Գյուղատնտեսական միկրոֆինանսական պորտֆելին օժանդակելու նպատակով ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ 10 մլն դոլար է ներգրավել Citibank–ից և OPIC–ից

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի. /ԱՌԿԱ/. Նյու Յորք. Սիթին և Օվերսիս Փրայվիթ Ինվեսթմնթ Քորփորեյշնը («ՕՓԻՔ») հունիսի 24-ին հայտարարել էին, որ կիրառելով իրենց առկա գործակցական շրջանակը, ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻՆ տրամադրում են 10 մլն դոլար վարկային գործիք՝ նպատակ ունենալով օժանդակություն ապահովել Հայաստանի Հանրապետությունում ԱԿԲԱ-ԿՐԵԴՒՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ գյուղատնտեսական միկրոֆինանսական պորտֆելին:

Բանկի ծառայությունից հայտնում են, որ վարկային գործիքը բաղկացած է $5 մլն ԱՄՆ դոլար և 2012թ.-ին տրամադրված առանձին $5 մլն ԱՄՆ վարկային գործիքիների երկարաձգված մասերից:

Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, ֆինանսավորմանն ուղղված գործակցությունը կխթանի ՀՀ միկրոձեռնարկատերերի և փոքր ձեռնարկատիրության ֆինանսականը և ներգրավմանը գյուղատնտեսական սեկտորում: Վերոգրյալը հանդիսանում է Սիթիի և ՕՓԻՔ-ի համագործակցությամբ իրականացվող գործունեության մի մաս, որի նպատակն է օժանդակել աշխարհի զարգացող շուկաների միկրոֆինանսական վարկավորմանը: Համագործակցելով ՕՓԻՔ-ի հետ, Սիթին մշակել է ֆինանսական միջոցների բաշխման նոր մոդել՝ ուղղված զարգացող շուկաներում միկրո ձեռնարկատիրության համար ֆինանսավորման բարելավմանը, և 2012թ.-ին Գերազանց Բիզնեսը Համայնքում մրցանակաբաշխության Միջազգային կատեգորիայում զբաղեցրել է առաջին տեղը:

«Հասանելիության ընդլայնումը հանդիսանում է Սիթիի ֆինանսական ներգրավման աշխատանքի հիմնաքարը, և մենք ուրախ ենք շարունակել մեր ազդեցիկ համագործակցությունը ՕՓԻՔ-ի հետ՝ ընդլայնելով ֆինանսական ներգրավվածությունը, խթանելով տնտեսական կարողություններին և խրախուսելով հայաստանյան գյուղատնտեսական սեկտորի կայուն զարգացումը»,- ասաց Սիթի Քոմյունիթի Դիվելոփմենթ ընդ Ֆայնենս ընկերության համաշխարհային տնօրեն Բոբ Անիբալը:

«Փոքր բիզնեսների և գյուղացիական տնտեսությունների համար, անվտանգ և մատչելի կապիտալի հասանելիությունը թույլ է տալիս նրանց կայանալ և ապահովել կայուն կենսամիջոցներ»,– նշում են բանկի մամուլի ծառայությունից:

«Վերջին տարիներին, ՕՓԻՔ-ի գործակցությունը Սիթիի հետ թույլ է տվել ՕՓԻՔ-ին էլ ավել առաջ գնալ իր աշխատանքներում՝ ուղղված Սիթիի զարգացող շուկաներում մասնավոր վարկավորման ընդլայնման միջոցով ամբողջ աշխարհում զարգացման խթանմանը»,-ասաց  ՕՓԻՔ-ի նախագահ և գործադիր տնօրեն Էլիզաբեթ Լիթլֆիլդը: «Վարկավորման այս նոր գործիքը, որը կխթանի հայաստանյան գյուղատնտեսական սեկտորի զարգացումը,  այն գործակցության ևս մեկ կարևոր արդյունք է, որը թույլ է տալիս օգտագործել մասնավոր կապիտալը հանրային շահի օգտին:

«Մենք բարձր ենք գնահատում Սիթիի և ՕՓԻՔ-ի զարգացող համագործակցությունը միկրոֆինանսավորման և հատկապես մեր երկրի գյուղական սեկտորի ֆինանսավորման ոլորտում»,-ասաց ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը: «Այս համագործակցությունը թույլ կտա առաջին հերթին հզորացնել գյուղատնտեսական հաճախորդների վարկավորման մեր կարողությունները, ինչը կենսական է Հայաստանի գյուղական շրջանների զարգացման համար:

«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1995 թ.-ին ԵՄ-ի TACIS ծրագրի շրջանակներում: 2006 թ.-ի սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ ֆրանսիական բանկային խումբը դարձավ բանկի ամենախոշոր բաժնետերն՝ իրականացնելով զգալի ներդրումներ:
Բանկի ակտիվները 2014 թ.-ի ապրիլի 1-ին կազմել են 264,6 մլրդ դրամ (640,2 մլն դոլար), վարկային ներդրումները՝ 178 մլրդ դրամ (430,6 մլն դոլար), սեփական կապիտալը՝ 53 մլրդ դրամ (128,2 դոլար): Ներդրումների ծավալը կազմել է 109,6 մլրդ դրամ (265,1 մլն դոլար): Բանկի հիմնադրումից հետո նրա հաճախորդների թիվն ավելացել է 25 անգամ՝ կազմելով մոտ 276 հազար: Բանկն ունի 1050 աշխատակից: Վերջին տասը տարում բանկի մասնաճյուղերի թիվը հասել է 49-ի, որոնք գտնվում են հանրապետության ողջ տարածքում: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Սննդամթերքի գները կազմում են Հայաստանում գնաճի 57%-ը. Համաշխարհային բանկ

Պարենային ապրանքների և ոչ ալկոհոլային խմիչքների գներին է բաժին ընկնում գնաճի 57%-ը՝ չնայած դրանց աճի տեմպերի դանդաղմանը հունիսի 8,6%-ից օգոստոսին հասնելով 6,4%-ի

«Կուբ Ինվեսթ»-ը  Հայաստանի ներդրումային ընկերություններից առաջինն է, որը թողարկում է 5 մլրդ դրամ ծավալով պարտատոմսեր. գլխավոր տնօրեն

«Կուբ Ինվեսթ» (Cube Invest) ներդրումային ընկերությունը դարձել է Հայաստանում առաջին ներդրումային ընկերությունը, որը տեղական շուկայում թողարկել է պարտատոմսեր, հայտարարել է ընկերության գլխավոր տնօրեն Միքայել Մարգարյանը։

Հայաստան առևտրային բանկերում ավանդների ծավալը հուլիսի վերջին կազմել է շուրջ 8,3 տրլն դրամ

Հայաստանի առևտրային բանկերում ավանդների ծավալը 2026 թվականի հուլիսի վերջի դրությամբ կազմել է 8 289 634 մլն դրամ՝ հունիսի 8 070 715 մլն դրամի դիմաց

Յունիբանկը դարձել է AGBU Global Run-ի գլխավոր հովանավորը՝ ի աջակցություն Camp Nairi-ի

Յունիբանկը դարձել է Camp Nairi-ին աջակցող AGBU Global Run-ի գլխավոր հովանավորը՝ որպես կորպորատիվ դոնոր միանալով միջազգային բարեգործական նախաձեռնությանը

Յունիբանկի վերանվանված «Թումանյան» մասնաճյուղը բացվել է նոր հասցեում

«Մոսկվա» կինոթատրոնի շենքում տեղակայված Յունիբանկի մասնաճյուղը տեղափոխվել է նոր հասցե և վերանվանվել «Թումանյան»։ Մասնաճյուղի նոր հասցեն է՝ Երևան, Թումանյան փողոց 24, տարածք 49

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img