ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ երկարացրել է կանխիկի ընդունման տերմինալների աշխատանքային ժամերը

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի. /ԱՌԿԱ/. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ, հաշվի առնելով հաճախորդների պահանջները, հուլիսի 16-ից երկարացրել է կանխիկի ընդունման տերմինալներով գործարք կատարելու  հնարավորության  ժամերը, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:

Մասնավորապես, Բանկի մասնաճյուղերի հաճախորդների սպասարկման սրահներից դուրս տեղադրված կանխիկի ընդունման տերմինալներով հաճախորդները կկարողանան գործարքներ կատարել շուրջօրյա:

Վերոնշյալ՝ շուրջօրյա գործող տերմինալները, գտնվում են հետևյալ մասնաճյուղերում՝ «ՕՊԵՐԱ»  (Մաշտոցի պողոտա  42 շենք),  «Նոր Նորք»  (Գայի պողոտա 16/46), «Երևան մոլ» (Արշակունյաց 34/3 ):

Բանկի հաճախորդների  սպասարկման սրահներում գտնվող տերմինալները կգործեն  09:30-18:00-ն, Բանկի կենտրոնական գրասենյակի հաճախորդների սպասարկման սրահի տերմինալով  կարելի է գործարքներ կատարել 09:30-16:30-ը:

Հաճախորդները հնարավորություն  ունեն  ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՈՒՄ կանխիկի ընդունման տերմինալների միջոցով կատարել կոմունալ վճարումներ (Էլեկտրաէներգիա,  գազ և գազի սպասարկում,  ջուր, ֆիքսված և բջջային հեռախոսակապ, ինտերնետ ծառայություններ` UCOM, Orange, VivaCell, Beeline), ինչպես նաև մարել վարկեր՝ գրաֆիկով նախատեսված օրը կամ գրաֆիկով նախատեսված օրից շուտ, մուտքեր կատարել ընթացիկ և քարտային հաշիվներին, իրականացնել ավանդների համալրում:

Կանխիկի ընդունման տերմինալով գործարքներ կատարելու ժամանակ ԲԱՆԿԻ կողմից չի գանձվում որևէ վճար ծառայության մատուցման համար:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ, մշտապես հետամուտ լինելով իր կողմից մատուցվող ծառայությունների որակի բարելավմանը, դեռևս 2013-ին ներդրել է կանխիկի ընդունման տերմինալներ: Տերմինալները հնարավորություն են ընձեռում  հաճախորդներին իրականացնել  ինքնասպասարկում`  անհամեմատ  կրճատելով  գործարքներ կատարելու համար անհրաժեշտ ժամանակը:

Բանկի կողմից մատուցվող այլ ծառայություններին կարելի է ծանոթանալ www.acba.am կայքում:

«ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ն (նախկին Հայաստանի գյուղատնտեսական փոխօգնության բանկ, ACBA) հիմնադրվել է 1995 թ.–ին ԵՄ–ի TACIS ծրագրի շրջանակներում։ 2006 թ.–ի սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ ֆրանսիական բանկային խումբը դարձել է բանկի ամենախոշոր բաժնետերն` կատարելով զգալի ներդրումներ։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ապահով միջավայր՝ հավասար հնարավորություններով

Կանանց միամսյակը ևս մեկ առիթ է խոսելու մեր հասարակությունում և բիզնեսում կանանց դերի, նրանց նկատմամբ վերաբերմունքի, առաջնորդության և հասարակության յուրաքանչյուր անդամի հավասար հնարավորությունների մասին

Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար(ՎԻԴԵՈ)

Ակբա բանկն ու Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն ընդհանուր 45 միլիոն ԱՄՆ դոլար են ուղղել Firebird ընկերությանը՝ արհեստական բանականության գործարանի և տվյալների կենտրոնի ստեղծման համար

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img