Ծաղկահովիտի և Ապարանի բնակիչները կարող են օգտվել ՎՏԲ-Հայաստան բանկի ծառայություններից նորացված մասնաճյուղերում

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի. /ԱՌԿԱ/. Ծաղկահովիտի և Ապարանի բնակիչները կարող են օգտվել ՎՏԲ-Հայաստան բանկի ծառայություններից նորացված և վերանորոգված մասնաճյուղերում` ք. Ապարան, Բաղրամյան 14 և գ. Ծաղկահովիտ, Բժշկյան փող. 9/4 հասցեներով:

Ինչպես հայտնում են բանկի մամուլի ծառայությունից, վերանորոգված մասնաճյուղերը հաճախորդներին հնարավորություն կտան սպասարկվելու հարմարավետ, տեխնիկապես լավ բարեկարգված գրասենյակներում և ստանալու ֆինանսական խորհրդատվություն մասնագիտացված անձնակազմից:

Մասնաճյուղում իրականացվել է միջոցառումների մի ամբողջ փաթեթ, որոնք ուղղված են հաճախորդների սպասարկման գործընթացների օպտիմալացմանը, աշխատավայրերի և սպասարկման գոտիների ամբողջական տեխնիկական վերազինմանը և արդիականացմանը, ինչպես նաև սրահի ներքին հարդարման համապատասխանեցում ՎՏԲ խմբի կորպորատիվ ոճին ու բրենդին: Մասնաճյուղերը կսպասարկեն հաճախորդներին մանրածախ վարկային պրոդուկտների բոլոր տեսակները:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յու. Գուսև,- ««Ծաղկահովիտե և «Ապարանե մասնաճյուղերի ռեֆորմատը հերթական քայլն է ՎՏԲ-Հայաստան Բանկի մանրածախ բիզնեսի ռազմավարությամբ որոշված խնդրների լուծման ուղղությամբ : Մենք նախատեսում ենք բացել նաև նոր մասնաճյուղեր և կանենք ամեն հնարավորը, որպեսզի մեր բանկի ծառայությունները լինեն հասանելի Հայաստանի բոլոր բնակիչներին, իսկ մեր պրոդուկտային ընտրանին մշտապես համալարվի և ընդլայնվի»

«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ.–ի ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների ցանկում: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը

PCAF-ը ֆինանսական հաստատությունների համաշխարհային համագործակցություն է, որի նպատակն է ներդնել միանման մոտեցումներ վարկերի և ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները բացահայտելու համար

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img