Հայաստան կատարված մասնավոր փոխանցումներն առաջին կիսամյակում աճել են 4.7 տոկոսով` կազմելով շուրջ 773.2 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց անունով ոչ կոմերցիոն նպատակներով ստացված դրամական միջոցների ծավալը 2014թ.–ի հունվար–հունիսին, 2013թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 4.7  տոկոսով` կազմելով ավելի քան 773.2 մլն դոլար, նշված է ՀՀ ԿԲ–ի ամենամսյա  տեղեկագրում։

Առաջին կիսամյակում Հայաստանից արտերկիր կատարված փոխանցումները կազմել են մոտ 166.5 մլն դոլար` 2013թ.–ի նույն ժամանակահատվածում կատարված 149.6 մլն դոլարի դիմաց։ Մուտքերի զուտ ներհոսքը կազմել է մոտ 606.7 մլն դոլար` 2013թ.–ի հունվար–հունիսին գրանցված մոտ 588.7 մլն դոլարի դիմաց։

Հայաստան ստացվող դրամական միջոցների ճնշող մեծամասնությունը բաժին է ընկնում Ռուսաստանին` հանրապետության մասնավոր փոխանցումների համախառն ծավալի մոտ 81.2 տոկոսը։ Ռուսաստանից հանրապետություն կատարված դրամական փոխանցումները հունիսին կազմել են մոտ 627.8 մլն դոլար (1.8 տոկոսի աճ), իսկ հանրապետությունից դեպի ՌԴ գրանցված արտահոսքը կազմել է 94.7 մլն դոլար (10,8 տոկոսի աճ)։

Միայն 2014 թվականի հունիսին հանրապետություն է մտել ավելի քան 164.2 մլն դոլար` 2013 թվականի հունիսի համեմատ աճելով 2 տոկոսով։ 2014 թվականի հունիսին փոխանցումների ծավալը Հայաստանից արտասահման հաշվետու ժամանակահատվածում կազմել է մոտ 135.3 մլն դոլար` 2013 թվականի 135.8 մլն դոլարի դիմաց։

Ըստ ԿԲ տվյալների` Հայաստան կատարված դրամական փոխանցումների ներհոսքը 2013թ.–ին կազմել է 1 869,7 մլն դոլար կամ երկրի ՀՆԱ–ի մոտ 17,3 տոկոսը ($1 –ը` 410,26 դրամ)։ —0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԿԲ-ն խստորեն կհետևի պարտատոմսեր թողարկելիս տեղեկատվության բացահայտմանը. Գալստյան

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը հայտարարել է պարտատոմսերի թողարկման ժամանակ թողարկողների տրամադրած տեղեկատվությանն ուշադիր հետևելու անհրաժեշտության մասին

Ինչպե՞ս պարզել, թե որ բանկն է վճարելու Ձեր կենսաթոշակը. ԱՍՀ-ն պարզաբանում է

2026 թվականի մարտի 5-ի դրությամբ կենսաթոշակը կանխիկ եղանակով ստացող և անկանխիկ ստացման եղանակի անցնելու դիմում չներկայացրած կենսաթոշակառուի (այդ թվում՝ 14-18 տարեկան կենսաթոշակառուի) համար բանկի ընտրությունն իրականացրել է Միասնական սոցիալական ծառայությունը՝ ինքնաշխատ եղանակով

Հայաստանում կենսաթոշակների և նպաստների բարձրացումը կարող է հանգեցնել գնաճի 0,1%-0,2% աճի․ ԿԲ նախագահ

Հայաստանում կենսաթոշակների և նպաստների բարձրացումը կարող է հանգեցնել գնաճի 0,1%-0,2% աճի մինչև տարեվերջ

Հայաստան արտերկրից իրականացված դրամական փոխանցումների զուտ ներհոսքը հունվարին աճել է մոտ 9 անգամ

Տվյալ ցուցանիշը տարեկան կտրվածքով ավելացել է շուրջ 9 անգամ

ԿԲ–ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.5%

ԿԲ Խորհուրդը մարտի 17–ին նիստի ժամանակ երրորդ անգամ անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.50%

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img