Հայաստանում 2013թ.–ին վարկերի դոլարացման մակարդակը կազմել է 63,7%, իսկ ավանդներինը` 71%. ԿԲ հաշվետվություն

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի տնտեսության մեջ համախառն վարկային ներդրումներում արտարժույթով տրամադրված վարկերի տեսակարար կշիռը 2013 թ.–ի վերջի դրությամբ նվազել է 2 տոկոսային կետով և կազմել է 63,7 տոկոս, համախառն դեպոզիտներում արժութային ավանդների մասնաբաժինն ավելացել է 0,7 տոկոսային կետով` հասնելով 71 տոկոսի։ Այս մասին նշվում է ՀՀ ԿԲ–ի «2013 թ.–ի ֆինանսական կայունության հաշվետվության» մեջ։

«Դոլարացումը շարունակում է մնալ նույն մակարդակի վրա։ 2013 թ.–ի վերջին մենք ուեինք դոլարացման շատ փոքր նվազում», – ուրբաթ ասել է ՀՀ ԿԲ Ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը` ներկայացնելով ՀՀ ԿԲ–ի «2013 թ.–ի ֆինանսական կայունության հաշվետվությունը»։

Ըստ ԿԲ տվյալների` 2013 թ.–ին հայկական բանկերում կատարված ավանդների ծավալը կազմել է 1 612,4 մլրդ դրամ։ Միաժամանան ռեզիդենտների ավանդների ծավալը նախորդ տարվա վերջին կազմել է 1 148,8 մլրդ դրամ, որոնցից 688,5 մլրդ դրամն արտարժույթով է։

Հայկական բանկերի տրամադրած վարկերի ծավալը հաշվետու տարվա վերջին կազմել է 1 798,2 մլրդ դրամ։ Ռեզիդենտներին տրամադրված վարկերի ծավալը 2013 թ.–ի վերջին կազմել է 1743,7 մլրդ դրամ, որոնցից 1 076,5 մլրդ դրամն արտարժույթով է։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ռուսաստանը կսահմանափակի կանխիկ դրամի և ոսկու արտահանումը ԵԱՏՄ երկրներ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով սահմանափակումներ են մտցվում ԵԱՏՄ անդամ պետություններ կանխիկ ռուբլու արտահանման համար

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

Թրամփի ստորագրությունը կհայտնվի ԱՄՆ թղթադրամների վրա

Միացյալ Նահանգների ապագա թղթադրամների վրա կհայտնվի նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրությունը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img