BRICS բանկի կենտրոնակայանը կգտնվի Շանհայում

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի. /ԱՌԿԱ/. Բրազիլիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Չինաստանի և Հարավային Աֆրիկայի առաջնորդները հուլիսի 15-16-ին Ֆորտալեզայում կայանալիք գագաթնաժողովի ժամանակ կհիմնեն BRICS զարգացման բանկը: Այս մասին լրագրողներին է տեղեկացրել ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, հաղորդում է Փրայմ գործակալությունը:

«Բանկի կենտրոնակայանը կգտնվի Շանհայում: Այդ մասին նշված է փաստաթղթերում», – ասել է նա: Ավելի վաղ ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը լրագրողներին տեղեկացրել էր, որ բանկի կենտրոնակայանի թեկնածու-քաղաքների ցանկում մնացել են Շանհայն ու Նյու Դելին:

Ուշակովի խոսքով՝ հուլիսի 15-16-ը Ֆորտալեզայում նախատեսված գագաթնաժողովի ժամանակ առաջնորդների ներկայությամբ նախատեսվում է ստորագրել «Զարգացման նոր բանկի»՝ BRICS -ի հիմնադրման մասին համաձայնագիրն ու պայմանական արժութային պահուստների միավորում ստեղծելու պայմանագիրը: «Հինգ երկրների մակրոտնտեսական համակարգման հիմքն այսպես դրվի», – նշել է ՌԴ նախագահի օգնականը: «Նոր ինստիտուտները թույլ կտան ամրապնդել գլոբալ ֆինանսական համակարգը, ինչը հատկապես կարևոր է ԱՄՀ-ի՝ փակուղում գտնվող բարեփոխման ֆոնին»:

Բանկի թույլատրելի կապիտալի ծավալը 100 մլր դոլար է, տեղաբաշխված կապիտալը՝ 50 մլրդ դոլար, վճարվածը՝ 10 մլրդ դոլար, «պահանջով» վճարվածը՝ 40 մլրդ դոլար: Վճարված կապիտալը կձևավորվի 7 տարվա ընթացքում: «Ռուսաստանի մասնաբաժինը 2 մլրդ դոլար է կազմում, այսինքն կապիտալը բանկի մասնակիցների միջև տեղաբաշխվում է համամասնորեն», – ավելի վաղ նշել է Սիլուանովը:

Երկրների միջև պայմանավորվածություն կա, որ BRICS-ի մասնակից-երկրների մասնաբաժինը կապիտալում չի լինի 55 տոկոսից ցածր: Բանկը կզբաղվի ենթակառուցվածքային նախագծերով առաջին հերթին BRICS երկրների տարածքում:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին (ՎԻԴԵՈ)

Հայաստանում կանաչ ներդրումները աստիճանաբար դառնում են ոչ թե այլընտրանք, այլ ռազմավարական ընտրություն

Ապրիլի 1-ից կբարձրանան ԱՊՊԱ–ի գծով հատուցումների առավելագույն սահմանաչափերը

ԱՊՊԱ ոլորտում սպասվում են էական փոփոխություններ. ապրիլի 1-ից կբարձրանան հատուցումների առավելագույն սահմանաչափերը

Փոփոխություն Կոնվերս Բանկի ղեկավար կազմում

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պարոն Անդրանիկ Գրիգորյանը մարտի 31-ից դադարեցնելու է գործունեությունը Բանկի գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնում՝ իր նախաձեռնությամբ

Հայաստանում ՀՆԱ–ի նկատմամբ պետական պարտքի հարաբերակցության նվազման միտումը շարունակվում է․ Ֆինանսների նախարարություն

Հայաստանը մտադիր է շարունակել նվազեցնել պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը, հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 9–14)

Հայաստանի ֆինանսական շուկայում անցած շաբաթը նշանավորվեց մասնագիտացված միջազգային համաժողովում կապիտալի շուկայի զարգացման հեռանկարների քննարկմամբ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img