Լագարդ. «Շուկաները չափազանց լավատեսորեն են տրամադրված»

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի. /ԱՌԿԱ/. ԱՄՀ ղեկավար Քրիստին Լագարդը նախազգուշացրել է, որ ֆինանսական շուկաները չափազանց լավատեսական են` հաշվի առնելով գործազրկության և պարտքի պահպանվող բարձր մակարդակները եվրոպական տնտեսություններում, հայտնում է vestifinance.ru–ն։

Նա հիշեցրեց նաև գնաճի ցածր մակարդակը, որը կարող է խաթարել տարածաշրջանի տնտեսական հեռանկարները։

ԱՄՀ ղեկավարը միաժամանակ ընդգծել է, որ եվրոպական տնտեսությունը վերականգնվում է, իսկ տոկոսադրույքները պետք է ցածր մնան, մինչև որ դրանց պահանջարկը չբարձրանա։

Նախորդ ամսում Եվրոպական կենտրոնական բանկն իր հիմնական դրույքաչափն իջեցրել է մինչև 0.15 տոկոս։ Հունիսին առաջին անգամ եվրագոտու պատմության մեջ դեպոզիտների տոկոսադրույքը նվազեցվել է մինչև բացասական։ ԵԿԲ–ն այն նվազեցրել է այն 0–ից մինչև -0.1 տոկոս, ինչպես և կանխատեսվում էր։

ԵԿԲ նախագահ Մարիո Դրագին այդ ժամանակից ասում է, որ տոկոսադրույքները կպահպանվեն ներկա մակարդակի վրա` «բավականին երկար, հաշվի առնելով գնաճի հեռանկարը»։

Այս պահին եվրագոտու գնաճը 0.5–տոկոսանոց մակարդակում է, միաժամանակ, թարգետավորված ցուցանիշը կազմում է 2 տոկոս։

Եվրագոտու գլխավոր խնդիրը գնաճը չէ, այլ վարկային մեխանիզմի աշխատանքը։ Lehman Brothers բանկի սնանկացման պահից 6 տարի անց այդ մեխանիզմը շարունակում է սարսափելի վիճակում մնալ` գլխավորապես վարկերի պահանջարկի բացակայության պատճառով։

Իսկ դա նշանակում է, որ Դրագիի` «դրամական խողովակաշարը մաքրելու» ցանկացած փորձ NIRP, QE ծրագրերի և ինչ–որ այլ բանի օգնությամբ դատապարտված է ձախողման, այնուամենայնիվ, այդպես են կարծում zerohedge–ի փորձագետները։

Դա նաև բացատրում է այն, թե ինչու ԵԿԲ–ի` օրեր առաջ ծանուցված TLTRO ծրագիրը որևէ ազդեցություն  չի ունենա իրական տնտեսության վրա, բայց քերրի–թրեյդ օպերացիայի պատճառ կդառնա։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img