Դրագին կոչ է արել ԵՄ կառավարություններին օգնել ԵԿԲ–ին

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Եվրոպական կենտրոնական բանկի նախագահ Մարիո Դրագին հինգշաբթի` սեպտեմբերի 11–ին, դիմել է եվրագոտու պետությունների ղեկավարներին` կոչ անելով հետևել կարգավորիչի օրինակին և ավելի մեծ ջանքեր գործադրել խթանող սխեմաներով և կառուցվածքային բարեփոխումներով տնտեսությանն աջակցելու համար, գրում է Vestifinance.ru–ն` վկայակոչելով The Wall Street Journal–ին։

Միլանում Eurofi ֆինասական համաժողովում ելույթի ընթացքում նա նշել է, որ Եվրոպական կենտրոնական բանկը, որը նվազեցրել է դրույքաչափերը մինչև ռեկորդային նվազագույն արժեքներ և գործարկել ֆինանսական գործիքների հետգնման ծրագիրը, չի կարողանա առանց տեղական կարգավորիչների ապահովել տնտեսության վերականգնումը։

«Ես խոսում եմ այն մասին, որ միայն ֆիսկալային և դրամային քաղաքականությունների կառուցվածքային փոխգործակցությունը կապահովի ներդրումների ներհոսք եվրագոտում»,– պարզաբանել է Դրագին։

Պատասխանելով ակտիվներով ապահովված արժեթղթերի (ABS) գնման ծրագրի վերաբերյալ քննադատությանը` ԵԿԲ նախագահը նշել է, որ, կոպիտ ասած, նկատի ունի փոքր և միջին բիզնեսին տրված փոխառությունների երաշխավորում։

«Պետք է ուսումնասիրել պետական երաշխիքների տրամադրումը որպես վարկավորման օժանդակություն, ինչպես դա անում են ԱՄՆ–ում»,– ասել է նա։

Ինչճպես հայտնում է Bloomberg–ը` հղում անելով պաշտոնական փաստաթղթին, եվրագոտու խոշոր տնտեսությունները    ` Ֆրանսիան և Գերմանիան, հայտարարել են, որ ABS հետգնման ծրագրի անցկացման համար պետական երաշխիքների տրամադրման հարցում իրենք շահագրգռվածություն չունեն։

Վերջին օրերին Եվրոպական կենտրոնական բանկը փորձում էր ճնշում գործադրել արժութային գոտու մի շարք երկրների կառավարությունների վրա` ստիպելու համար նրանց որոշ թղթեր երաշխիքներով ապահովել դրանց հետգնումը սկսելու նպատակով։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img