ՎՏԲ–Հայաստան բանկի ֆիզիկական անձանց վարկային պորտֆելը երկու տարում գրեթե կրկնապատկվել է և կազմում է 100 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ–Հայաստան բանկի ֆիզիկական անձանց վարկային պորտֆելը երկու տարում գրեթե կրկնապատկվել է և այս պահին կազմում է 100 մլրդ դրամ, չորեքշաբթի լրագրողներին ասաց ՎՏԲ–Հայաստան բանկի գլխավոր տնօրեն–տնօրինության նախագահ Յուրի Գուսևը։

Նրա խոսքերով` ՎՏԲ–Հայաստան բանկի ֆիզիկական անձանց վարկային պորտֆելի ծավալը 2013 թ.–ի, 2012 թ.–ի համեմատ, աճել է 35,5 տոկոսով և կազմել է 88 մլրդ դրամ, ինչը երկրորդ ցուցանիշն է հայկական բանկային շուկայում։

«Ֆիզիկական անձանց վարկավորման շուկայում մեր մասնաբաժինը 2013 թ.–ի վերջում կազմել է մոտ 15 տոկոս` զբաղեցնելով շուկայում երկրորդ տեղը։ Իսկ 2014 թ.–ի առաջին եռամսյակի արդյունքում այն արդեն կազմել է 15,8 տոկոս, և փաստորեն մենք պահպանել ենք աճի այն տեմպը, որը նախատեսված էր վերջին երեք տարվա ընթացքում», – ասել է Գուսևը։

Նրա խոսքերով` ֆիզիկական անձանցից ներգրաված ավանդների ծավալով բանկը 2013 թ.–ի արդյունքում զբաղեցնում է առաջին տեղը, ինչը վկայում է բանկի և «ՎՏԲ» ապրանքանիշի նկատմամբ վստահության աճի մասին։

Նա նշել է, որ 2013 թ.–ը ՎՏԲ խմբի` մանրածախ և կորպորատիվ բիզնեսի եռամյա ռազմավարության եզրափակիչ տարին էր, որի արդյունքը մանրածախ բիզնեսին վերաբերող ծրագրերի հաջող կատարումն է։

«Ռազմավարության շրջանակներում հիմնական խնդիրը մանրածախ բիզնեսի աշխատանքի մոդելի ամբողջական փոփոխությունն է։ Մեր առջև կանգնած էր բանկի դեմքը փոխելու խնդիրը, ամբողջովին փոխվել է մասնաճյուղերի ցանցը, կիրառվում են աշխատանքի այլ սկզբունքներ, ներդրվում են նոր` բարձր տեխնոլոգիական գործիքներ, զարգանում են նորարարական ապրանքներ։ Այլ խնդիր է ֆիզիկական անձանց, դեպոզիտների վարկավորման մասնաբաժնի ավելացումը, ինչը մենք ևս հաջողությամբ կատարել ենք», – ասել է Գուսևը։

Նրա խոսքերով` 2013 թ.–ի արդյունքները ցույց տվեցին, որ ՎՏԲ–Հայաստան բանկի մանրածախ բիզնեսին հաջողվել է ոչ միայն կատարել իր առջև դրված խնդիրները, այլև շատ ուղղություններով գերազանցել։

Այսպես, նա նշեց 2013 թ.–ին մանրածախ բիզնեսի գործունեությունից ստացված օպերացիոն շահույթի ռեկորդային ցուցանիշը, մասնավորապես, զուտ տոկոսային շահույթը 2013 թ.–ի արդյունքում կազմել է 11,5 մլրդ դրամ, զուտ միջնորդային շահույթը` 1,39 մլրդ դրամ։

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն  ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: ($1 – 412,89 դրամ) –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

«Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում (ՎԻԴԵՈ)

Դեռ 7 տարի առաջ «Դիլի Թաունի» կոնցեպտը զուտ գաղափար էր, իսկ այսօր այն Հայաստանի համար վերածվել է եզակի համալիրի՝ «քաղաք՝ քաղաքի ներսում»

Եվրոյի փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ բարձրացել է 2,33 դրամով, իսկ դոլարի և ռուբլու փոխարժեքները աննշան փոփոխություններ են գրանցել․ ԿԲ

2026 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված    ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ, նոյեմբերի 3-ի համեմատ, աճել է 0.05 կետով՝ հասնելով 360.12 դրամի։

ԿԲ-ն շրջանառության մեջ է դնում Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ

2026 թ.-ի նոյեմբերի 3-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակ» արծաթե հուշադրամը, հայտնում են ԿԲ-ից։

Հայաստանում առաջին ընկերությունը ստացել է կրիպտոծառայությունների մատուցման լիցենզիա․ ՀՀ ԿԲ

Հայաստանում առաջին ընկերությունը ստացել է կրիպտոծառայությունների մատուցման լիցենզիա։

Ձևակերպի՛ր Յունիբանկի Visa Digital թվային քարտ՝ գնումների և փոխանցումների համար

Յունիբանկն առաջարկում է Visa Digital թվային քարտեր՝ փոխանցումներ կատարելու, առցանց ու խանութներում գնումների դիմաց վճարելու համար։ Անհպում վճարումներ կատարելու համար բավական է քարտն ավելացնել Apple Pay-ին կամ Google Pay-ին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img