Արարատբանկի զուտ շահույթը 2014 թ.-ի հինգ ամսվա արդյունքում կազմել է 1,8 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի. /ԱՌԿԱ/. Արարատբանկի զուտ շահույթը 2014 թ.-ի հինգ ամսվա արդյունքում գերազանցել է նախորդ տարիների ցուցանիշը և կազմել է 1,8 մլրդ դրամ, ուրբաթ ասաց «Արարատբանկ» ԲԲԸ-ի վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը բանկի բաժնետերերի տարեկան ժողովի ժամանակ:

«2014 թ.-ին մենք ակնկալում ենք բավական դրական ցուցանիշներ, քանի որ առաջին հինգ ամսվա արդյունքում զուտ շահույթը կազմել է 1,8 մլրդ դրամ, ինչը պատմականորեն բարձր ցուցանիշ է՝ 2012 և 2013 թթ.-ի համեմատ», – ասաց Օսիպյանը:

Նա ընդգծեց, որ բանկը կշարունակի վարկային ռեսուրսների ներգրավման աշխատանքը, կընդլայնի գյուղվարկավորման ոլորտը, ինչպես նաև նախատեսում է նոր մասնաճյուղեր բացել:

Նրա խոսքով՝ եթե բանկը 2013 թ.-ին տարբեր միջազգային կառույցներից ներգրավել է 34,4 մլն դոլար, ապա արդեն այսօր 27 մլն դոլարի ներգրավման պայմանավորվածություններ կան, առաջիկայում նախատեսվում է 10 մլն դոլարի համաձայնագիր ստորագրել  Միջազգային զարգացման հիմնադրամի հետ (OFID), ինչպես նաև բանակցություններ են ընթանում Զարգացման հոլանդական բանկից 15 մլն դոլարի ներգրավման ուղղությամբ:

«Ընդհանուր առմամբ 2013 թվականը բանկի համար հաջող տարի էր,  մենք կատարեցինք մեր առջև դրված խնդիրները: Ապահովեցինք 3,083 մլն դրամի զուտ շահույթ  և նախատեսում ենք դիվիդենտներ վճարել», – ասաց Օսիպյանը:

Նրա խոսքով՝ եթե զուտ շահույթի ցուցանիշով մինչև 2012 թ.-ը աճ էր գրանցվել, ապա 2013 թ.-ին զուտ շահույթը կրճատվեց մոտ 5 տոկոսով կամ 100 մլն դրամով և կազմեց 3,083 մլրդ դրամ:

Նա նշեց, որ ամրապնդելով իր դիրքերը Հայաստանի առաջատար բանկերի շրջանում՝ 2013 թ.-ին Արարատբանկը գրանցեց հիմնական ֆինանսական ցուցանիշների աճի բարձր տեմպեր:

Մասնավորապես, տարեվերջին բանկի ակտիվները կազմեցին 125,2 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա ցուցանիշից ավել է 10,1 տոկոսով: Միաժամանակ վարկային ներդրումների աճը կազմեց 11,1 տոկոս, իսկ վարկերի ծավալը՝ 59,6 մլրդ դրամ: Ֆիզիկական անձանցից ներգրավված ժամկետային ավանդներն աճեցին 29,7 տոկոսով՝ կազմելով 22,4 մլրդ դրամ: 2013 թ.-ի վերջին բանկի ընդհանուր կապիտալը կազմեց 19,6 մլրդ դրամ՝ տարվա ընթացքում ավելանալով 19,3 տոկոսով:

«2013 թ.-ին մենք արձանագրեցինք զարգացում բանկի բոլոր ուղղություններով, ամրապնդեցինք մեր դիրքերը ֆինանսական շուկայի բոլոր հատվածներում, գյուղատնտեսության վարկավորում, լիզինգի տրամադրում սկսեցինք, դոլարով և դրամով պարտատոմսերի երկու թողարկում իրականացրեցինք, ավելացրեցին վարկային ներդրումները, վարկավորումն ավելի հասանելի դարձրեցինք», – ասաց Օսիպյանը:

Նա նաև նշեց, որ բանկը վարկավորման ծավալների ավելացման հնարավորություններ ուներ, սակայն Հայաստանում առողջ վարկային ռեսուրսների պահանջարկ չկար, ինչի կապակցությամբ բանկը գրանցեց վարկավորման 11 տոկոսանոց աճ՝ նախատեսված 20-22 տոկոսի փոխարեն:

«Արարատբանկ» ԲԲԸ-ն  «Հայկապբանկի» իրավահաջորդն է, հիմնադրվել է 1991թ.-ի սեպտեմբերի 20-ին:  Բանկի բաժնետերերի կազմի մեջ մտնում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը՝ 25 տոկոս մասնաբաժնով: Բանկի կանոնադրական կապիտալում բաժնետոմսերի 74,18 տոկոսը պատկանում է հիմնական բաժնետեր, խոշոր ձեռներեց, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանին: Արարատբանկը 2009 թ.-ի հունվարի 30-ին ներառված է NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայի կազմում:

Արարատբանկի ակտիվները ապրիլի 1-ի դրությամբ կազմել են մոտ 131,8 մլրդ դրամ՝ տարեսկզբի համեմատ ավելանալով 5,23 տոկոսով, պարտավորությունները կազմել են 111,2 մլրդ դրամ (5,31 տոկոսի աճ), կապիտալը՝ 20,58 մլրդ դրամ (4,8 տոկոսի աճ), վարկային ներդրումները՝ 61,4 մլրդ դրամ (3,13 տոկոսի աճ), հաճախորդների նկատմամբ պարտավորությունները՝ 71,2 մլրդ դրամ (3,97 տոկոսի աճ): Բանկի շահույթը առաջին եռամսյակում կազմել է 1,1 մլրդ դրամ (51,4 տոկոսի աճ) ($1 – 408,12 դրամ):-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի հիմնական իրադարձությունները (հուլիսի 20–26)

Ֆինանսական օրակարգը Հայաստանում անցած շաբաթ ձևավորվել է առաջին կիսամյակի բանկային ոլորտի արդյունքներով, դրամական փոխանցումների ոլորտի փոփոխություններով և արտարժույթի փոխարժեքների դինամիկայով։

ՀԲ-ն զգալի ռիսկեր չի տեսնում Հայաստանի պետական պարտքի՝ մինչև ՀՆԱ-ի 50% աճի դեպքում

Հայաստանի պետական պարտքը կարող է ավելանալ մինչև ՀՆԱ-ի մոտ 50%-ը 2026 թվականի վերջին, սակայն Համաշխարհային բանկը նման մակարդակը չի դիտարկում որպես էական սպառնալիք հանրապետության մակրոտնտեսական կայունության համար

Ռուսաստանի սահմանափակումները կարող են դանդաղեցնել Հայաստանում գնաճը, սակայն ԿԲ-ի տոկոսադրույքի նվազեցում չի ակնկալվում. նախկին ֆինանսների նախարար

Հայկական ապրանքների՝ Ռուսաստան մատակարարումների սահմանափակումները կարող են իջեցնող ճնշում գործադրել Հայաստանի ներսում գների վրա, սակայն դա բավարար չի լինի Կենտրոնական բանկի՝ տոկոսադրույքի նվազեցմանն անցնելու համար

Moody’s միջազգային գործակալությունը Յունիբանկի երկարաժամկետ ավանդների վարկանիշի հեռանկարը «Կայուն»-ից բարձրացրել է «Դրական» և վերահաստատել B1 վարկանիշը

Moody’s Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Յունիբանկի երկարաժամկետ ավանդների վարկանիշը B1 մակարդակում, ինչպես նաև Բանկի b2 Baseline Credit Assessment (BCA) և Adjusted BCA գնահատականները

Moody’s-ը վերահաստատել է Կոնվերս Բանկի վարկանիշը՝ հեռանկարը «կայուն»-ից դարձնելով «դրական»

Moody's Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Կոնվերս Բանկի երկարաժամկետ ավանդների Ba3 վարկանիշը՝ հեռանկարը «կայուն»-ից դարձնելով «դրական»

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img