ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ` դեպի Եվրոպա ուղեգրերի խաղարկությանը կարելի է հետևել online ռեժիմում

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի. /ԱՌԿԱ/. ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ կողմից իրականցվող 5 եվրոպական քաղաքների ուղեգրերի խաղարկությանը կարելի է հետևել online ռեժիմում կամ այցելելով բանկի նորաբաց «Երիտասարդական» մասնաճյուղ ք. Երևան Աբովյան 36 հասցեում, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Հունիսի 20-ին Բանկի «Արմենիա» մասնաճյուղում տեղի կունենա ուղեգրերի հանձնման հանդիսավոր արարողությունը, որի ընթացքում հաղթող քարտապանները Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանի կողմից կստանան իրենց ուղեգրերի հավաստագրերը:

«ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ն (նախկին Հայաստանի գյուղատնտեսական փոխօգնության բանկ, ACBA) հիմնադրվել է 1995 թ.–ին ԵՄ–ի TACIS ծրագրի շրջանակներում։ 2006 թ.–ի սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ ֆրանսիական բանկային խումբը դարձել է բանկի ամենախոշոր բաժնետերն` կատարելով զգալի ներդրումներ։

Բանկի ակտիվները 2014 թ.–ի ապրիլի 1–ի դրությամբ կազմել են 264,6 մլրդ դրամ ($640,2 մլն.), վարկային ներդրումները` 178 մլրդ դրամ ($430,6 մլն.), սեփական կապիտալը` 53 մլրդ դրամ ($128,2 մլն.)։ Ներդրումների ծավալը կազմել է 109,6 մլրդ դրամ ($265,1 մլն)։ Բանկի հիմնադրման պահից բանկի հաճախորդների թիվն աճել է 25 անգամ` կազմելով մոտ 276 հազար։ Բանկն ունի 1050 աշխատակից։ Վերջին տասը տարում բանկի մասնաճյուղի թիվը հասել է 49–ի, որոնք տեղակայված են հանրապետության ողջ տարածքում ($1 – 411,69 դրամ)։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի  փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ շարունակել է նվազել, մինչդեռ դոլարը բարձրացել է.  ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում  2026 թվականի նոյեմբերի 12-ին ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ 2026 թվականի նոյեմբերի 11-ի համեմատ, աճել է 0.03 դրամով՝ հասնելով 360.51 դրամի։

ԿԲ-ն շրջանառության մեջ է դնում «Սևանավանք» արծաթե հուշադրամը

2026 թվականի նոյեմբերի 13-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Պատմական դռներ» հուշադրամների շարքի «Սևանավանք» արծաթե հուշադրամը, հայտնում են ԿԲ-ից

Հայաստանի վարկային կազմակերպությունների ակտիվները գերազանցել են 915,92 մլրդ դրամը՝ տարեսկզբից աճելով 6,36%-ով

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն ակտիվները 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել են 915,92 մլրդ դրամ՝ III եռամսյակում աճելով 1,19%-ով, իսկ տարեսկզբի համեմատ՝ 6,36%-ով

Հայաստանի վարկային կազմակերպությունների կապիտալը 9 ամսում աճել է 4,35%-ով՝ հասնելով 474,09 մլրդ դրամի

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն կապիտալը 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել է 474,09 մլրդ դրամ՝ III եռամսյակում աճելով 1,49%-ով, իսկ տարեսկզբից՝ 4,35%-ով

IDBank-ը Toon Expo.Invest 2026-ում ներկայացրել է Rate.Trading թվային հարթակը

IDBank-ը մասնակցել է տարածաշրջանի խոշորագույն անշարժ գույքի և ներդրումային ցուցահանդեսներից մեկին՝ «Toon Expo. Invest 2026 Vol. 2»-ին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img