Sun, 22 February
4.1 C
Yerevan
USD: 376.82 RUB: 4.90 EUR: 443.25 GEL: 140.90 GBP: 507.65

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է 2014թ. I եռամսյակի «Հայաստանի վարկային կազմակերպությունները» տեղեկագիրը

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի . /ԱՌԿԱ/. «ԱՌԿԱ» լրատվական գործակալությունը հրապարակել է «Հայաստանի վարկային կազմակերպությունները» ֆինանսատնտեսական տեղեկագրի 2014թ.–ի առաջին եռամսյակի հերթական համարը:

Ամփոփագիրը հրատարակվում է եռամսյակը մեկ և կազմվում է մամուլում պաշտոնապես հրապարակվող և վարկային կազմակերպությունների գործունեությունն արտացոլող ֆինանսական հաշվետվությունների հիման վրա:

«Հայաստանի վարկային կազմակերպությունները» տեղեկագիրը պարունակում է շուրջ 43 էջանոց աղյուսակային նյութ՝ վարկային կազմակերպությունների գործունեության տարբեր ցուցանիշներով և բաղկացած է 11 հիմնական բաժնից՝ 1. Վարկային կազմակերպությունների ընդհանուր բնութագիրը, 2. Ակտիվներ, 3. Պարտավորություններ, 4. Կապիտալ, 5. Եկամուտ/Վնաս, 6. Վարկային կազմակերպությունների գործունեության նորմատիվային ցուցանիշները, 7 Կապիտալիզացման ցուցանիշները, 8. Եկամտաբերության և շահութաբերության ցուցանիշները, 9. Վարկային կազմակերպությունների գործունեության ամփոփիչ ցուցանիշները, 10. Վարկային կազմակերպությունների արդյունավետության ամփոփիչ ցուցանիշները, 11. Վարկային կազմակերպությունների հիմնական ծառայությունները:

Տեղեկագրում զետեղված տեղեկատվությունը հնարավորություն է տալիս ներկայացնել Հայաստանի վարկային կազմակերպությունների ֆինանսական իրավիճակի ընդհանուր պատկերը և դրանց գործունեության համեմատական վերլուծություն անցկացնել: Այն նաև պարունակում է տեխնիկական և մեթոդաբանական մեկնաբանություններ կազմված աղյուսակների վերաբերյալ:

«ԱՌԿԱ» լրատվական գործակալությունը գործում է 1996 թ.-ի մայիսի 1-ից և մասնագիտանում է ֆինանսական, տնտեսական և քաղաքական տեղեկատվության ոլորտում: 1999թ.-ից «ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է «Հայաստանի բանկերի հիմնական ցուցանիշները» եռամսյակային տեղեկագիրը (այժմ՝ «Հայաստանի բանկեր»), 2005 թ.-ի մարտից՝ «Հայաստանի վարկային կազմակերպությունները» եռամսյակային տեղեկագիրը, 2008 թ.-ի հուլիսից՝ «Ապահովագրական ընկերությունների գործունեության ցուցանիշները» եռամսյակային (այժմ՝ «Հայաստանի ապահովագրական ընկերություններ») տեղեկագիրը:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ավելի քան 21000 քաղաքացի արդեն անցել է կենսաթոշակ ու նպաստ ստանալու անկանխիկի դաշտ. նախարար

Կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց որոշումը, որով կարգավորվում է ապրիլի 1-ից կենսաթոշակների և նպաստների ամբողջական անցումը անկանխիկ վճարման եղանակին

ԵԱԶԲ–ն գնահատել է 2026թ․–ին Հայաստանի ՀՆԱ–ի աճի գործոնները․ մակրոտնտեսական ակնարկ

Հայաստանի ՀՆԱ-ն, ԵԱԶԲ-ի կանխատեսումներով, 2026 թվականին կաճի 5,3%-ով

Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ աճել են. ՀՀ Կենտրոնական բանկ

Հայաստանի արտարժույթի շուկայում 2026 թվականի փետրվարի 18-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ փետրվարի 17-ի համեմատ, աճել է 0.86 կետով՝ հասնելով 377.69 դրամի

«ԹԻՄ ՀՈԼԴԻՆԳ» ՓԲԸ-ի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում

Հայաստանում բազմաճյուղ գործունեություն ծավալող ընկերություններից մեկը՝ «Թիմ Հոլդինգ» ՓԲԸ-ն, այսօր պաշտոնապես մուտք է գործում կապիտալի շուկա՝ ցուցակելով պարտատոմսեր Հայաստանի ֆոնդային բորսայում

ՀԲՄ ղեկավարն առանձնացրել է վարկավորման ամենառիսկային ոլորտները

Հայաստանի բանկերի միության ղեկավար Դանիել Ազատյանն այսօր կայացած ասուլիսի ժամանակ անդրադարձել է վարկավորման գերտաքացման ռիսկին և առանձնացրել երկու ոլորտ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img