Հայաստանում 2013 թ.–ին ֆինանսական միջնորդությունը հասել է 77,1 տոկոսի

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի./ԱՌԿԱ/.     Հայաստանի ֆինանսական համակարգի ակտիվներն աճել են մոտ 20%–ով`կազմելով համախառն ներքին արդյունքի 77.1%-ը, որը նախորդ տարվա համեմատ ավելացել է 8.5 տոկոսային կետով, նշվում է ՀՀ ԿԲ «Հայաստանի ֆինանսական համակարգ. զարգացումը, վերահսկողությունը, կարգավորումը» ամենամյա հաշվետվության մեջ։

«Հայաստանի ֆինանսական համակարգը 2013 թվականին շարունակել է ցուցաբերել դինամիկ աճի միտումներ՝ ապահովելով ՀՆԱ–ի անվանական մակարդակի նկատմամբ հիմնական հաշվեկշիռային ցուցանիշների աճի տեմպեր», – նշվում է հաշվետվության մեջ։

Միաժամանակ, չնայած վերջին տարիներին գրանցված ֆինանսական միջնորդության աճի արագ տեմպերին, գոյություն ունեցող մակարդակը դեռևս էականորեն զիջում է Արևելյան Եվրոպայի որոշ երկրներին։

Ֆինանսական համակարգի խոշորագույն մասնակիցը դեռևս բանկային համակարգն է, որին բաժին է հասնում ֆինանսական համակարգի համախառն ակտիվների 89–5 տոկոսը։

«Բանկային համակարգին հաշվետու տարում հաջողվել է հիմնական հաշվեկշիռային ցուցանիշների էական աճ ապահովել, իսկ մրցակցության հետագա խորացման արդյունքում գրանցվել է նաև վարկային տոկոսադրույքների և սպրեդերի նվազում», – նշվում է հաշվետվության մեջ։

Միաժամանակ Հայաստանի ֆինանսական համակարգում վարկային կազմակերպությունների ակտիվների մասնաբաժինը կազմել է 6,4 տոկոս, ապահովագրական ընկերություններինը` 1,5 տոկոս, ներդրումային ընկերություններինը` 0,8 տոկոս, այլ ֆինանսական կազմակերպություններինը` 1,8 տոկոս։

2013 թ.–ի դեկտեմբերի 31–ի դրությամբ Հայաստանում գործում էր 21 առևտրային բանկ և Համահայկական բանկը, 33 վարկային կազմակերպություն, 8 ներդրումային ընկերություն, 9 ընկերություն ապահովագրական գործունեություն իրականացնելու արտոնագիր ունի։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ փոխվարչապետը և ԱԶԲ փոխնախագահը քննարկել են մասնավոր կապիտալի ներգրավման և ենթակառուցվածքների զարգացման հարցերը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Վեմփի Սապուտրայի գլխավորած պատվիրակության հետ  քննարկել է ՀՀ կառավարության առաջնահերթությունները, «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, պետության բնապահպանական օրակարգը, մասնավոր կապիտալի ներգրավման և պետություն-մասնավոր գործընկերության ընդլայնման հնարավորությունները։

IDBank-ն առաջին անգամ թողարկել է արժեկտրոնային անժամկետ պարտատոմսեր

2026 թ․–ի նոյեմբերի 2-ին IDBank-ը հրապարակային առաջարկի միջոցով առաջին անգամ կտեղաբաշխի անվանական արժեկտրոնային անժամկետ պարտատոմսեր

Սևակ Միքայելյանն ընտրվել է Հայաստանի Կենտրոնական բանկի խորհրդի անդամ

ՀՀ Ազգային ժողովը Սևակ Միքայելյանին ընտրել է ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ։

Պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը 2027թ․–ին կարող է 0,7 տոկոսային կետով գերազանցել 2026թ․–ի սպասվող ցուցանիշը․ Գալստյան

Խորհրդարանում ներկայացնելով 2027 թվականի պետբյուջեի նախագծի վերաբերյալ ԿԲ եզրակացությունը՝ Գալստյանը նշել է, որ, չնայած աճին, ցուցանիշը կմնա 50%-ից ցածր

Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասին

Կոնվերս Բանկը սկսել է 5 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Converse Mobile հավելվածում և Բանկի մասնաճյուղերում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img