Սեզոնային գործոնները հանգեցրել են Հայաստանում արժութային ճնշումների թուլացմանը. թերթ

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արժութային շուկայում վերջին մեկուկես–երկու ամսում նկատվող դրամի նկատմամբ ուժեղ ճնշումը, ինչպես և սպասվում էր, այս օրերին ամբողջովին դադարեց, գրում է «Հայոց աշխարհ» թերթը։

Ըստ թերթի` հայկական դրամի ամրապնդումը սկսվեց դեռևս նախորդ շաբաթվա կեսին, մինչ այդ դեռ պահպանվում էր արտարժույթի նկատմամբ բարձր պահանջարկը, և կարգավորիչը ստիպված էր վաճառել մոտ 16,4 մլն դոլար` հայկական արժույթի թուլացումը մեղմելու համար։

Դրան հետևած դրամի նկատմամբ պահանջարկի ավելացումը հանգեցրեց նրան, որ դոլարի գինը սկսեց նվազել։ Այսպես, եթե մարտի 18–ին դոլարի միջին փոխարժեքը կազմում էր 415 դրամ, ապա այսօր փոխանակման կետերում դոլարը գնվում է 412 դրամով և վաճառում 413,5 դրամով։

Միաժամանակ փոքր–ինչ էժանացել է եվրոպական արտարժույթը, որը վերջին տարիներին հասել է ռեկորդային ցուցանիշների։ Իսկ վերջին 5–6 օրը եվրոն թուլացել է 6–7 կետով։ Ի տարբերության եվրոյի` ռուսական ռուբլին դրական դինամիկա է ցույց տալիս և անգամ փոքր–ինչ ամրապնդվել է, ինչը մեծ մասամբ պայմանավորված է ռուսական արժութային շուկայում գրանցվող գործընթացներով։

Ըստ հրատարակության` հայկական արժութային շուկայում ձևավորված իրավիճակը պայմանավորված է դրամի նկատմամբ աճող պահանջարկով, Իրանից ժամանած զբոսաշրջիկների ավելացման հետևանքով, ովքեր, նախորդ տարիների նման, նախընտրում են Նոր տարին նշել Հայաստանում։ Արդյունքում, շուկայում հայտնված դոլարի մեծ քանակը հանգեցրեց դրամի նկատմամբ պահանջարկի աճի և դրա ամրապնդմանը։ «Իրանցի զբոսաշրջիկները Նովրուզի ընթացքում Հայաստանում  թողնում են միջինը 20 մլն դոլար… Բնական է, որ սա ժամանակավոր երևույթ է, որը հիմնականում անդրադառնում է մարտի երրորդ տասնօրյակի վրա, և դրանից հետո պահանջարկը կրկին կսկսի նվազել, ինչը կհանգեցնի արտարժույթի թանկացմանը», գրում է հրատարակությունը։

Ինչպես նշում է թերթը, դրամի ամրապնդման երկրորդ փուլը սովորաբար սկսվում է մայիսի երկրորդ կեսին և շարունակվում ողջ ամռան ընթացքում։ Ինչպիսին կլինեն սեզոնային գործոններն այս տարի, ցույց կտա ժամանակը, սակայն այս անգամ հարկավոր կլինի գործ ունենալ բարձր ռիսկերի հետ, որոնք պայմանավորված են մասնավորապես Ռուսաստանի ֆինանսատնտեսական հատվածում ձևավորված անորոշ իրավիճակով, գրում է «Հայոց աշխարհը»։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

Արտաքին շոկերը դեռևս թույլ են անդրադառնում Հայաստանի վրա, բայց ներդրողների զգուշավորությունը կաճի․ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում «Սիրիուս Կապիտալ» ընկերության բաժնետոմսերի վերլուծության բաժնի ղեկավար Աննա Ղազարյանն անդրադարձել է այն հարցին, թե ինչ կառուցվածքային տեղաշարժեր են այսօր որոշում գլոբալ շուկաների վարքագիծը, ինչպես են այդ գործընթացներն անդրադառնում Հայաստանի վրա և ինչ սպասել կապիտալի շուկայից II եռամսյակում

ԱԺ հանձնաժողովը հավանություն է տվել ԿԲ նախագահի պաշտոնում Մարտին Գալստյանի թեկնածությունը

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի․/ԱՌԿԱ/․ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական...

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img