյակի դրությամբ ակտիվների մեծությամբ (668 միլիոն ԱՄՆ դոլար) 3-րդ խոշոր բանկն է Հայաստանի բանկային համակարգում: 2013թ. տարեվերջի դրությամբ Արդշինինվեստբանկը սպասարկում է իր հաճախորդներին (մոտ 220 հազար) իր 1,081 աշխատակիցների, 55 մասնաճյուղերի (2-րդ խոշոր մասնաճյուղային ցանցը) և 92 ԱԳՄ-ների միջոցով: Բանկը հիմնականում ներգրավված է կորպորատիվ հաճախորդների և ՓՄՁ ֆինանսավորման ոլորտում, որոնք 2013թ. 4-րդ եռամսյակի դրությամբ կազմում են Բանկի զուտ վարկային պորտֆելի 69%-ը:

Արդշինինվեստբանկի 97.23% բաժնետերը հանդիսանում է «Բիզնես ներդրումների կենտրոն» ՍՊԸ–ն, իսկ 2.77%-ը՝ ղեկավարությունը: 2013թ. տարեվերջի դրությամբ երկրի բանկային համակարգում Վարկառուի ակտիվները, վարկային ներդրումները և ավանդները կազմել են համապատասխանաբար 9.2%, 9.6% և 9.4%:

Սիթի բանկը, հանդիսանալով առաջատար գլոբալ բանկ, ունի մոտ 200 միլիոն հաճախորդների հաշիվներ և գործում է ավելի քան 160 երկրներում: Սիթին իր հաճախորդներին, ընկերություններին, պետական մարմիններին և կազմակերպություններին տրամադրում է ֆինանսական պրոդուկտների և ծառայությունների լայն շրջանակ, ներառյալ` անհատական բանկային ծառայությունների մատուցում և վարկավորում, կորպորատիվ և ներդրումային գործունեություն, արժեթղթերի բրոքերային ծառայություններ, գործարքային սպասարկում և հարստության կառավարում: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

Եվրոյի ու ռուբլու փոխարժեքը նվազել է, դոլարը շարունակում է աճել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 1․63 կետով և կազմել 436․15 դրամ, ռուբլին նվազել է 0․0817 կետով և կազմել 4․5802 դրամ

Եվրոյի փոխարժեքն աճել է, դոլարն ու ռուբլին նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն ավելացել է 0․35 կետով և կազմել 437․78 դրամ, ռուբլին նվազել է 0․0266 կետով և կազմել 4․6619 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img