Հայաստանի ԿԲ ընդհանուր կապիտալը I եռամսյակի վերջին կազմել է մինուս 6.9 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Կենտրոնական բանկի ընդհանուր կապիտալը 2014 թվականի մարտի 31–ին կազմել է մինուս 6.9 մլրդ դրամ` 2013 թվականի դեկտեմբերի վերջին գրանցված մինուս 11.3 մլրդ դրամի դիմաց։ Այս մասին ասվում է Կենտրոնական բանկի հրապարակած հաշվետվության մեջ։

Հաղորդագրության համաձայն` Կենտրոնական բանկի կանոնադրական կապիտալն անփոփոխ է մնացել` 100 մլն դրամ, գլխավոր պահուստը կազմել է 17.4 մլրդ դրամ` 2013 թվականի նկատմամբ մնալով անփոփոխ։ Միաժամանակ, վաճառքի համար հասանելի ակտիվների վերագնահատման կուտակած պահուստների մեծությունը կազմել է 733 մլն. դրամ` 2013 թվականի դեկտեմբերի վերջի 997 մլն. դրամի դիմաց։ Կապիտալի հաշվի վրա կուտակած վնասների ծավալը կազմել է շուրջ 153.3 մլրդ դրամ` 2013 թվականի 158 մլրդ դրամի դիմաց։

Միաժամանակ, ԿԲ հավելյալ կապիտալը 2013 թվականի ցուցանիշի համեմատ 2014 թվականի ցուցանիշը չի փոխվել և կազմել է 128.2 մլրդ դրամ։

«Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի մասին» օրենքի համաձայն, եթե ԿԲ հաշվեկշռում ֆինանսական տարվա արդյունքներով գոյացած վնասները գերազանցում են պահուստների համագումար մեծությունը, ապա Հայաստանի կառավարությունը հաշվեկշռի հրապարակումից հետո 30 օրվա ընթացքում օրենքով սահմանված կարգով Կենտրոնական բանկին դրա կապիտալում որպես ավանդ  տրամադրում է անտոկոս պետական ցպահանջ մուրհակներ` պակասող գումարի չափով։Այդ մուրհակների մարումը կատարվում է Կենտրոնական բանկի պահանջով պետական բյուջեի հաշվին կամ սույն օրենքի 12–րդ հոդվածին համապատասխան։ ($1 – ը` 412,62 դրամ)։–0—

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի գլխավոր իրադարձությունները (հոկտեմբերի 12–18)

Հայաստանի ֆինանսական օրակարգն անցած շաբաթ ընդգրկում էր պետական արժեթղթերի շուկայի զարգացումը, բանկային գործառնությունների կարգավորման փոփոխությունները, միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ համագործակցությունը, ինչպես նաև էլեկտրաէներգիայի կուտակման համակարգերի ֆինանսավորման սուբսիդավորումը։

ՀՀ ԿԲ–ն վերանայում է «Պետական պարտատոմսերում ներդրումներն ըստ ռեզիդենտայնության» վիճակագրական տվյալների հրապարակման ժամկետը

ՀՀ կենտրոնական բանկը վերանայում է «Պետական պարտատոմսերում ներդրումներն ըստ ռեզիդենտայնության» վիճակագրական տվյալների հրապարակման ժամկետը

Հայաստանի բանկերի շահույթը 9 ամսում աճել է 8,6%–ով՝ մինչև 334,4 մլրդ դրամ

Հայաստանի բանկերի համախառն շահույթը հարկումից հետո 2026 թվականի հունվար–սեպտեմբերին կազմել է 334.44 մլրդ դրամ՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի 307.87 մլրդ դրամի համեմատ: Աճը կազմել է 8.63%, նշվում է «ԱՌԿԱ» գործակալության օպերատիվ տեղեկագրում

Յունիբանկը Agents for Impact GmbH-ի կողմից ստացել է կենսակայունության համապատասխանության վարկանիշ

Agents for Impact GmbH ընկերությունը (Ֆրանկֆուրտ, Գերմանիա) Յունիբանկին շնորհել է Կենսակայունության համապատասխանության B++ վարկանիշ։ Գնահատումն իրականացվել է Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) և բնապահպանական, սոցիալական ու կառավարման չափանիշների (ESG) հիման վրա։

Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ

Մրցանակը երկու անձի համար 7-օրյա ուղևորությունն է դեպի Իտալիա

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img