Վարկատուները կարծում են, որ Կիպրոսը հաջողությամբ է կատարում ֆինանսական կայունության ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի. /ԱՌԿԱ/. Կիպրոսը հաջողությամբ է կատարում ֆինանսական կայունության ծրագիրը: Այսօր նման կարծիք են հայտնել միջազգային վարկատուների «եռյակի» (Եվրահանձնաժողով, Եվրոպական կենտրոնական բանկ և ԱՄՀ) փորձագետները, ովքեր ավարտել են հանրապետությանը 10 մլրդ եվրոյի չափով օգնություն տրամադրելու պայմանների պահպանման թվով հինգերորդ եռամսյակային գնահատականը:

Օգնության տրամադրումը համաձայնեցվել էր նախորդ տարի մարտին կառավարության և Եվրախմբի կողմից, հաղորդում է «Փրայմ» գործակալությունը:

Վարկատուների կարծիքով՝ Կիպրոսի բանկային համակարգի և տնտեսության գլխավոր խնդիրն այս պահին չսպասարկվող վարկերի հսկայական ծավալն է, որը շարունակում է աճել: «Այսօրվա դրությամբ չսպասարկվող վարկերը գերազանցում են Կիպրոսի բանկերի տրամադրած վարկերի ընդհանուր ծավալի 50 տոկոսը», – նշել է Կիպրոսում Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը: «Ակնհայտ է, որ այդ խնդիրը հարկավոր է լուծել»:

Օրինագիծը պետք է հավանության արժանանա խորհրդարանի կողմից նախքան վարկատուները (ԵՄ և ԱՄՀ) կհավաքվեն Կիպրոսին օգնության հերթական տրանշի հատկացման մասին որոշումն ընդունելու համար, որը սպասվում է սեպտեմբերին:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Էմիտենտների տեղեկատվության կանոնավոր բացահայտումը Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման առանցքային պայմաններից է․ Էկոնոմիկայի նախարարություն

Կապիտալի շուկայի հետագա խորացման առանցքային պայմաններից մեկը Էկոնոմիկայի նախարարությունում համարում են տեղեկատվության կանոնավոր և համադրելի բացահայտումը, առանց որի անհնար է վստահության ձևավորումը, ռիսկերի ճիշտ գնահատումը և կապիտալի շուկայի գործիքների նկատմամբ հետաքրքրության բարձրացումը

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img