«Ռոսիա» բանկը հաշվարկային բանկ կդառնա մեծածախ էներգաշուկայի համար

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի. /ԱՌԿԱ/. Մոտավորապես հուլիսի 16–ին Ալֆա–բանկի փոխարեն մեծածախ էներգաշուկայի համար հաշվարկային բանկ կդառնա «Ռոսիա» բանկը, որի խոշորագույն բաժնետերը Յուրի Կովալչուկն է, տեղեկացրել է «Совет рынка» ոչ կոմերցիոն գործընկերության ղեկավար Մաքսիմ Բիստրովը։

Ավելի վաղ ԱՄՆ–ն և ԵՄ–ն Ռուսաստանի նկատմամբ մի շարք պատժամիջոցներ սահմանեցին Ղրիմի հարցում ունեցած դիրքորոշման կապակցությամբ` հաստատելով մուտքի արգելք ստացած անձանց ցուցակներն ու սառեցնելով նրանց ակտիվները։ Բացի ռուս պաշտոնյաներից պատժամիջոցների ցուցակում հայտնվեց նաև գործարար Յուրի Կովալչուկը, ինչպես նաև «Ռոսիա» բանկը, որի սեփականատերն է Կովալչուկը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Այժմ ընթանում են կազմակերպչական–տեխնիկական ընթացակարգերը, շուկայի բոլոր մասնակիցները պետք է համապատասխան հաշիվներ բացեն «Ռոսիա» բանկում, իսկ բանկն իր հերթին պետք է ծրագրային ապահովում մշակի։ Գործառույթները «Ռոսիա» բանկին կփոխանցվեն մոտավորապես հուլիսի 16–ին», – ասել է Բիստրովը հինգշաբթի «Коммерсант» թերթում հրապարակված հարցազրույցի ժամանակ։

Նրա խոսքով` «Ռոսիա» բանկը էներգաշուկայի մասնակիցների համար ավելի ցածր սակագներով պայմանների փաթեթ է ներկայացրել, քան Ալֆա–բանկը, սակագները ցածր էին միջինը 10–15 տոկոսով։

«Այս տեսակետից հուսով եմ, որ մասնակիցները կկարողանան նվազեցնել իրենց պահումները։ Ավելին, սա արդեն մեր փոխգործակցության շրջանակներից դուրս է, «Ռոսիա» բանկն ամեն մասնակցի հետ քննարկելու է բանկային սպասարկման պայմանները` օվերդրաֆտի, վարկերի չափը։ Հետո, Ալֆա–բանկը բավականին երկար ժամանակ միակ լիազորված վարկային կազմակերպությունն էր, մեզ դրա համար նկատողություն էին անում», – նշել է Բիստրովը։

Ինչպես ավելի վաղ գրել է «Коммерсант»–ը, մեծածախ էներգաշուկայի միակ հաշվարկային կազմակերպության դերը թույլ կտա «Ռոսիա» բանկին 10 տոկոսով ավելացնել հաշիվների գծով ընդհանուր շրջանառությունը և միայն միջնորդավճարներով ամեն տարի վաստակել մինչև 4 մլրդ ռուբլի։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԿԲ–ն և ԱՄՀ–ն քննարկել են մակրոտնտեսական իրավիճակն ու ֆինանսական համակարգում իրականացվող բարեփոխումները

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

ԿԲ-ն զգուշացնում է «My Fin UCO» վարկային կազմակերպության ապօրինի գործունեության մասին

Զեղծարարություններից և ֆինանսական կորուստներից խուսափելու նպատակով ԿԲ-ն քաղաքացիներին հորդորում է օգտվել բացառապես Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված ֆինանսական կազմակերպություններից

Յունիբանկն առաջարկում է դոլարային պարտատոմսեր՝ տարեկան 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ

Յունիբանկը վաղաժամկետ ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը

Դոլարի նկատմամբ իրանական ռիալի փոխարժեքը թարմացրել է պատմական նվազագույն ցուցանիշը

Իրանական ռիալը նվազել է ԱՄՆ դոլարի նկատմամբ՝ հասնելով նոր պատմական նվազագույն ցուցանիշի. Թեհրանի շուկայում ամերիկյան արժույթը վաճառվում էր 1 դոլարի դիմաց ավելի քան 2,5 մլն ռիալ փոխարժեքով

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (սեպտեմբերի 28–ից հոկտեմբերի 4)

Շաբաթվա ֆինանսական օրակարգը միավորել է ԱՄՀ-ի հետ բարեփոխումների քննարկումը, ՀՀ ԿԲ վերահսկողական միջոցառումները և բյուջետային ֆինանսավորման նախապատրաստումը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img