Armbanks.am կայքի օգտատերերի 38%-ն ամերիկյան արժույթ է նախընտրում. հարցում

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի. /ԱՌԿԱ/. Արմբանկս (www.armbanks.am) կայքի օգտատերերի մետ 38%-ը ավելի շատ վստահում է ԱՄՆ դոլարին։ Այդ մասին վկայում են www.armbanks.am.  Կայքում անցկացված հարցման արդյունքները։

Միաժամանակ հարցվածների 20%-ը քվեարկել է հայկական դրամի օգտին։ Եվրոպական արժույթին աջակցել է հարցվածների 16%-ը, ռուսական ռուբլուն` 9%-ը։ Այլ արժույթներին վստահում է հարցվածների միայն 3%-ը։

«ԱՌԿԱ» լրատվական գործակալությունը www.armbanks.am ֆինանսաբանկային պորտալում իրականացրել է հարցում` այս կամ այն արժույթին նկատմամբ վստահության աստիճանը որոշելու համար։ Հարցմանը մասնակցել է կայքի 220 այցելու։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Զեղծարարները  կոմունալ ծառայությունների աշխատակիցների անվան տակ վարկեր են ձևակերպում ՀՀ քաղաքացիների անունով․ ԿԲ-ն  զգուշացրել է նոր սխեմայի մասին

Հայաստանի Կենտրոնական բանկը վերջին շրջանում ահազանգեր է ստանում ֆինանսական զեղծարարության  նոր սխեմայի վերաբերյալ, որի դեպքում զեղծարարները  կոմունալ ծառայություններ մատուցող ընկերությունների աշխատակիցների անվան տակ այցելում են քաղաքացիների բնակարաններ, հայտնում է ԿԲ մամուլի ծառայությունը։

Ձևակերպի՛ր Յունիբանկի Visa Digital թվային քարտ՝ գնումների և փոխանցումների համար

Յունիբանկն առաջարկում է Visa Digital թվային քարտեր՝ փոխանցումներ կատարելու, առցանց ու խանութներում գնումների դիմաց վճարելու համար։ Անհպում վճարումներ կատարելու համար բավական է քարտն ավելացնել Apple Pay-ին կամ Google Pay-ին

IDBank-ն ու Իդրամը ֆինանսական գրագիտության դասընթաց են անցկացրել պատանի շախմատիստների համար (ՖՈՏՈ)

IDBank-ն ու Իդրամը շարունակում են ֆինանսական գրագիտության դասընթացների շարքը։ Այս անգամ դասընթացին մասնակցել են Մալաթիա-Սեբաստիայի մանկապատանեկան մարզադպրոցի շախմատի սաները

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հոկտեմբերի 26–ից նոյեմբերի 1)

Շաբաթվա ֆինանսական օրակարգը միավորեց բանկային կապիտալին ներկայացվող պահանջների վերանայումը, թեմատիկ պարտատոմսերի հիմքերի նախապատրաստումը և ֆինանսական ծառայությունների թվային ենթակառուցվածքի զարգացումը

Եվրոն հայկական դրամի նկատմամբ նվազել է, մինչդեռ դոլարն ու ռուբլին աճել են.  ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թվականի նոյեմբերի 5-ին Հայաստանի արժութային շուկայում  ձևավորված հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը նոյեմբերի 4-ի համեմատ, աճել է 0,28 կետով և կազմել 360,4 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img